СТАНЬ VIP

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#481  Сообщение Генрих Бабаджанян » 28 мар 2018, 13:09

.
ԶԽՐԱՏ

Այնպես խենթացիր,
Որ չխանգարես
Քեզանից առաջ խենթացածներին՝
Անդունդը քարեր գլորածներին:
Հիմարանալիս
Պիտի և խորհես,
Կարգին մտորես՝
Չվիրավորել
Հիմար ու տգետ արարվածներին՝
Մտքով քեզնից շուտ խավարածներին:
Լավ հիշիր նաև
Զխրատը կարճ.
Մեռնելիս նաև եղիր մի քիչ քաջ՝
Լինես տիրակալ, թե՝ ծախու մի հարճ.
Ցավ չպատճառես,
Չհակաճառես
Վաղուց հեռացած մահացածներին
Ժամանակից շուտ հեռացածներին:
Թե դավաճան ես,
Խաղի մեջ ճան ես,
Դավաճանիր լոկ դավաճաններին՝
Դավը դարձնող խրախճանքների:
Սադրիր սադրողին,
Թալանիր գողին:
Խաբելիս – խաբիր ստախոսներին՝
Կեղծամիտ ու նենգ ստախոհներին...
Ստորը, գուցե, ների ստորին՝
Սադրողին,
Գողին,
Դավաճանողին:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#482  Сообщение Генрих Бабаджанян » 29 апр 2018, 18:49

.
ԳԱՌՆ ՈՒ ՄԱՔԻՆ
Առակ

Խոճկորներից, խոզից թաքուն
Մի հարց տվեց գառը մաքուն,-

-Անարդար է, մա, մեր տերը:
Նիհա՞րն է լավ, թե՝ շատ գե՞րը:

Մի քիչ խորհեց փորձված մաքին,
Պատասխանեց փոքրիկ ձագին,-

-Այս է հուշում կյանքիս փորձը՝
Որոշում է մսագործը:

Տերն ընտրում է չաղը, գերը,
Պառավ էշին՝ հանդի գելը:

Չլինես հոր-փորիդ գերի,
Կարճ է կյանքը շատակերի:

Ուշիմ կարդա այս առակը.
Չանես երբեք հակառակը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#483  Сообщение Генрих Бабаджанян » 30 май 2018, 12:51

.
***
Դահիճը ինքը բան չի որոշում՝
Նա ավարտում է մեր որոշածը,
Ուտելիս երբեք դեմքը չի խորշում.
Նա էլ այդպես է վաստակում հացը:

***
Հեքիաթի վերջում արցունք է կաթում՝
Երեք կաթ արցունք, երեքն էլ աղի,
Սուտ հերոսներ են սուտ կռվում հաղթում,
Ուժն է որոշում օրենքը խաղի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#484  Сообщение Генрих Бабаджанян » 23 июл 2018, 11:39

.
ԱՍՏԾՈ ԸՆՏՐՅԱԼԸ

Ընտրյալն Աստծո
Գա՞յլն է, թե շու՞նը՝
Հարց է, գալիս է:

Գայլը ուտում է
Այն, ինչ գտնում է,
Շունն՝ ինչ տալիս են:

Ասացեք, ո՞րը՝
Գայլի վիզն է հաստ,
Շան՝ պոչն ու փորը:

Կարծիքն իմ այլ է՝
Ընտրյալն Աստծո
Վայրենի գայլն է:

Գիտեմ ես անգիր,
Որ մարդ կա, ունի
Շան ճակատագիր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#485  Сообщение Генрих Бабаджанян » 10 авг 2018, 10:32

.
***
-Ով Արարիչ մեր երկնային՝
Հեռու կյանքից այս երկրային,
Ուշանու՜մ ես,
Ուշանու՜մ ես...
Ինչպե՞ս մարել այս կրակը,
Լուսավառել մոլորակը:
-Չեմ իմանում,
Չեմ իմանում:
-Դու՞ ես գալիս անժամանակ,
Թե՝ այս դաժան ժամանա՞կը:
-Ժամանակը...
-Ժամանակը...
-Ժամանակը...
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#486  Сообщение Генрих Бабаджанян » 22 авг 2018, 16:16

.
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԱՐԱՐՈՒՄ

Շունը հաչում է՝
Գործը աջում է՝
Մորթում է տերը պառաված մաքուն...

Գայլը ոռնում է՝
Ուժը առնում է.
Ծանր է բեռը՝ համով ճրագուն:

Այդպես է կյանքում՝
Գազանի բարքում.
Գտել է կերը - հրճվում է թաքուն:

Միտքս համառ է.
Գայլի համար է
Արարել Տերը կամազուրկ մաքուն:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#487  Сообщение Генрих Бабаджанян » 05 сен 2018, 17:49

.
ԿՅԱՆՔԸ


Կյանքը համր, կյանքը խուլ ու կյանքը կույր՝
Դու ես, մեկ էլ քեզ ուղեկից երեք քույր:
Կյանքը ոսկի, կյանքը կապար ու երկաթ,
Զգույշ եղիր, դժոխք են մի հրակաթ:
Կյանքը թռչուն, կյանքը սողուն, կյանքը ձուկ,
Առանց քաոս կյանքն անէ է, կենսազուրկ:
Կյանքը կրակ, կյանքը օդ ու կյանքը ջուր՝
Երեք տարերք, երեք չարիք, երեք այր,
Քեզ կուղեկցեն տարերքները այս եղբայր:
Կյանքը լեղի, կյանքը դառն, կյանքը թույն,
Քեզ կբերեն հազար տեսակ փորձություն:
Կյանքը համր, կյանքը խուլ ու կյանքը կույր՝
Դու ես, մեկ էլ քեզ ուղեկից երեք քույր,
Ոչ տեսնում են, ոչ խոսում են, ոչ՝ լսում,
Բայց արի, տես, կյանքն իր հունով է հոսում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#488  Сообщение Генрих Бабаджанян » 29 ноя 2018, 09:46

.
ԲԱԽՏԻ ԻԼԻԿԸ

Տատս նարոտ է մանում –
Հոգսը իր հետ է,
Ցավից գլուխ չի հանում –
Արցունքը գետ է:

Ձգված է լարը բախտի –
Իլիկը նետ է,
Նրան հոգսը պիտ հաղթի –
Շերտի տակ շերտ է:

Տատս նարոտ է մանում –
Գույների վետ է,
Իլիկը նորից է կանում -
Գալիքը խեթ է:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#489  Сообщение Никита Капуст » 03 дек 2018, 02:56

интересно
Аватара пользователя
Никита Капуст
Гость
Гость
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#490  Сообщение Генрих Бабаджанян » 18 дек 2018, 09:12

.
ԱՌԱԿ ԱՍԵՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սուր ասեղը ասաց բութին,-
-Ինչպե՞ս անցնել անցքով մթին:
-Հետևից միշտ բրթել է պետք,
Հույս չդնես քո սուր մռթին:

Քիթն առակի թեկուզ ծուռ է,
Միտքը, սակայն, անչափ սուր է:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение