СТАНЬ VIP

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#491  Сообщение Генрих Бабаджанян » 26 янв 2019, 13:03

.
ԳԱՅԼԱՇՈՒՆԸ
Առակ

Տվեցին մի օր գայլին շան պաշտոն,
Հսկում է այժմ հոտը նա դաշտում:

Այս կարճ առակին պիտի տամ իմաստ.
Գայլը դեռ շուն չի, մնում է սա փաստ:

Նա շնություն է անում իր դաշտում
Եվ գայլություն է ի ծնե պաշտում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#492  Сообщение Генрих Бабаджанян » 28 июн 2019, 18:52

ՊԱՏԳԱՄ ՁԱԳԻՆ

Առյուծ մի փորձված՝
Նենգությամբ խոցված,
Թափ տալով ագին
Ասաց իր ձագին,-
-Չլինես շակալ՝
Անշնորհակալ,
Իզուր ոչ մեկի
Մի վարկաբեկիր
Եվ մարտդ վարիր
Առյուծին հարիր:
Կորյուն այդ վաղուց
Դարձել է առյուծ:
Չի եղել շակալ՝
Անշնորհակալ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#493  Сообщение Генрих Бабаджанян » 21 июл 2019, 09:58

ԳԱՂՏՆԻՔ

Անտառը գաղտնիք չունի,
Եղածը ծառերինն է,
Ամբոխը խորհուրդ չունի –
Ինչ-որ կա - ճառերինն է:

Վեճերում բազմախորհուրդ՝
Կեղծիքի ու իստակի,
Ճամփեքին այս խորդուբորդ՝
Պայքարում սև-ճերմակի,
Խորհուրդը չալերին է,
Հաղթանքը չարերինն է:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#494  Сообщение Генрих Бабаджанян » 01 авг 2019, 11:20

.
ՍՈՆԵՏ ՊԱՐԱՅԻՆ

Արի՛, սիրելիս, ե՛կ պարենք ինչպես
Այն կռունկների զույգը կրքահույզ,
Շուրջը ջրացայտ՝ հակինթե թհբեզ,
Վառ, ծիածանված ու կարոտահյուս:

Գրկեմ մարմինդ ճերմակ ու լուսե,
Պտտվենք՝ մտած պատյանը սիրո,
Թող մեզ պարուրվեն ցանցերն այն հրո,
Որ մեր սերերն են կրքերից հյուսել:

Թող պարը դառնա խելագարություն,
Իսկ ժամանակը՝ անկամ ու անգո,
Որտեղ չեն լինում սրտերը անգոհ,
Սերն էլ մեզ տանի հարատևություն:

Արի՛, սիրելիս, մեր պարն այս տանգո
Դառնում է սիրո հարաթևություն:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#495  Сообщение Генрих Бабаджанян » 29 авг 2019, 16:41

.
***
Հուշ կար - խիլքի պես կարճ էր՝
Կան բաներ - չենք հիշում հիմա.
Կեղծիքն այն վաճառվող հարճ էր,
Թվում էր՝ սրբացած հմա:
Իստակը պաշտպանող չանչ էր,
Կեղծիքը բռունցք է հիմա:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#496  Сообщение Генрих Бабаджанян » 18 сен 2019, 20:56

.
ԲՈՐԵՆԻՆ ԵՎ ԱՌՅՈՒԾԸ
Առակ

Մի պաշտոն կար առյուծի մոտ բորենու,
Արքան հարմար բորենի էր որոնում:
Գտան մեկին և արքայի մոտ բերին,
Չհավանեց այդ պաշտոնը բորենին:
Միտքն այլ էր, աս՛եք, ո՞նց չհարուցի.
Դուր էր եկել պաշտոնը մայր առյուծի:
Պատռեց արքան հիմար գանգը բորենու,
Կախեց լեշը սուր ոստերից լորենու:

Այս է ասում առակը այդ նսեմին,-
-Այդքան հեշտ չէ հասնել քեզնից վսեմին:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#497  Сообщение Генрих Бабаджанян » 06 окт 2019, 16:50

.
***
Տանում է ներին
Միշտ անմիտներին,
Ինքը այդ հոտի,
Հոտը - իր գերին:

***
Թևավոր խոսքը գտավ իր բույնը,
Ինչպես փառահեղ արծվի ածուն,
Իմաստուն այրը մնաց այն նույնը,
Բայց շահը մեռավ - հետն էլ՝ ծաղրածուն:

***
Պիրկ են անչափ շղթաները ազատության,
Ավելի բիրտ, քան՝ գերվածի կուռ կապանքը:
Անուրջներդ մատնելով սին անզարդության,
Մահը կասի՝ կյանքը՝ ազատ, լուրջ խաբկանք է:

***
Էշը գտավ ավանակին,
Հովատակը՝ իր մատակին,
Իմաստունն ու մարդը տգետ
Գտան իրենց նմանակին:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#498  Сообщение Генрих Бабаджанян » 21 янв 2020, 22:30

.
ԱՌԱԿ

Գայլերի մոտ՝ բողոքի,
Գնաց երեկ մի մաքի,
Մնաց այսօր այդ մաքուց
Երկու ոսկոռ, մի ագի:
Հիշիր խրատն այս անգիր.
Խիղճ չփնտրես անհարկի՝
Ոչ այսօր և ոչ էգուց,
Ոչ գայլի մոտ, ոչ՝ թագի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#499  Сообщение Генрих Бабаджанян » 10 дек 2020, 13:55

.

ԱՄԵՆ ԲԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Գազել

Հարցը՝ որ կա, թողեք դարձից հետո լինի-
Պատասխանը պիտի հարցից հետո լինի:

Ազատության համը չենք զգա մենք երբեք –
Ազատվելն էլ պիտի խայծից հետո լինի:

Չեկած չեն հեռանում, նույնիսկ անկոչ հյուրի
Հեռանալը պիտի այցից հետո լինի:

Թե ջերմություն չկա, սեր չի ծնվում անգամ,
Սեր-հրդեհը պիտի կայծից հետո լինի:

Անմեղին մի դատեք, պիտի մեղավորի
Արդարացման խոսքը բայց-ից հետո լինի:

Սովորում ես լավին – կորցնում ես համը,
Քաղցրությունը թողեք մաղձից հետո լինի:

Միտքը՝ իմաստնածին, գնող չկա, թեկուզ,
Ամեն տալիք պիտի վարձից հետո լինի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#500  Сообщение Генрих Бабаджанян » 11 дек 2020, 23:21

.

ԱՅՍՕՐՆ ԱՆԳՈ Է

Այսօրն անգո է՝ ապական,
Երեկն էլ երեկ է կորել,
Էգուցը դեռ չի էլ նորել,
Լավ բան չի բերելու ապագան:

Ելած իր ծրից չափական՝
Անցյալը, ուզում եմ նորօրել,
Այսօրը օրոցքում օրորել,
Ու երգել տաղեր հաղթական,

Հին ասքեր պատմել գողթնական,
Չարիքը անցյալում մոլորել,
Երեկն էլ գալիքին ոլորել՝
Չդառնան ինձ նման գաղթական:

Այսօրը անգո է՝ ապական,
Լավ բան չի բերելու ապագան:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение