.
ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ՍՈՆԵՏ
Աստված, դու գիտես այն լքված տեղերը,
Որտեղ չես եղել արարումից հետո,
Հեղեղներ են եկել, անցել են հերթով,
Նրանց հաջողվել է մեզ հունից շեղելը:
Ջրհեղեղից հետո հազար դար է անցել,
Սակայն չենք զատվել այն տիղմ ու ցեխից,
Մի բուռ սերմացու է մնացել մեր ցեղից,
Եղան և ակոսներ ծլառատ ու անսեր:
Այսօր էլ է լուռ Արարիչ-Տերն արդար:
Լինենք ինքներս իսկությամբ օծված,
Չարի դեմ լինենք համուռ և հոծված,
Որ մեզ էլ չլլկեն սուլթան ու սարդար:
Արի մի օր, Տեր, մեր ձորերն անհարդար,
Տես անուրջները մեր՝ կիրճերում գոցված:
.