СТАНЬ VIP

ՀԵՐՄԻՆԵ ԲԱԲՈՒՌՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԵՐՄԻՆԵ ԲԱԲՈՒՌՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 16 окт 2010, 10:34

ՀԵՐՄԻՆԵ ԲԱԲՈՒՌՅԱՆ

Hermine Baburyan.jpg
Hermine Baburyan.jpg (8.56 кб) Просмотров: 593
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԵՐՄԻՆԵ ԲԱԲՈՒՌՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 16 окт 2010, 10:34

ԲԻԲԼԻԱԿԱՆ ՆԵՐԿԱ

Ժամանակը հողի պես փախչում է ոտքերիս տակից,
ու հոգուս մեջ ժամանակի տեղակ լեռներն են հոսում,
արևը ստույգ մոտիկից
մատները խրում է խղճիս մեջ,
ու սովորականի պես ծաղկաթերթեր են աճում
աղե մարգարիտներիս:
Կանաչ խոտերը շնկշնկում են շուրջս
ծառերի նման` առասպելահամ պտուղներով.
ես էլի` ընտրում եմ խնձորենիները,
բոլոր խնձորները լցվում են փեշս`
ինձ դարձնելով վաղանշյալ արգելածառ:
Ես հատ-հատ բաժանում եմ ունեցածս,
և Տերն օրհնում է ինձ ճյուղերով
ու երգասաց տերևներով,
միայն չգիտես ինչու
ժամանակն էլի փախչում է ոտքերիս տակից,
իսկ հոգուս մեջ լեռները
հոսում են...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԵՐՄԻՆԵ ԲԱԲՈՒՌՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 16 окт 2010, 10:34

***
Բախտիս շյուղերից թել են փախցնում
մոյրաները նենգ,
Որ ծածուկ հյուսեն ստույգ մահիճը
հին տավղահարիս,
Որ կենաց բոլոր մարդոստայններից
ազատագրվեմ,
Խեղճության մորթից փրկությունն զգամ
հսկա թևերիս:

Հետո փախցրած թելերի հետքով
փախչում է կյանքն էլ,
Լարախաղացի վայրիվերումի
վայելքի նման`
Անհամակշիռ մի գոյակետում
փշրելու անքեն
Տաք երազների գաղտնատիեզերք
հազա՛ր հոգիներ:

Ճերմակ թելերից նույնքան անխաթար
խիղճն է ինձ կծկում,
Կապույտին` աճում իմ երկնահաղորղ
ծաղկաթերթերը,
Կանաչին հույսի մեծ բոժոժներն են
դեռ սաղմոսերգում,
Իսկ դառնությանս բոլոր գույները
տանում է Տերը:

Բախտիս շյուղերով պիտի մի տաքուկ
գործվածք գոյանար,
Բայց այ թե նենգ են այս մոյրաները
առասպելական.
Վայրիվերումից հիմա անկումն է
մատներիս քնար,
Որ երգասացիս ճյուղերը անդի՛ն
խշշան իրական:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԵՐՄԻՆԵ ԲԱԲՈՒՌՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 16 окт 2010, 10:35

Հացիկ մարե

է՛հ, մարե՛, մարե՛,
հին ծառի նման խշշում է կյանքդ,
հուշերի կծիկն
իր թելն է մանում քո լույս հետքերից,
մանուկ աչքերդ
խնկարկման համար սրբախոս վանք են,
որոնց գավիթում
մոմերն են փոխվում հազար հավքերի:

Բախտը քո բերքին
մի պտղունց աղոթք թերացավ ցանել,
բուրում է մաշկդ
հիմա հրաշքով կորուսյալ հասկի,
մատներդ հացի
առեղծվածներն են հուշիկ վերծանել,
որ աճեցնում եմ
մտքիս հովիտում ու արտում խոսքիս:

Լավաշներիդ եմ
գլուխս դնում, իմ հացիկ մարե,
և ունկերիս մեջ
հուշածառի պես խշշում ես դարձյալ,
կյանքն իմ բախտն էլ է
լույս կորուստներիդ մատուռին հառել,
ուր աղոթասաց
հոգիդ էլ արդեն սաղմոս է դարձել:

Համր են հուշերի
երակներն ահեղ ու երազահոս,
որ ցավ ու հացի
ստույգ երկունքով մեղքեր են քավել,
է՛հ, մարե՛, մարե՛,
դու բախտին ի դեմ եղար ինքնախոս,
հասկերի շուրթին
երգ ես լինելու հիմա և հավետ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԵՐՄԻՆԵ ԲԱԲՈՒՌՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 16 окт 2010, 10:35

***
Քո թևերի հովտում,
իմ թևերից հեռու
պրկված նյարդի պես եմ
ու երկսլաք նետի:

Մորմոքում են բախտի
սերմնացանները կույր,
որ իմ կենաց հունձքի
հատիկները դիտմամբ
հողից մինչև երկինք
հավասար են ցանել:

Լուսումութի ամեն
շնորհներին հաղորդ,
պաղ ու տաքի բոլոր
տագնապներին գերի:

Երկվությունն իմ ներսում
հին քարտեզն է ճշտում`
որոնելով անդունդն այն անհասցե,
որ իմ ու քո միջև
լռություն է փռում ... տարալեզու:

Քո թևերի հովտում
բառերիս տեղ չկա,
հոգ չէ, որ աչքերս
նուռերի են փոխվում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение