.
ԻՆՉՔԱ՜Ն ԱՐԱՏ ԿԱ, ԱՍՏՎԱԾ
Ինչքա՜ն արատ կա, Աստված, քո բարի գործում՝
Արարում ես մեզ թերի, շտկել չես փորձում.
Լեզուներ կան, որ պիտի երախից զատվեն,
Դեմքեր՝ լկտի, որ պիտի երեսապատվեն:
Ինչու՞ խիղճը, Արարիչ, քիչ է մարդուս մեջ,
Կամ՝ փոքիրիկ մեր սրտերում վիշտ կա անչափ մեծ:
Սրտեր շատ կան, որ պիտի պաղեն անարյուն,
Կիրք կա - պիտի չունենա անպատկառ արուն:
Ինչքա՜ն արատ կա, Աստված, քո վեհ գործերում,
Ինչքա՜ն նրբին հոգիներ անզուսպ խոցերում:
.