ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#1  Сообщение Генрих Бабаджанян » 02 янв 2009, 20:54

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Текст:
Հաճախ մնում եմ զարմացած, թե այդ ինչպե՞ս են գրում այն հայտնի մարդկանց անհայտ կենսագրությունը, ովքեր ապրել և ստեղծագործել են մի քանի հարյուր տարի առաջ, այն էլ զարմանալի և նախանձելի մանրամասություններով:
Իհարկե, դա նրանից է, որ նրանք մեծություններ են, նրանց կյանքը ընթացել է բուռն իրադրձություններով, սիրային և քաղաքական արկածներով:
Մի անգամ մի հայոց լեզվի ուսուչուհի ցույց տալով ինձ՝ իր կոլեգային, ասաց,-
-Այս մարդը բանաստեղծ է, ծանոթացիր:
Ես ամոթից կարմրեցի: Ես ի՞նչ բանաստեղծ եմ, ժողովուրդ:
Բանաստեղծը Նարեկացին է, Չարենցը, Թումանյանը, Տերյանը, Սևակը, Շիրազը... և շատ ուրիշները:
Չեմ հիշում ով է ասել ռուս մեծերից. « В России поэт больше, чем поэт»: Այդպիսին են ենձ համար նաև մեր պոետները:

Իմ մասին կարող եմ գրել այսքանը.

Ծնվել եմ Ադրբեջանում՝ Կիրովաբադ քաղաքի մոտ գտնվող Ղարադաղլու գյուղում, ուսուցչի ընտանիքում:
Ավարտիլով գյուղի միջնակարգ դպրոցը, տեղափոխվել եմ Հայաստան ուսումս շարունակելու: Ընդունվել եմ Հոկտեմբերյանի տեխնոլոգիական տեխնիկումը, ծառայել Սովետական բանակում, որից հետո ավարտել ուսումս և վերադարձել գյուղ: Աշխատել եմ « Բանվորական Կիրովաբադ» թերթի արդյունաբերական բաժնում որպես սեփական թղթակից:
Այդ աշխատանքը օրեցօր դարձավ անհետաքրքիր, ստեղծագործական ազատություն չկար, ամեն ինչ դրված էր շրջանակների մեջ: Մարդկանց ցավերի , հոգսերի և դժվարությունների մասին գրածը ոչ մի խմբագիր տպագրելու իրավունք չուներ:Այդ պատճառով էլ աշխատանքից հեռացա: Հետագայում տեղափոխվեցի Պյատիգորսկ, որտեղ միջև օրս էլ բնակվում եմ:
Ամուսնացած եմ, ունեմ երկու դուստր՝ Լուսինէ և Նելլի: Նելլին ավարտել է Պյատիգորսկի լեզվագիտական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
Լուսինէն՝ նախ կարմիր դիպլոմով ավարտել է Պյատիգորսկի գեղարվեստական ուսումնարանը, հետո՝ տեխնոլոգիական համալսարանի դիզայնի ֆակուլտետը, նույնպես գերազանց, այժմ դասավանդում է այդ ֆակուկտետում: Նկարում է, մասնակցում ցուցահանդեսների:
Ես էլ այդ տարիների ընդացքում գրել եմ քառյակներ, առակներ, հետո մշակել, վերամշակել, հղկել, որպեսի նրանք լինեն կարճ, բովանդակալից, առանց անելորդ տողերի և բառերի:
Ինչքա՞ն է հաջողվել, ինչպիսի՞ն են ստացվել այդ ստեղծագործությունները, թող որոշեն ընթերցողները և ժամանակը: Մի բանում համոզված եմ... ավա՜ղ, դրանք ուշացած, հնաոճ և ոչ մոդայիկ են:
Արդեն XXI դարն է, շա՜տ է ուշ:
-------------------------------------

-Կյանք կա՝ մի օր,- ասի Աստծուն,- կյանք կա՝ մի դար,
Չունես խիղճ ու արդարություն:
-Ակնթարթ է,- պատասխանեց,- կյանքը մի դառ,
Մահը՝ քաղցր հավերժություն:


  • Հենրիկ Բաբաջանյան
    • Կենսագրություն
    • Մի օր լռի լեզուն մարդու
    • ՀԱՅՐԵՆԻՔ
    • ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՎՈՏԸ
    • ՀԱՅԱՍՏԱՆ
    • Լա'վ հիշեք, մարդիկ
    • Մայրս հազար մայրերի մեջ անարատն է ինձ համար
    • Կանչեցին խոյին քեֆ-խրախճանքի
    • ԽՈՀ
    • Պետք է կյանքում սեր ունենալ
    • Չվհատվես...
    • Մի օր ականջ դրի մի ծեր իմաստունի ասած խոսքին
    • ԵՐԳ ՀԱՄՇԵՆԻ ՄԱՍԻՆ
    • ԱՌՅՈՒԾ ԱՐՔԱՆ
    • ՇԱՀՆ ՈՒ ԻՄԱՍՏՈՒՆԸ
    • ՀՈՊՈՊԸ
    • Կյանք կա՝ մի օր,- ասի Աստծուն
    • Աստված բաժին է տվել գայլերին
    • Մի օր լռի լեզուն մարդու
    • -Լա'վ հիշեք, մարդիկ
    • Մայրս հազար մայրերի մեջ անարատն է ինձ համար
    • Կանչեցին խոյին քեֆ-խրախճանքի
    • Պետք է կյանքում սեր ունենալ
    • Այսպիսին է ողջերի օրենքը դաժան
    • Անհույս ապրողը անհույս է մեռնում
    • ՈՍԿԻՆ
    • Համբերիր մի քիչ
    • Երբ ես եմ անխուժ
    • Ինչքա՜ն խոսքեր կան անտեղի ասված
    • Խոսքի մեջ և հուր կա, և ջուր
    • Ճիշտ չէ, որ արարում ես, Տեր
    • ԱՆՏԱՌՆ ՈՒ ԿԱՑԻՆԸ
    • Դեղ ու ճարի դառն է լավ
    • Այն, ինչ կյանքում եղավ հարկավ
    • Ի՞նչ ես փնտրում, մարդ, այս կյանքում դժվար
    • Ես նման եմ ծառին այն խեղճ
    • Դավաճանությո՛ւն
    • ԼԻՆԵԻ
    • Աղվեսները շատ են, արքա, պալատում
    • Կյանքդ կանցնի տեսիլքի պես մի անձև
    • Մարդը կծեց հասած դեղծը
    • ԷՇՆ ՈՒ ՔՈՒՌԱԿԸ
    • ՕՁՆ ՈՒ ԳԱՆՁԸ
    • ԵՐԿՏՈՂԱՆԻ
    • Սովորում ենք ամեն ինչին
    • Մարդը՝ անչար
    • Կարճ է անչափ ճանապարհը հեռացումի
    • Թե սեր չկա, փրփուրները ո՞ւմ են պետք
    • Միտք եմ անում ես ինչքան
    • Դահիճները շատ են անչափ
    • ԵՐԿՏՈՂԱՆԻ
    • ԱԳՌԱՎՆ ՈՒ ԳԱԳՆԸ
    • Բեռնակիրը երեկվա՝ թալկ
    • Փողի մեջ մուրված
    • Աստված է մանում մեր կյանքի թելը
    • Այս գազանի օրրանում
    • Մտքեր կան՝ մահով են լի
    • Ով որ սևին իշխանական ասում է՝ սև
    • Անչափ շատ ենք հպարտացել խելակորույս մեր խենթերով
    • ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅԱՍՏԱՆ
    • Շատ երկարող կյանքից անշող
    • ԱՇՈՒՆ
    • ՂԱՐԱԴԱՂԼՈՒ
    • Այսպիսին է ողջերի օրենքը դաժան
    • Թռի'ր, կորի'ր, ժամանակ
    • Հեռվից սարերը հարթ են երևում
    • Ա'յ քեզ հրաշք փիլիսոփայություն
    • Մի նժարին սեր է դրված
    • Ժամանակին ծնվել ի՞նչ է
    • Խոսք կա՝ սեր է
    • Ես փնտրեցի բարին հին
    • ՀՅՈՒՐԵՐՍ
    • Կյանքը - թել է բարակած
    • ՄԻ ՀԱՐՑ ԱՍՏԾՈՒՆ
    • ԵՐԿՈՒ ՍՈԽԱԿ
    • Ով լինելը մեր, մարդիկ, Արարիչն է որոշում
    • Ոտքդ զգույշ դիր
    • Հաջող – անհաջող
    • Նույն կավից շինված կանայք, թե՝ այրեր
    • Հրեղե՜ն է, հրածի՜ն
    • Ապրում, խորհում եմ կես դար, բայց ավաղ
    • Խոսքս ընդունիր հանց տագնապի ճիչ
    • Պըճնվում է գեղեցկուհին չքնաղ դեմքին նայելով
    • ՋԱՀԵԼՈՒԹՅԱՆՍ
    • Ծերացել են մարդն ու շունը
    • Ա՜խ, ինչ հրաշք տուփ է տվել մարդուն Աստված
    • Ա՜խ, ինչ հրաշք տուփ է տվել մարդուն Աստված
    • Ահա, թե ի՞նչ է միշտ սիրտս խոցում
    • Այս աղբյուրի ջրում հստակ
    • ԱՇՈՒՆ
    • Խրատնե՜ր բազում, պատգամնե՜ր հասուն
    • Աղբյուրի նման՝ ակունքից անբիծ
    • ԵՐԿՏՈՂԱՆԻ
    • Մի ծեր դեղծենի ու մի ծիրանի
    • Հույս չկա հույսի թասում
    • Մենք արևապաշտ ենք եղել
    • Մեկին հարություն է պետք
    • Աշխարհը ունի երկու պահող սյուն
    • Կեղծ հետույքից՝ դմակի պես
    • ԱՌԱՋԻՆ ՍԵՐ
    • Աստծու գործ է - օձը մեջքին բյուր երանգ ու գույն ունի
    • Մի սև լեշակեր քարափին կիրճի
    • Այս երեվա փխրուն կավը
    • Լավ է ճկվել թագի տակ
    • Ծերանում ենք մտքերի մեջ
    • Իմ կրքերի հուշերում
    • Որտեղ ապրում է մայրդ
    • ՄՈՐՍ
    • Արդեն ու՜շ է
    • ԽՐԱՏ
    • ՄԱՐԴՆ ՈՒ ՄԱՀԸ
    • Երազանքներն են միշտ անուշախառը
    • Փա'ռք Աստծո
    • ԱՂՈԹՔ
    • Ու փնտրում էին
    • Դժգոհում են ճակատագրի քմահաճ փորձից
    • Քայլում է կավը՝ կավի վրայով
    • ԷԾՆ ՈՒ ՀՈՏԸ
    • ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
    • Ջրերը անչափ շատ են համբերում
    • Լինես դու արքա, թե՝ դերվիշ բոշի
    • Երբ տեսնում եմ կեղծ ծիծաղող
    • Ես չեմ ուզում անառժանին մոտ լինել
    • Հայրս իմաստուն ասաց ինձ
    • Մի գանգ, մի ուղեղ՝ վարսերով խուճուճ
    • Ջուրը սիրողը - կուժն էլ կըսիրի
    • Չվհատվես, եթե թույնի վերածանի
    • Քամին բերեց ինչ որ ունե
    • Օգոստոսյան մի տոթ գիշեր
    • Թառել է արծիվը ժայռի սուր վիհին
    • Խառն է սատանու մատը անկասկած
    • ԱՌԱԿ-ՔԱՌՅԱԿՆԵՐ
    • Իմ դերն ի՞նչ է աշխարհում,- մի հարց տվի ես Աստծուն
    • Սերն է բերում մարդուն կըրքի բույրն անուշ
    • Սիրտս գերի վանդակում
    • Առանց արատ զարդ չկա
    • -Կան ճամփաներ - մեկ՝ վեր, մեկ՝ վար
    • Ա'խ, ինչքա՜ն է տե'ս, ընկեր ջան, կյանքը բարդ
    • Տեսիլք էր. Ե'ս կես-քնած, կես-արթուն
    • Հավատում էի հեքիաթի ստին
    • Ով ծնվել է ու ծերացել շղթայակապ
    • Հարցեց մի օր ջահել առյուծը արքային իր ծեր
    • Տեսա այսպիսի պատկեր մի տհաճ
    • Կյանքդ կանցնի տեսիլքի պես մի անձև
    • Նախանձությունն անհրավեր
    • ԻՄ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԻՔ
    • Միթե՞ նման չէ իմ սերը ձերին
    • Թե բարդություն եք գտնում այս հարցում
    • ՃԱՆՃՆ ՈՒ ԵԶԸ
    • Այն հեքիաթի երկրում ես լինում եմ հաճախ
    • Ես նման եմ ծառին այն խեղճ
    • Աղբյուրի նման՝ ակունքից անբիծ
    • Այս աղբյուրի ջրում հստակ
    • Գողերը հաճախ են մատաղներ անում
    • ՔՈ ԱՉՔԵՐԸ
    • Նայում եմ լեռան գագաթներին սուրբ
    • Կյանքի դասերից դաժան ու տրտում
    • ԱՌԱԿ-ՔԱՌՅԱԿՆԵՐ
    • Թըռվռում էր մարդ թիթեռի պես անհոգ
    • Երկու պատասխան կա շիտակ - հան ու չէն
    • Մարդ, կեղծում ես, ասում, թե՝ ճիշտ հասկացիր
    • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻՆ
    • ԿՈՄԻՏԱՍԻՆ
    • Ո՞վ է դատում, որ զոհեր կան ահավոր
    • Մեկը կամուրջ է շինում կամար
    • Փողի ու փառքի վա՞րքն է մեզ, մարդիկ
    • Զուր մի ստիպի
    • Ջերմ երազնե՜ր
    • Կյանք ենք կոչում
    • Իմ մի բուռ հողում
    • Ով սևով է ներկում
    • Մի դառ, անտեր իմաստություն
    • Սիրով է անում առյուծն իր գործը
    • ԵՐԿՅԱԿՆԵՐ
    • Աշխարհ ենք գալիս անարատ, մաքուր
    • Ժամանակն է սթափվելու այս մարդկային խորունկ քնից
    • Սոխա'կ,- ասաց մի ագռավ
    • Դու սքանչելի պատրանք ինձ խափող
    • Զեկուցում եմ զձեր զինքին
    • Թե սխալը գործել եմ ես
    • Միթե՞ Աստված չի պարծենում իր արարած մարդկությունով
    • Հպարտացեք առյուծի պես ձեր դյուցազուն որդիներով
    • Այս խոր ձորերում մռայլ ու մթին
    • Գոռում - գոչումից, կարգերից բորրոտ
    • Մեղուները շատ լավ գիտեն
    • ԳԱՌՆ ՈՒ ՄԱՔԻՆ
    • Ես ահ չունեմ
    • ԳԱՅԼՆ ՈՒ ՇՈՒՆԸ
    • Հոտը հետ եկավ սարից
    • Ես գիշեր եմ սիրում՝ չքնաղ
    • ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    • Երամը թըռռավ Վանի մութ ձորով
    • ԾԵՐԱՆՈՒՄ ԵՍ
    • Դառնություն
    • Մարդը մեջքին տանում է հոգ
    • ԱՐՔԱՆ ՈՒ ՄՈԾԱԿԸ
    • Ու՞մ է պետք, Աստվա'ծ, այսպիսի կյանքը
    • Դիմեց առյուծին զարմացած օձը
    • Խոնարհվիր միշտ Արդարության առջև
    • Բարի հավքը թևում անդուլ
    • Դավից անվայել

4 людям это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#2  Сообщение Генрих Бабаджанян » 03 янв 2009, 13:49

Իմ ստեղծագործությունները ռուսերեն. http://www.stihi.ru/avtor/siram

Մի օր լռի լեզուն մարդու
Ու լոկ խոսի սիրտը նրա,
Թե չէ շատ են լեզուները
Վերքեր թողել սրտի վրա:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 11 дек 2010, 13:47, всего редактировалось 1 раз.

2 людям это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#3  Сообщение Генрих Бабаджанян » 03 янв 2009, 19:48

ՀԱՅՐԵՆԻՔ

Հայրենիքը պաշտոնյա չէ կաշառակեր,
Կամ ոստիկան լկտիացած,
Հայրենիքը պատիվն է մեր
Ու մեր խիղճը սըննկացած:
Մեր կոթողներ պահող հողն է,
Հաց ու ծիրան սնող ցողն է,
Մաշտոցն է սուրբ, Նարեկացին,
Մայրն է՝ աչքը մեր տուն դարձին:
Արարատն է մեր դեռ գերի,
Հայերենը՝ ջինջ, անթերի՝
Նման անմար մի կանթեղի:
Հայրենիքը փեսացու չէ,
Կամ հարսնացու հարստացած,
Հայրենիքը մայր է պառավ,
Հայր՝ ծերացած:
Հայրենիքը պատիվն է մեր
Ու մեր խիղճը ստրկացած:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 03 янв 2009, 20:13, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#4  Сообщение Генрих Бабаджанян » 03 янв 2009, 19:59

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՎՈՏԸ

Առավոտի մեջ այս ջինջ
Եվ ծիրան կա, և նարինջ,
Անուշ խաղող՝ ոսկեվարս,
Շեկ Արև կա՝ նորահարս:
Նուռ կա կարմիր ու մասուր՝
Ոսկե շողեր՝ ծայրը սուր,
Նետի նման քաջ Հայկի,
Կարծես այգ չէ, այլ՝ այգի:
Արարատ կա՝ լանջերն ալ,
Արաքս՝ կրքոտ ու վարար:
Վանքեր կան սուրբ, խնկաբույր,
Պատարագներ, խաչհամբույր:
Երկունք կա սուրբ, սեր ու մահ…
Հավերժացի՜ր, չքնաղ պահ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#5  Сообщение Генрих Бабаджанян » 04 янв 2009, 17:54

ՀԱՅԱՍՏԱՆ

Ծաղիկները վշտի չեն դիմացել,
Ծաղիկները վշտից դարձել են քար:

Երգերը վշտի չեն դիմացել,
Երգերը վշտից դարձել են քար:

Այս ինչքա՜ն ես վիշտ ունեցել,
Ի'մ Հայաստան աշխարհ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#6  Сообщение Генрих Бабаджанян » 04 янв 2009, 18:06

***
-Լա'վ հիշեք, մարդիկ, պատգամախոսք այս փորձը,-
Ասաց մի ծեր իմաստուն բանականության գահից,-
Երբ դառնում է դատավոր դագաղագործը,
Գերեզմանափորն, անհապաղ, դառնում է դահիճ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#7  Сообщение Генрих Бабаджанян » 04 янв 2009, 22:33

Մայրս հազար մայրերի մեջ անարատն է ինձ համար,
Հայրս այս սար-հայրերի մեջ Արարատն է ինձ համար:
Մայր-Հայրենիք, երկու սուրբ բառ ու մի իմաստ սրբազան,
Այս ոսկեզար վայրերի մեջ անաղարտն է ինձ համար:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#8  Сообщение Генрих Бабаджанян » 04 янв 2009, 22:42

***
Կանչեցին խոյին քեֆ-խրախճանքի:
- Հիմար, հանդես չէ անտեղ պճնանքի,
Հոգու մեղքեր են քավում Աստծո մոտ,
Քո կյանքը – գինն է նրանց փրկանքի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#9  Сообщение Генрих Бабаджанян » 04 янв 2009, 23:49

ԿՐԻԿՈՐ ՄԱԶԼՈՒՄՅԱՆ
Սոչի
ԽՈՀ

Պիտի պատժվի՞, ասացե'ք, օձը,
Որ մահացու է ամեն մի խոցը:
Ա. Քոչկոնյան

Ինձ չեն տանջել օտար հողերում,
Եվ ես չեմ եղել եղեռնին վկա:
Կարիքը – խառնել իմ այս տողերում
Աճյունը Համիդի – գուցե և չկա:

Չեմ տեսել ոնց են խորանում վանքի
Կրակի մատնել ազգը իմ անմեղ:
Չեմ եղել երբեք թիրախը թուրքի,
Չեմ խմել նրանց ջուրն արյունահեղ:

Հոր գործած մեղքից չեն դատում մանկան.
Ճիշտ էր «առաջնորդը բոլոր ազգերի»:
Ով պիտի հապա մեզ տա պատասխան
Այն ոճիրների՝ նենգ ու զազրելի:

Պառկած են՝ խոցված, հեղեղում արյան,
Իհարկե Լացի պատ չկա այնտեղ...
Օձի մեղքը թույնը չէ, այլ՝ այն,
Որ զոհերը բյուր եղել են անմեղ:

Ամենուր ոսկոռ, դաշտերն են վշշում,
Արցունք է թափում երկինքը կամար...
Դու գիտես, թե ես ոչինչ չե՞մ հիշում:
Օ՜, սխալվում ես, ոճրագործ Քյամալ:

Պատժի հայցն, իրոք, պիտի մատուցվի՝
Այսպիսի ցավի – համաշխարային,
Օձին նենգախոց պիտի հատուցվի –
Չենք թողի առանց դատ ու դիվանի:


Ռուսերենից թարգմանեց Հենրիկ Բաբաջանյանը

armine-11 это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#10  Сообщение Генрих Бабаджанян » 05 янв 2009, 10:39

Պետք է կյանքում սեր ունենալ,
Սիրուց լավը՝ կեր ունենալ,
Կյանքը, իրոք, բեմ է դաժան,
Պետք է կարգին դեր ունենալ:

Анаит Мартиросян это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 9

⇑ Наверх
⇓ Вниз