ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 13 окт 2010, 23:09

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Hermine Navasardyan.jpg
Hermine Navasardyan.jpg (4.92 кб) Просмотров: 286
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 13 окт 2010, 23:10

Զհաց մեր

Ես չեմ կարողանում երկնքից իջնել.
այնինչ մարդիկ հողին ապրելու
համար են ծնվել:

Օր ու գիշեր կախված եմ պատշգամբից.
վայրի աղավնիների համար
հացի փշուրներ եմ շաղ տալիս:

Թևեր են երբեմն թափանցում հոգիս.
մի քանի կաթիլ է հասնում
երկրին իմ սրտից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 13 окт 2010, 23:11

Ելք ջրերից

Մեր հանդիպումների համար
կիսագնդերը երկրի շատ էին զատված.
մենք մի օվկիանոս պիտի քայլեինք,
ոտքերը մեր նույն հողին լինեին կանգնած:

Սպասումներիդ մեջ, երբ հանդիպեցինք,
հոգիս շատ էր թացացել,
ակունքները նրա, փորձեցիր,
չկարողացան վառվել:

Քո ջերմությունից հեռու այրված
հոգիս անապատ է արդեն հիմա
ես այն հեշտությամբ կփռեմ
ջրերի անդունդների վրա:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 13 окт 2010, 23:11

Հաղորդություն

Մեր սրտինը` մեր հոգուն հոգեհաց մնաց,
մենք անհաղորդ աղոթքին անձայն հեռացանք:

Մոմերը եկեղեցում լույս են արթնացնում
ու պատերի քարության շնչից խուլ մարում:

Խորանի մեջ ճգնավոր սքեմներ լուսե
պտտվում են` փակելով դռները դրսի:

Քո աղոթքը գմբեթին հակված ուղեծիր,
իմը` լռին փշրվող բառեր պատերին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 13 окт 2010, 23:12

Տեսիլքների վրա

Ես թռցրեցի աղավնիներս բոլոր
անունիդ վրայով.
նրանք թռչում են դեռ տառ - տառ:

Ես աղոթեցի բառերս բոլոր քեզ համար.
ժայռերի կույսը պատերիս մեջ
հարություն առավ միայն:

Ես պատկերեցի քեզ այնքան,
որ թե փռեմ` պատկերդ ծածկի
օվկիանոսը ողջ Ատլանտյան:

Ու գուցե հավատը մեր հերիքի
այս անգամ ջրերի վրայով
հասնելու իրար:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 13 окт 2010, 23:12

Կվարտետ

Ձյուները
ձյուներն են վառում կրակները.
ոչ մի կրակ չի հալեցնում ձյուները:

Ծովերը.
արցունքով են հեռանում ծովերը,
ոչ մի փոթորիկ չի մոտեցնում ջրերը:

Զանգերը.
լռությամբ են հնչում զանգերը,
ոչ մեկը չի լսում ղողանջները:

Հեռուները
հեռուներն են լրում հոգիները.
մոտերքում պայթում են սրտերը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 13 окт 2010, 23:12

***
Պտտվում ենք
դու քո կիսագնդում ես` իմ.
երբ արևն է քո երկնակամարում,
գիշերն իմ լուսնի շողերին է փարվում,
առավոտը երբ ցող է աչքերից իմ քամում,
դու ես անհետ չքվում գիշերային խավարում.
գարուն է այստեղ իմ երկրում արդեն,կաթիլներն առաջին անձրևի

պատշգամբս,փեղկերս ճեղքել,ներսս են թափվում,

իսկ քեզ կարծես թևերն են ձմռան սառնամուր գրկել` չես բացվում.
նույն հողմն է ծվենները մեր վերում ծածանում,
նույն հողն է մեր ոտքերի տակ գալարվում,
թեպետ մենք հեռու տարանջատ բևեռներ
փախչում, միմյանց չենք հասնում
ես քո կիսագնդում դու` իմ
պտտվում ենք:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 13 окт 2010, 23:13

Քարեր էր պետք նետել

Քարեր պետք էր նետել
Մագդաղենացի Մարիամի վրա.
սերն այդքան թեթև
պետք չէր թափել մինչև
Քրիստոսը գար:

Այդպես երկինք - երկիր
խառնվեց իրար:

Հիմա բաժակներում բոլոր
մրուրն է դարերի անխմելի.
ջուր չկա մաքուր որ արբեցնի.
թեկուզ թեթև հպմամբ
ջուրը կարողանամ դարձնել գինի:

Քարեր էր պերք նետել.
հետո սկսեցին քարեր հավաքել:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 13 окт 2010, 23:14

Ի փորձութիւն

Խաչեր պետք չէ կախել
ուրիշների առաստաղներից.
կախաղան է դառնալու:

Օտար փողոցների մայթերին
արյունոտված ոտքերի ցավը
չի մակարդվելու:

Հրկիզել կրակների մեջ
թե' սկիզբ, թե' վերջ,
երբ մոխիրը օդն է լցնելու:

Կույրերը լույսը չեն տեսնելու.
ջերմությունը հեռու կատարների
սառույցն է ծով դարձնելու:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз