Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 28 фев 2009, 00:39

ԵՐԿՏՈՂԱՆԻ

***
Թե չունես թիկունք, բռունցք ու սուսեր,
Սուր լեզիդ վրա մի դնիր հույսեր:


***
Օձ գոյականն էլ է ածական անուն,
Երբ խոսքը թույն է դառնում բերանում:


***
Երբ թշնամուդ հետ դառնում ես դու մի,
Բարեկամդ է դառնում թշնամի:


***
Աստված մարդուն ստեղծեց կավից,
Բայց իզուր վատը չըջոկեց լավից:


***
Գիտուն լինի մարդ, թե՝ անուս,
Անիմաստ է կյանքն աննամուս:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Meriko » 28 фев 2009, 00:46

Генрих Бабаджанян писал(а):Թե չունես թիկունք, բռունցք ու սուսեր,
Սուր լեզիդ վրա մի դնիր հույսեր:

:16: :34:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.

Генрих Бабаджанян это нравится.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Meriko
Ночь
Ночь

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 01 мар 2009, 00:43

***
Մի ծեր դեղծենի ու մի ծիրանի
Ջահել օրերին տվին երանի՜...
Այրվելով ժանգոտ վառարանի մեջ
Վերջին ձմռանը ծեր այգեպանի:


***
Հույս չկա հույսի թասում
Ու հավատ սուրբ գավաթում:
Վայն եկավ,- Վա՜յ,- ես ասում,
Վա՜յ, ոչ ոք չի հավատում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 02 мар 2009, 01:09

***
Մենք արևապաշտ ենք եղել,
Արևի հետ հաշտ ենք եղել,
Աստված մեզ սար, ձոր տվել,
Մենք Աստծո դաշտն ենք եղել:


***
Մեկին հարություն է պետք,
Մեկին հուր ու թույն է պետք,
Զուր ես տալիս սևը, Տեր,
Երբ ապրելու գույն է պետք:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 03 мар 2009, 00:58

***
Աշխարհը ունի երկու պահող սյուն.
Իմաստություն և հիմարություն:
Այս հին դրվացքում մի բան շատ վատ է,
Հիմարության բաժինն, ա՜խ, շատ է:


***
Կեղծ հետույքից՝ դմակի պես,
Կեղծ երեսից ՝ դիմակի պես,
Նենգությամբ լի ու զազրելին
Կեղծ լեզուն է՝ դանակի պես:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 04 мар 2009, 00:41

Սա իմ առաջին բանաստեղծությունն է՝ առաջին սիրո մասին, որը նաև առաջին տպագրվածը:
Կանաց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ նվիրում բոլոր այն կանաց, ովքեր անբաժան են իրենց Առաջին Սիրուց:

ԱՌԱՋԻՆ ՍԵՐ
Ամեն հանդիպում
Ու մտերմություն
Միշտ սեր է թվում:
Մատերի ամեն
Քնքուշ մի հպում
Համբույր է դառնում
Ու համավում սեր:
Այո, կարող է
Այն սեր համարվել,
Կարող է նորից
Սիրտն ուժգին խփել,
Այտերը շիկնել,
Շուրթերը դողալ...
Բայց դա չնչին է,
Սեր չէ իսկական.
Տարիների հետ՝
Հուշերի մթնում
Մարում է, կորչում,
Մոռացվում հավետ,
Եթե այն նույնիսկ
Սեր է համարվում,
Եվ հիշողության
Հեռու մշուշում
Դառնում է անցած
Հին երազների
Մոռացված տեսիլք:
Բայց Սերն առաջին
Ապրում է հավետ,
Ինչպես մանկության
Մի սուրբ արահետ:

22 ԱՊՐԻԼԻ 1975 ԹԻՎ

2 людям это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 мар 2009, 00:32

***
Աստծու գործ է - օձը մեջքին բյուր երանգ ու գույն ունի,
Կկուն անհոգ ուր էլ թըռչի, ձագը, մեկ է՝ բույն ունի:
Մարդ է չէ՞ այս արարածդ, ամենազոր Աստված Տեր,
Ասա', ինչու՞ օձի նման լեզուն խայթ ու թույն ունի:


***
Մի սև լեշակեր քարափին կիրճի
Հոշոտում էր դին մի գիշատիչի...
Մարդն էլ մասնիկն է այս չար բնության
Ու հորդորիչը ոխի, բռնության:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 06 мар 2009, 00:30

***
Այս երեվա փխրուն կավը
Մարդ է եղել, շատ էր ցավը,
Դարձավ կճուճ ՝ կաթ էր չափում,
Ճաքեց՝ միջից շունն է լափում:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 12 окт 2011, 22:37, всего редактировалось 1 раз.

Alina Grigoryan это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Армине » 06 мар 2009, 23:25

Генрих Бабаджанян писал(а):Սա իմ առաջին բանաստեղծությունն է՝ առաջին սիրո մասին, որը նաև առաջին տպագրվածը:
Կանաց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ նվիրում բոլոր այն կանաց, ովքեր անբաժան են իրենց Առաջին Սիրուց:


Շնորհակալություն ոչ միայն գալիք մարտի 8–ի շնորհավորանքների համար,այլ նաև առաջին սիրուն նվիրված բանաստեղծության համար:Անկեղծ ասած մի պահ ընկա հիշողությունների գիրկը... :)

Բայց Սերն առաջին
Ապրում է հավետ,
Ինչպես մանկության
Մի սուրբ արահետ:

Խոսք չկա :) Շարունակեք մեզ ուրախացնել Ձեր հիասքանչ բանաստեղծություններով:

Генрих Бабаджанян это нравится.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 07 мар 2009, 00:11

***
Ծերանում ենք մտքերի մեջ,
Մնում ջահել կրքերի մեջ,
Եվ ինչպես մի մահկանացու
Հավերժանում գրքերի մեջ:


***
Իմ կրքերի հուշերում
Մի ջերմ սեր է գիշերում,
Ծաղիկներ կան անթառամ
Նրա չքնաղ փշերում:

***
Որտեղ ապրում է մայրդ՝
Այնտեղ է ծննդավայրդ:
Որտեղ հանգչում է մայրդ՝
Այնտեղ է սրբավայրդ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0