ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 12 апр 2011, 00:21

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Hermine Navasardyan.jpg
Hermine Navasardyan.jpg (4.92 кб) Просмотров: 302
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 12 апр 2011, 00:22

ԹՈՒՅԼԵՐԻ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆԸ


Ծննդոց. «Եւ Աստուած ասաց. Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների, եւ անասունների եւ բոլոր երկրի վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր սողունների վերայ: Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց: Եւ Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք եւ շատացեք, եւ լցրեք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ… Եւ այնպէս եղաւ»:

Հարաբերական է ազատությունը: Փախուստը նրանից` նույնպես: Ներսում, դրսում, ներսից, դրսից, վանդակում, անվանդակ, վանդակով կամ ոչ վանդակավոր... Ամեն երկրի ազատություն հարաբերվում է իրեն: Տարբեր են երկրային ու մարդկային ազատության ձևերն ու չափերը: Մարդիկ այն հարաբերական նույնությամբ տարածում են իրենց ենթակա առարկաների ու արարածների վրա: Ամեն տերություն իր հարաբերականությունն ունի, մարդկային ու կենդանական իր բանտը: Գազանանոցը կենդանիների բանտ է:
Մի տերության գազանանոցում առյուծն ու վագրը ճեմում են կաղնիների ու հիմալայան սոճիների ստվերում, թաքնվում բամբուկների թավուտներում, հանգստանում բլուրների մեջ սարքված քարայրներում: 9000 քառ. մետր տարածք է հատկացված առյուծին ու վագրին: Այգու կենտրոնում բարձր ջրվեժ կա: Նրանք հսկում են իրենց տերիտորիալ սահմանները բլուրների կատարներից կամ ցած իջնում հանգստանալու լճակներում: Գիշերները գնում են ուտելու ու քնելու իրենց գիշերային կացարաններում: Կենդանիների համար հատուկ անձնակազմ է աշխատում, բժիշկները հոգում են նրանց կարիքները: Այստեղ բանտարկված կենդանիների համար կյանքն այնքան էլ ձանձրալի չէ: Պարապ ժամի կենդանանման խաղալիք անգամ ունի առյուծը: Տերությունն ամերիկյան է:
Մեկ այլ տերության գազանանոցում արևադարձային անտառներ կան, արևադարձային բույսեր ու բարձր ծառեր են աճում: Այնտեղ բազմատեսակ թռչուններ ու թռչող կենդանիներ ու սողուններ են ապրում: Պայմանները բնականին նման են: Նրանք կարող են ազատ թռչել, կեր հայթայթել անտառներում: Այստեղ կենդանիներն ավելի երկար են ապրում, քան բնական պայմաններում: Բնության մեջ վտանգավոր հանգամանքները երբեմն ավելին են: Այգուն կից հատուկ ինֆորմացիոն սենյակներ կան, որտեղ կարելի է ծանոթանալ արևադարձային անտառների ստեղծմանն ու մշակմանը, այնտեղ ապրող կենդանիների առանձնահատկություններին ու կյանքին: Գերմանական տերությունն է:
Մեր տերության մեջ ժամանակի հարափոփոխ կանգառ է: Երևանի գազանանոցը կառուցվել է 1941 թվականին: Խորհրդային Միության առաջնակարգ գազանանոցներից է համարվել` տեսակների բազմազանությամբ ու կենդանիների համար ստեղծված լավագույն պայմաններով: Այգի համարյա թե չկա. վանդակներ են շարված կողք կողքի, մեծ ու փոքր, մի քիչ ավելի մեծ կամ մի քիչ ավելի փոքր: Մուտքը երկաթե առյուծն ու արծիվն են հսկում: Պետությունը գազանանոցին կարողանում է միայն սննդի փող տալ:
Առյուծը 36=2x3x6 խորանարդ մետր տարածքում է: Իր տարածքը իր քայլերով է լցնում: Քայլում, քայլում, քայլում է մի պատից մինչև մյուսը, հետո նույնքան էլ ետ է քայլում: Ո’չ ցասում կա, ո’չ բողոք, ո’չ հարմարվողականություն: Մի պատից մինչև մյուսը գնում-գալիս է առանց կանգառի, անընդհատ, անհանգիստ: Ու այլևս ոչինչ, բացի դրանից, անել չի կարողանում: Կրկնակի է վանդակը: Առաջինի ճաղերը մոտ-մոտ են դասավորված, երկրորդինը հաստ են, ավելի ամուր: Ապահովության համար մի ճաղաշար էլ առջևում է դրված: Հող չկա, երկաթբետոնե հատակ է ու մի մեծ մեռած գերան` մի կողմից մինչև մյուսը ձգվող: Նա այս վանդակում է արդեն 3,5 տարի: Այստեղ է ծնվել: Ազատության մեջ առյուծներն ապրում են 25-35 տարի, այստեղ` 15-20 տարի. վանդակի վրա է գրված: Առյուծապահն ասում է` հնարավոր է. առյուծները երկար են ապրում վանդակում: Առյուծին կենդանակերպով Առյուծ մարդիկ առյուծավարի կերակրում են: Առյուծի վանդակը գազանանոցի ամենավերին մասում է, արքայավայել գլխավերևում, նրանից աջ ընձառյուծի վանդակն է, ձախ` վագրինը: Առյուծի վանդակը ամենափոքրն է: Վագրը մի քանի վանդականի բնակարան ունի. նա քայլում է, մի վանդակից մյուսն անցնում, կարողանում է դադար առնել, հետո նորից է քայլում, հարաբերականորեն շատ է նա հանգիստ: Ընձառյուծի վանդակը ձևավորված է. քարեր կան, քարայր, մի ծառ ընկած, որի վրա տխուր, խաղաղ նստել է: Նրա տարածքից հնարավոր է հեռուներին նայել: Նայում է:
Արծիվը վանդակի մեջ թառել է սովորել: Մի քանի թառեր կան վանդակում: Թևերը բացելու չափ է հազիվ բարձրությունը, բայց թևերն արդեն չեն բացվում: Թառի վրա է միշտ կամ հողին ընկած քարին է իջնում հազիվ թևերը թափ տալով: Բարձունքի զգացողությունն ու քարի ամրությունը հիշողության մեջ են: Կամ գուցե մոռացված են, որովհետև այնպես է շարժվում, ասես վախենա ընկնելուց: Հայացքը մաղձախառն դաժանացած է: Առաստաղի ճաղաշարին ագռավի լեշ է ընկած, բայց նա դրան էլ չի նայում: Ալարկոտ հանգստությամբ սպասում է ընկնի հողին: Այս ու այնտեղ հին արյունոտ մսապատառներ են: Պատերը կարծրացած են, ջուր ու աղ է կաթում: Երեք արծիվ են մի վանդակում: Նմանացած վիճակում: Արծիվները հնարավոր է ապրեն վանդակում 40-60 տարի: Մարդկանց ցմահ բանտարկությանը հավասար: Եթե չսատկեն:
Փիղը Հնդկաստանի լայնություններին սովոր մարմինը դժվարությամբ է կարծր պատերի մեջ տեղավորում: Խոստումներով ապրելուն էլ դժվար թե հարմարված լինի տարիներ ու բարքեր անց: Հնդկաստանից նրան ընկեր դժվարանում են ուղարկել: Գերության պայմանների պատճառով: Նրա նախնիներից մեկը տարիներ առաջ այս վանդակը ջարդուփշուր արել, կատաղած դուրս պրծել, քաղաքի փողոցներն է նետվել: Անօգուտ:
Գայլերը սովոր են ոհմակով ապրելուն: Վանդակում դես-դեն են վազվզում: Մի որջանման տեղ ունեն վանդակի ետնամասում, մտնում այնտեղ, դուրս են գալիս: Շարժուն են, հոտոտում են գետինը, ընկած քարերը, ասես որս փնտրեն վանդակի մեջ: Գորշ են` հատակի քարի գույնին: Կենդանիները սովորաբար շրջապատի գույնն են ստանում, որոշները պաշտպանվելու համար, որոշները` զոհին աննկատելի մոտենալու: Ո՛չ շրջակայք կա, ո՛չ զոհ: Անհանգիստ են գայլերը, մեկ դիմացի ճաղաշարին են մոտենում, մեկ` ետ վազում: Ավելի գազազած են թվում, քան պիտի լինեին:
Արջերը ընտանիքով են: Մի խոր վանդակապատ փոս է տրված նրանց: Մի հոտած ջրափոս ունեն, մի երկու մեռած ծառ, մի քանի մեծ ու փոքր քարեր: Երկու արջուկներ են, հայրը, մայրը: Դես-դեն են նետվում փոքրիկները, անօգնական փնտրտում ինչ-որ բան, շոգից ու ճանճերի պարսից պաշտպանվելու համար կեղտաջուրը մտնում, նորից դուրս գալիս, պատեպատ զարնվում: Մեծերն էլ քարերին կամ փայտերի վրա ալարկոտ ընկած են: Նրանք ավելի ըմբռնողաբար են տանում իրենց վիճակված կյանքը: Հարմարվողականություն կա նրանց պահվածքում արջավարի:
Կապիկները վանդակաճաղերի վրայով վեր ու վար են թռչկոտում կամ ծամածռություններ անում` զվարճացնելով երեխաներին: Ճչում են երբեմն, ծղրտում. ասես հրճվեն: Անհասկանալի է նրանց պահվածքը. գուցե՞ դա էլ բողոքի նրանց ձևն է, որովհետև նրանք այնքան էլ լավ տեսք չունեն: Բետոնե հատակին երկար քայլելուց կամ երկաթե ճաղերին ոգևորությամբ պտտվելուց ու ընկնելուց` նրանք մազաթափ են, միսը` տեղ-տեղ արյունոտ ու այտուցված: Կապիկների մի ընտանիքում նորածին կա: Վտիտ, խոժոռ կուչ է եկել հոր ու մոր արանքում: Ժամանակ առ ժամանակ մոտենում է մորը, որի սմքած կրծքերում հազիվ թե կաթ գտնի: Մենակ կապիկն իր վանդակում ավելի ազատ է այս ու այն կողմնետվում. ճաղերով տանիքին է հասնում, հերթով երկաթե շղթաներից բռնում, ճոճվում-ճոճվում կախված, ապա կտրուկ մի թռիչքով ցատկում գետնին: Օղակների երկաթե զրնգոցը երկար արձագանքում է գազանանոցով մեկ:
Եղնիկը կիսավայրենի ազատության մեջ է միշտ: Ձեռնասուն չէ ի բնե: Խորունկ աչքերն են միայն մարդուն մերձ: Մնացածը վայրի բնության ազատ կերտվածքն է: Այստեղ ապրում են տարիներով ու սովորում են մարդու ներկայությանը: Ձեռքիդ ուտելիք տեսնեն` մոտենում են, հանդարտ, ծույլ քայլերով: Նրանց եղնիկային քայլքից ոչինչ չի մնացել: Անտարբեր են թե՛ շրջապատի, թե՛ միմյանց նկատմամբ: Բոլոր տեսակի խոտերով չէ, որ սնվում են եղնիկները: Հիվանդության դեպքում գիտեն դարմանող խոտը: Այստեղ նրանց ոտքերի տակ քարքարոտ հող է` անխոտ, անդարման: Մի ջրանցք է հոսում տարածքով, որտեղ տապից ճաքճքած սմբակներն են հանգիստ առնում: Գազանանոցում եղնիկները 23 տարի են ապրում, բնական պայմաններում` 15:
Ուղտերը մի քանիսն են: Ուղտերի համար էլ անապատ չկա: Մաշկաթափ են, սապատները` բաց, միսը տեղ-տեղ կարմրին է տալիս: Ծույլ-ծույլ, դժվար-դժվար քայլում են կամ նստած են հողին: Մաղձ է կաթում նրանց աչքերից ու բերաններից: Անվնաս, ալարկոտ որոճում են, մոտենում պարսպին` մեկ մարդկանց են նայում, մեկ հեռուների վրա են անապատի լայնություններին սովոր հայացքը հառում: Ասում են՝ նրանց պարսպին շատ մոտենալ չի կարելի, թքում են մարդկանց երեսին, մահացու վերքեր են հասցնում:
Էշեր էլ կան գազանանոցում, թեպետ նրանք ընտանի կենդանիներ են համարվում: Մի մեծ հոտ են: Իրենց տարածքում հոտով են տեղաշարժվում: Այնքան են անբան-անբան վազվզել, որ առանց այդ էլ անխոտ հողը քարացել է սմբակների տակ: Ուտում են իրենց առջև լցրած խոտը, էշավարի նստում կամ թավալվում ցեխերում:
Ձկները լողում, պտտվում են մի փոքր, կլոր ավազանում, որի կենտրոնում քարե ձկան արձան է: Բազմատեսակ, բազմագույն փայլփլում են ջրերի տակ: Թվում է` ջրերի խորությունը բավում է նրանց կամ տարածության լայնությունը լցնում: Բայց ո՞վ գիտե. անխոս են, ջրերն էլ` անթափանց-լուռ: Հազվագյուտ ձկներին ակվարիումի մեջ են պահում: Պատի վրա փակ ակվարիում է` ջրաշերտերի բաժանված: Ջրի մեջ օդ են ներարկում, որ շնչահեղձ չլինեն նրանք: Ձկները ջրի տակ շնչում են: Մի այլ ավազանում ջրային թռչուններ կան` կարապներ, բադեր: Հանդարտ, խաղաղ լողում են, ափի ծառերի տակ պատսպարվում արևից: Արագիլներ ու կռունկներ էլ կան: Նրանք էլ թևեր ունեն. հետաքրքիր է` ինչու՞ չեն հեռուները թռչում: Քայլում են իրենց պարսպապատ տարածքի ներսում: Կանաչավուն ջրից բորբոսահոտ է փչում, տեղ-տեղ ծանծաղ է, որտեղից գորտերի միապաղաղ կռկռոց է լսվում:
Օձերը ապակու ետևում են: Ապակին հավասար վանդականման շերտերի է բաժանված: Պիթոն կա, վիշապ, լորտու: Պիթոնի մարմինը հազիվ է տեղավորվել իր տարածքում: Սողալու տեղ չկա. օձերը քարշ են տալիս իրենց մարմինները ապակու, քարե հատակի վրայով կամ կծկված են ամանով դրված ջրի մեջ: Մկները, որ արժանացել են նրանց կերը լինելու դժբախտությանը` անգետ վազվզում են անկյուններում, մինչև օձերի սևեռուն հայացքը նախ` կանշարժացնի նրանց, հետո անզոր կփշրվեն օձային օղակում, ապա` կհայտնվեն որովայնում: Օձերը տեսնելուց ավելի` լեզվով են զգում զոհի ներկայությունը մոտերքում: Բնության մեջ ամեն ինչ հանճարեղ է մտածված: Բայց… ապակե վանդակի ետևի ակնհայտությունը սպանիչ է:
Երևի կենդանիները չգիտեն ինքնասպանության մասին:

Հասարակությունը մտնում դուրս է գալիս գազանանոց. Խումբ-խումբ, մեկ-մեկ, մեծամասամբ` երեխաների հետ: Կենդանիների մեռյալ հայացքները, գարշահոտությունը թշվառ խղճահարությամբ են լցնում օդը, այցելուներին, նրանց ուղեղները: Տարիներ շարունակ: Կամ հակառակն է. դա է տարածքին համապատասխան մտածողության պատկերը: Ուժեղի ու՞ժը, թե՞ թույլի բարբարոսությունը: Թերևս առաջինն ավելի է գերադասելի: Ուժեղը ազատության տարածքի է ձգտում, իր ձևվածքին հարաբերում ամենը: Թույլը` հակառակը. ամեն բան վանդակը խցկելուն համապատասխան է կացնահարում: Մարդու ազատությունը նրա բանականության մեջ է: Մտածողությունն է ազատություն ձևում: Այս տարածության ազատությունը շարունակ ճաղերին է հայում, վանդակային` իր տարածքում ապահովաբար տեղավորված: Գուցե դարերի գերությունն է պատճառը, գուցե` հակառակը. դա է գերության պատճառը: Չկա ազատություն: Վախեցնող է անվանդակը, անսահմանը, ազատը, որովհետև վանդակն է քայլերի չափը, սանդղակը: Ուժի առջև թույլի վախ է: Հեշտ է ավելի վանդակի մեջ խցկել, քան` նրա տարածությունն ընկալել: Նեղ ճաղերի մեջ չխցկվողներ քիչ կան: Փախչում են:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Հոդվածներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз