Դեմ է առել խոփը դարին. Եվ դարն է քար, և տափն է չոր, Ակոսներում անկիրք, տոչոր Դեմ է առել խոփը դարին: Թոկը լարված, եզը սովոր Հերկում են, որ սերմեն բարին... Դեմ է առել խոփը դարին՝ Եվ դարն է քար, և տափն է չոր:
Մեկի գութանն է հարկավոր, Մեկի էլ՝ գոմեշ-լծկանը, Մեկը ուզում է տերտերին, Մեկ այլը՝ իրիցկնկանը: Շտկիր, Տեր իմ, այս թերին՝ Դժգոհ չմնա վարձկանը, Չգիտեմ՝ ո՞վ է հարգավոր՝ Ո՞վ է մեր կյանքի վարձկալը: