Текст:
Կողմանակից է եղել է սոցիալական դարվինիզմին և էվոլյուցիոնիզմին։ Էվոլյուցիայի գաղափարը նա կենդանի էակներից փոխադրվել է բոլոր առարկաների ու երևույթների վրա։Առանձնանում էր արտասովոր էրուդիցիայով և աշխատասիրությամբ։ Նրա թողած գիտական ժառանգությունը ահռելի է։ Ֆունդամենտալ 10 հատորից բաղկացած «Սինթետիկ փլիլիսոփայություն» աշխատությունը, որը մտավծում էր որպես բոլոր գիտությունների հանրագիտարանային սինթեզ էվոլյուցիոնիզմի տեսության հիման վրա, հրատարակվեց 1862-96թթ։ Այդ ուսումնասիրությունը ներառում է "Հիմնական սկզբունքներ" (1862), "Կենսաբանության հիմունքներ" (2 հատոր, 1864-1867), "Հոգեբանության հիմունքներ" (1870-1872), "Սոցիոլոգիայի հիմունքներ" (3 հատոր, 1876-1896), "Սոցիոլոգիան որպես ուսումնասիրության առարկա" (1903), "Բարոյագիտություն հիմունքներ" (1879- 1893) աշխատությունները։
Սպենսերի կենտրոնական գաղափարը էվոլյուցիան է։ Էվոլյուցիայի տակ նա հասկանում է անորոշ, անկապ միատարրությունից անցումը որոշակի, փոխկապակցված բազմատարրութան։ Սպենսերը ցույց է տալիս, որ էվոլյուցիան դա մեզ շրջապատող աշխարհի բնորոշ հատկությունն է և դիտվում է ոչ միայն բնության բոլոր բնագավառներում, այլ նաև գիտության, արվեստի, կրոնի և փիլիսոփայության մեջ։
Սպենսերն առանձնացնում է էվոլյուցիայի երեք տեսակ՝ ոչ օրգանիկ, օրգանիկ և վերօրգանիկ։ Ոչ օրգանիկ էվոլյուցիան սոցիոլոգիայի ուսումնասիրության առարկան է, որը զբաղվում է ինչպես հասարակության զարգացման գործընթացի նկարագրությամբ, այնպես էլ այդ էվոլյուցիայի ընթացքի հիմնական օրենքներով։
Հասարակության կառուցվածքը նա համեմատում է կենսաբանական օրգանիզմի հետ. նրա առանձին միավորները հանդիսանում են օրգանիզմի առանձին միավորների նմանօրինակները, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր գործառույթը։ Նա առանձնացնում է մարմինների երեք համակարգ՝ աջակցող (արտադրություն), բաշխող (հողորդակցություն) և ռեգուլյատիվ (կառավարում)։ Յուրաքանչյուր հասարակություն, որպեսզի գոյատևի պետք է անընդհատ հարմարվի շրջակա միջավայրի նոր պայմաններին՝ այդպես տեղի է ունենում բնական ընտրությունը։ Այդ հարմարվելու գործընթացի ընթացքում տեղի է ունենում հասարակության տարբեր մասերի մասնագիտացման խորացում։ Արդյունքում ինչպես հասարակությունը, այնպես էլ օրգանիզմը զարգանում է պարզ տեսակներից դեպի առավել բարդ տեսակներ։
Սոցիալական զարգացման ուսումնասիրության համար օգտագործելով կենսաբանական էվոլյուցիայի հասկացությունները (դա հետագայում ստացավ սոցիալ-դարվինիզմ անվանումը), Սպենսերը խթանեց «բնական ընտրության» և «գոյության համար պայքարի» գաղափարների տարածմանը, որոնք պարարտ հող ստեղծեցին դարձան «գիտական» ռասիզմի տեսության հանդես գալու համար։
Սպենսերի մեծ վաստակն է այն գաղափարի զարգացումը, որ էվոլյուցիայի գործընթացը ուղղագիծ չէ։ Նա նշում էր, որ հասարակության արդյունաբերական տիպը կարող է հետընթաց ապրել դեպի ռազմականի։ Քննադատելով հեղինակավոր սոցիալիստական գաղափարները՝ նա անվանում էր սոցիալիզմը ռազմական տիպին վերադարձ կատարող հասարակարգ, որն ունի ստրկատիրության տարրեր։
Դեռևս իր կյանքի օրոք Սպենսերը ճանաչվեց որպես 19-րդ դարի առավել նշանավոր մտածողներից մեկը։ Մեր օրերում նրա ավանդը գիտության և էվոլյուցիոն տեսության զարգացման գործում շարունակվում է բավականին բարձր գնահատվել, թեև ժամանակից սոցիոլոգների մեծամասնությունը նրա համեմատ առաջնությունը տալիս է Էմիլ Դյուրքհեյմին կամ Մաքս Վեբերին, որոնց աշխատությունները Սպենսերի օրոք ունեցել են անհամեմատ քիչ հռչակ։
Էվոլյուցիայի սփենսերյան համադրույթը որոշ ազդեցություն է ունեցել գեղարվեստական գրականության վրա (մասնավորապես՝ Ջեկ Լոնդոնի, Թեոդոր Դրայզերի):