.
***
Անհույս ապրողը անհույս է մեռնում,
Իսկ հույսը մահ է բերում սովածին:
Հույսդ կորցրու, լույսդ թող եռուն՝
Լույսով են գտնում մթնում կորածին:
***
Հեռվից սարերը հարթ են երևում,
Հեռվից վերքերը զարդ են երևում:
Մոտեցար - գազան են նենգամիտ,
Բայց հեռվից մարդ են երևում:
***
Աստված բաժին է տվել գայլերին,
Իսկ ոչխարներին՝ կարճ ճակատագիր:
Գլխի չեն ընկնում ողջ հոտն ու ներին,
Թե ինչո՞ւ գայլերն այն անգիր:
.