СТАНЬ VIP

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#471  Сообщение Генрих Бабаджанян » 23 авг 2017, 22:38

.
***
Այս խելացնոր նենգադավ դարում,
Մարդ, կեցությունդ բան չունի տալու
Քո գիտակցության աղքատ ծալքերին
Մտքի, խոկումքի ճոխությանը վեհ,
Նաև մարդկության գոյին մաքառող,
Այլ հարմարվում է անդուր բարքերի
Ոսկեբեր, սակայն եղեռնող երթին՝
Դարձնող կյանքը դժոխքի գեհեն,
Հացը՝ արյունոտ, գինին՝ մահաբեր:
Գիտակցել է պետք կեցութուն ու խոհ,
Հասկանալ կյանքի իմաստն աներկբա՝
Սերը սերվածքի, ցավը՝ երկունքի,
Եվ մայրանալու սրբությունը վեհ,
Եվ հայրրանալու պարծանքն անսպառ:
Խորհիր, բայց խորը, ոչ թե՝ անհիմն,
Սիրիր սիրվելով, ոչ թե՝ անտարբեր՝
Կյանքը պայքար է, բայց ոչ արյունոտ,
Բայց ոչ մահաբեր, բայց ոչ՝ եղեռնող,
Կեցություն, այո՛, այն էլ գիտակցված,
Այն է բարությամբ, այն էլ սիրով լի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#472  Сообщение Генрих Бабаджанян » 04 сен 2017, 20:17

.
ՍԱՐԴԱՎԱՐԻ

Բնության մեջ չես հանդիպի սարդի՝ տգետ, կամ՝ անուսում,
Չի վստահում ուրիշների՝ նա ոստայնն իր ինքն է հյուսում:

Համարում ենք նրան դաժան, նենգ, գիշատիչ ու տմարդի,
Բայց բնույթն է ուսուցանող՝ ոստայնահյուս ճարպիկ սարդի:

Հմայվիր այդ պիրկ ցանցերով, սակայն՝ սառսիրտ ու անհուզում,
Զուր չդառնաս փորիդ գերին, երբ այլ բան է սիրտը ուզում:

Կապանքներ կան սադրանքածին՝ հիշեցնող հյուսած զարդի.
Խարդավանք է, նման է շատ դավաճանող հարազատի:

Ե'կ, սովորի'ր գազաններից, ապրողներից սարդավարի.
Բնությունից սովորողը կյանքն ապրում է մարդավարի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#473  Сообщение Генрих Бабаджанян » 12 сен 2017, 19:55

.
ԿԱՂՆԻՆԵՐԸ

Կաղնիները վեհ մեռնում են կանգնած,
Որ մերկ ճյուղերին արծիվներ թառեն,
Որ բարով հիշեն չորացած ծառին,
Հավքերը անթառ չմնան հանկարծ:
Թեկուզ սաղարթին բներ կան ավեր,
Բայց արմատներում սեր կա չհանգած:
Ասում են՝ կաղնին մեռնում է կանգնած,
Որ հավերժանա հոգին բնավեր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#474  Сообщение Генрих Бабаджанян » 03 ноя 2017, 09:58

.
***
Մեկն իր մահից է վախենում, կամ՝ բարիքով լեցուն կյանքից,
Մեկն՝ Արարչից արդարադատ, մեկը՝ նեռի դավանքից:
Կա թշնամի՝ հավատարիմ և բարեկամ՝ դավաճանող,
Իսկ ես միշտ էլ վախեցել եմ սադրողների խարդավանքից:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#475  Сообщение Генрих Бабаджанян » 13 ноя 2017, 09:53

.
ՕՐԵՆՔԸ

Վանդակն օրենք է, գերվողը՝ գազան.
Թեկուզ ցանցի մեջ ջորի է անկամ,
Ամուր են՝ ճաղեր, տանիք ու հասար,
Պիրկ է օրենքը, դաժան է արքան:

Գերողը մեկն է, գերվողը՝ հազար,
Կապանքն է մարդուն զսպող պատյանը:
Ժամանակի չուն մատրակ է վազան՝
Տիր աստվածն ինքն է վարում ատյանը:

Հյուսողն օտար չէ՝ սկյութ, կամ խազար՝
Քո բարեկամն է հաճախ արարում...
Այն, ինչ լինում է կյանքում հավասար՝
Լոկ աստղերն են՝ այն էլ խավարում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#476  Сообщение Генрих Бабаджанян » 18 ноя 2017, 12:17

.
ԹԱՆԿԱՆԵՐ

***
Կաքավը ձորում
Թխսակալ է մայրացած:
Հասկը լցվել է
Անուրջներով կաքավի
Եվ ճտերի գալիքով:

***
Ես հաշվում էի
Ընկնող հրե ասուպներ,
Աստղեր հանգած:
Սերեր են հանգչում նորից,
Ասուպե հոգիներում:

***
Երբ մութը խառնվեց
Գույներին արշալույսվող,
Փոխվեց կարոտը
Անզուսպ կրքերի խաղի
Եվ սիրո՝ արևահամ:

***
Ես համբուրեցի
Ձերքերը քո նրբաբույր՝
Երազում ծեգի,
Հույզերի մեջ ծիրանի,
Կարտներում կապտաթույր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#477  Сообщение Генрих Бабаджанян » 13 дек 2017, 12:59

.
ԲՆԱԶԴ ՈՒ ԽԵԼՔ

Ագռավը երբեք չի չվում հարավ,
Ձմեռվա համար կեր չի կուտակում,
Ուտում է այն, ինչ գտնում է իրավ՝
Բնազդով այն, որ Տերն է կտակում:

Մարդուն խելք է պետք՝ ջահել, թե պառավ,
Բացի այն գանգից, որ կա գդակում:
Խելքը ուսում է և ոչ թե՝ խարան,
Իմաստությունն է կյանքը իստակում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#478  Сообщение Генрих Бабаджанян » 08 фев 2018, 19:47

.
ՑԱՎԸ

Ցավի զանգը թե զըրնգա՝
Ղողանջներով սրտեր քերող,
Թեկուզ տեսնեք ակն-աչքերով,
Բայց փակ սրտով այն չեք զգա:

Ցավ կա՝ աղոթք, ցավ կա՝ կերոն,
Ցավ կա՝ անեծք ջադու կնկա:
Տեր, տուր բուժող խունկ ու մեռոն,
Տես խնդրում է մարդն ի ծնկա:

Դու Աստված ես, ոչ թե՝ Ներոն,
Ցույց տուր ուղին՝ բույրն ի խնկա,
Ցավ կա մեղք է՝ հուր ու կերոն,
Ցավ կա անեծք ջադու կնկա:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#479  Сообщение Генрих Бабаджанян » 12 мар 2018, 13:19

.
ՈՍԿԻ ԱՎԱՆԱԿԸ
Առակ

Ոսկուց ձուլված ավանակին
Կուռք կոչեցին ժամանակին,
Բայց հիմա էլ կհանդիպեք
Ոսկի էշի նմանակին:

-Ձեր մեջ ոսկի մարդուն պահե'ք,
Որ էշերին չերկրպագեք,-
Այսպես ասաց Ձի-Պեգասը:
Եկե'ք, սերտենք նրա դասը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#480  Сообщение Генрих Бабаджанян » 16 мар 2018, 13:02

.
ՀԱԶԱԾՈ*

Անդունդ է գլորվում դարը –
Ցավոտ ու դառն է,
Տերտերը օրհնում է աղը –
Մորթվողը գառն է,
Մատա՞ղն է՝ հանուն կյանքի,
Թե հոգեա՞ռն է,
«Փրկեա'» - լսվում է խորանից –
Աղոթքի բառն է:
Ամեն ինչ ծախու՞ է կյանքում –
Տիրոջ մարառն** է,
Ջոկում եմ սևը ճերմակից,
Բայց էլի խառն է:

*ՀԱԶԱԾՈ - զոհաբերված միս
**ՄԱՏԱՌ - մատակարարման առևտուր
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение