Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 сен 2021, 21:40

.
ՀԱՐԱՏԵՒԵՑԻ

Ես սրտիս զարկը տվի զանգերին –
Մեղմ ղողանջեցին:
Ես կամքիս ուժը տվի ողբերին –
Հետ նահանջեցին:
Ես լռությունս տվի սարերին -
Հար պապանձվեցին:
Հույզերս խռիվ տվի ամպերին –
Խուլ արտասվեցին:
Ժպիտս բարի տվի ծառերին –
Ծաղկազարդվեցին:
Հավատս տվի անհավատներին,
Տեր, հավատացին:
Սերս տվեցի սեր չունեցողաց -
Սիրահարվեցին:
Ես հույսս անգայթ տվեցի մարդկանց –
Հուսապատվեցին:
Թեկուզ ինձ ոչինչ չմնաց, բայց ես
Հարատևեցի,
Հարաթևեցի,
Եվ հարաճեցի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 15 окт 2021, 09:04

.
***
Մենք աշխարհին ծուռ ենք նայում՝
Մեզ թվում է ծուռը նա է,
Մեր սրտից հուր, թույն է կաթում,
Ասում ենք մեզ՝ մանանա է,
Տեսեք ներսի մեր հրեշին՝
Սուրբ հավատի սիրտը լափող,
Արարքով ՝ նեռ, վարքով ՝անսուրբ,
Բայց ճառելիս քահանա է:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1