Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 09 фев 2009, 21:29

***
Ով լինելը մեր, մարդիկ, Արարիչն է որոշում –
Մեկս՝ քար է ապառաժ, մեկս՝ կոչում է փոշում:
Քար ենք դառնում աղացի, կամ հրծին կայծաքար,
Հաճախ՝ փոշի ճամփեքին՝ կուրացնող, մըրրկախառ:
Մեկս՝ ջուր է աղբյուրի, մեկս՝ ամպիկ գոլորշու...
Ով լինելը մեր, մարդիկ, Արարիչն է որոշում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 11 фев 2009, 00:28

Ոտքդ զգույշ դիր
Աչքիս բիբի մեջ,
Անցիր ու գնա:

Ոտքդ զգույշ դիր
Սրտիս, հոգուս մեջ,
Անցիր ու գնա:

Անզգույշ քայլը
Քարն էլ չի սիրում...
Անցիր ու գնա:

««»
Հաջող – անհաջող
Կռիվներ չկան
Զոհերի համար:
Կա թախիծ տրտում
Ու կորստի ցավ
Ողջերի սրտում:
Ցավը պարտության
Ու հաղթանակի
Բերկրանքը դյութիչ
Գինովության պես
Մնում են շատ քիչ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 17 фев 2009, 01:11

***
Նույն կավից շինված կանայք, թե՝ այրեր
Ունեն տարբեր ցավ, ունեն տարբեր սեր:
Մի ջահել սրտում կա մի շատ հին ցավ,
Մի ջահել գգվանք՝ սրտի մեջ մի ծեր:

***
Հրեղե՜ն է, հրածի՜ն
Արքայական նվեր ձին …
Թեկուզ լինի անատամ,
Թամբը մաշված, սանձը հին:

***
Ապրում, խորհում եմ կես դար, բայց ավաղ,
Կյանք առեղծվածն եմ հասկացել, և ի՞նչ -
Մահը անվրդով հոգոց է խաղաղ,
Ծնունդը - ցավ ու բողոքով լի ճիչ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 18 фев 2009, 00:53

***
Խոսքս ընդունիր հանց տագնապի ճիչ,
Ոչ թե միջանցիկ մի անմիտ քամի.
Ոսոխն իմաստուն – ընկեր է մի քիչ,
Հիմար ընկերը – մի քիչ թշնամի:

***
Պըճնվում է գեղեցկուհին չքնաղ դեմքին նայելով
Հազար տեսակ դեմքեր տեսած մի դարավոր հայելում:
Այսպես ասաց ճշմարտացոլք ապակին մեր գեղուհուն,-
-Գանձն այդ շքեղ, ո'վ դիցուհի, ժամանակն է վայելում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 19 фев 2009, 00:31

ՋԱՀԵԼՈՒԹՅԱՆՍ

Քեզ գինին էր հուր տալիս,
Ես բալասան ունեմ դառ,
Քեզ տրփանք էր դուր գալիս,
Ես խրատներ ունեմ սառ:
Ես պատգամներ գիտեմ սուրբ՝
Աղոթքահամ, խնկախառ,
Դո'ւ - անհամբեր խենթություն,
Ես - համբերել գիտեմ՝ դար:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 20 фев 2009, 01:01

***
Ծերացել են մարդն ու շունը,
Խարխլվել են բույնն ու տունը...
Ո'ր մեկին էլ տանես դու, Տեր,
Մյուսը պիտի մնա անտեր:


***
Ա՜խ, ինչ հրաշք տուփ է տվել մարդուն Աստված –
Մեջը ուղեղ, այսինքն խելք, այսպես ասած:
Մեկն այդ տուփով ամբողջ կյանքում բութ ու տհաս,
Մեկը հանճար – իմաստության գահին հասած:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 22 фев 2009, 00:28

***
Հարստության ճամփեն շեղ է,
Իմաստության ճամփեն՝ նեղ:
Ո՞ւր եք տանում ինձ, աստվածնե'ր,
Ճամփաներով այս ահեղ:

***
Ահա, թե ի՞նչ է միշտ սիրտս խոցում,
Եվ պատասխանը գտնել եմ փորձում.
Մենք դեռ խակ պտուղ պարտեզում հայոց,
Տերևաթափվու՜մ ենք այլոց փողոցում:

***
Այս աղբյուրի ջրում հստակ
Սառը՝ ինչպես ձյունի փաթիլ,
Ողբից ծնված, ցավով վաստակ
Կա արցունքի մի ջերմ կաթիլ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 23 фев 2009, 02:24

ԱՇՈՒՆ
Մայրացա՜ծ աշուն...
Մրգառա՜տ, նախշուն
Ակունք պատրանքի,
Մոր ծաղկաժպիտ մրգով լի գոգնոց,
Հանգրվան սիրո ու կախարդանքի:

Մայրացա՜ծ աշուն...
Մայրացած այգու մրգածոր լայնքով
Ուռին հենակ է դարձել դեղծենու
Ճկված ճյուղերին հոր կարեկցանքով:

Դեղծը ոսկեթեղ,
Հյութալի՜, համե՜ղ՝
Թշին համբյուրը Արևի շողի,
Այքա՜ն է հասել,
Որ ահա պիտի
Դեղծենուց պոկվի,
Ու ընկնի գիրկը իր ծնող Հողի:

Խաղողն է հասել՝ նմանվել խնկի:
Այգեպանը ծեր,
Ինչպես սրբության,
Խաղողի առաջ իջել է ծնկի:
Իսկ սերկևիլի բուրմունքից անուշ
Թիթեռը ճյուղին
Թառել է անուժ՝
Դառնալով զոհը չքնաղ պատրանքի:

Նռերի կարմիր հատիկները ալ՝
Փայլուն՝ ինչպես լալ,
Կախարդող, հուզիչ
Ուզում են ճչալ
Իրենց քաղցրատուրփ կրքերից, հույզից:

Մայրացա՜ծ աշուն,
Բուրմունքո՜տ, նախշու՜ն,
Զուր չես ինձ գարնան
Կարոտից մաշում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 24 фев 2009, 00:52

***
Խրատնե՜ր բազում, պատգամնե՜ր հասուն,
Մտքեր բարեշատ՝ անկեղծ, իմաստուն,
Երկյուղ փրկարար, տագնապով լի ճիչ,
Ձեր կարիքը՝ շատ, ձեզ լսողը՝ քիչ:

***
Աղբյուրի նման՝ ակունքից անբիծ,
Իմ երազները երկունքի գահից
Հոսում՝ չեն կորչում անհետ, աննշան,
Դառնում են չքնաղ մի հովտաշուշան:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 25 фев 2009, 00:09

ԵՐԿՏՈՂԱՆԻ


***
Մի խենթ պատանու իմաստունն ասաց,-
-Խակ սեխից լավը դդումն է հասած:


***
Երբ ինչ որ մեկից թռչում է խելքը,
Այդ մեկ ուրիշն է բաց անում ելքը:


***
Հենակ են շինում խաղողի համար
Բարդու ճյուղերից անպտուղ, համառ:


***
Զրընգաց, ղողանջեց պղնձե դրամը,
Ոսկին զարմացած,- Թա՞նկ է գրամը:


***
Ճկվում են մեջքներս մեր մեղքերի տակ,
Կարծում ենք այլոց հոգսեր են դրանք:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6