Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 30 мар 2021, 22:28

.
ՏՐԻՈԼԵՏ – 167

Ճշմարտություն կա – արծվի նման,
Կա՝ անտարակույս, հավ է գիրացած՝
Փառքի ճախրանքից դեռ չվերացած.
Ճշմարտություն կա – արծվի նման:
Արծիվն է խիզախ մոգը ու հման՝
Չես տեսնի նրան մարտից հեռացած:
Ճշմարտություն կա – արծվի նման,
Կա՝ անտարակույս, հավ է գիրացած:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 09 май 2021, 23:04

.
ՑԱՎՈՏ ՈՒ ԴԱՌՆ

Անդունդ է գլորվում դարը՝
Ցավոտ ու դառն է,
Տերտերը օրհնում է աղը –
Մորթվողը գառն է,
Մատա՞ղ է՝ հանուն կյանքի,
Ո'չ, հոգեառն է,
«Փրկեա'» - լսվում է խորանից –
Աղոթքի բառն է:
Մաճկալը կյանք է վարում -
Մեր բախտի առն է:
Ջոկում եմ սևը ճերմակից,
Բայց էլի խառն է,
Ընկնում են օրերը դարից -
Մեր կյանքի ծառն է,
Անդունդ է գլորվում դարը՝
Ցավոտ ու դառն է:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 21 май 2021, 00:08

.
ԽՆԴԻՐՆԵՐ

Խնդիրնե՞ր – ունենք՝ երեք,
Պիտ լուծվեր – այն էլ երեկ.
Թե խե՞նթ է – խելքի բերենք,
Թե թու՞րք է – ծնկի բերենք,
Թե հա՞յ է – խնկի բերենք:
Բաժանվենք, թե, մաս-մասի,
Կհասնենք պատուհասի:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 24 май 2021, 09:11

.
***
Մարդը պիտ անտառ գնա՝ կայմը նավի անտառից է,
Կացինը պիտ կաղնի հատի, թեկուզ կոթը այդ ծառից է:
Մարդ կա – նավ է, մարդ կա՝ կաղնի, մարդ կա՝ կացին,
Կյանքն ապրում են առանց գայթ ու հակադարձի:
Լոկ հատողն է ջոկում ծառի հաստը լառից:
Ծառը հատվեց... ներկա էի ես կացնի հետ կաղնու լացին,
Ծառը հատվեց... ու այդ նավի հոգին ընկավ կաղնու թառից...
Անտառը լուռ ու անհուզում նայում էր այդ անցուդարձին:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 01 июн 2021, 22:32

.
ՏՐԻՈԼԵՏ – 52

Մարդն այս կյանքից գոհ չի հեռանում,
Բայց հեռացողից գոհ է աշխարհը:
Գինում թաթախած իր կյանք-նշխարը -
Մարդն այս աշխարհից գոհ չի հեռանում:
Թեկուզ երջանիկ, վաելքախառը,
Դժգոհ՝ չար բախտից, բողոք՝ բերանում,
Մարդն այս կյանքից գոհ չի հեռանում,
Բայց հեռացողից գոհ է աշխարհը:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 23 июн 2021, 23:43

.
***
Առյուծին բանա՞կ՝
Ոչխարից համակ...
Ժանիքներ են պետք
Եվ ոչ թե՝ քամակ:

***
Ընկերության մեջ այս բարդ՝
Ուր մեկը գայլ, մեկը՝ մարդ,
Մարդն ավելի շատ է գայլ,
Քան՝ գազանն է կիսամարդ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1