ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#461  Сообщение Генрих Бабаджанян » 07 мар 2017, 11:08

.
***
Օ՜, սատկած օձը
Նույնպես թույն ունի,
Գոյին ամրացած՝
Թեկուզ չի խայթում,
Լռության նման՝
Սև օձի գույնի,
Որից համրացած
Անեծք է կաթում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#462  Сообщение Генрих Бабаджанян » 11 мар 2017, 09:47

.
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԷՏՅՈՒԴ

Գարու՜ն է... ջերմ, հարազատ
Ու սրտամոտ,
Նա ձմռան շունչ ունի դեռ
Եվ աշնան հոտ:
Խաշամ կա հին, խունացած
Քիչ դեղնավուն,
Իր տաքուկ, մութ փչակում
Քնել է բուն:
Կաղին կա ծլարձակող՝
Տերևի տակ մնացած,
Աշնան բույր կա, գույներ,
Բայց՝ հնացած:
Լորը տեղ է ընտրում,
Որ բույն հյուսի,
Մողեսը շողն է փնտրում
Այգելույսի:
Աշխարհ է բերել այսօր
Պախրան մի հորթ,
Կաքավն է քայլում հպարտ
Ձվերի մոտ:
Դայլայլն է լցրվել ձորը
Հավքերի երգի,
Որոնց մեջ կա սիրառատ
Կարոտներ էգի:
Լողում է՝ դեռ պաղ ջրում,
Խայտում է ձուկը.
Բացել է մուտքը բույնի
Դաշտամուկը:
Սկյուռը դուրս է եկել
Փչակից ծառի,
Խաշամն է նա փորփրում,
Որ կեր ճարի:
Ոռնում է ձագը գայլի՝
Փնտրում է մորը,
Գարունն է անցնում ձորով,
Զարթնում է ձորը:
Ծլում են խոտ ու ծաղիկ՝
Երկունքի օր է:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#463  Сообщение Генрих Бабаджанян » 13 мар 2017, 19:54

.

ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ

Երբ մարդ հանճար է,
Դժվար չէ հազար
Նախանձող ճարել,
Որ խոսքերիդ՝ զառ,
Թույն հակաճառեն:
Դժվարը՝ փրկել
Հանճարին չարից՝
Նենգ, մարդավաճառ,
Հանճար ծնելն է,
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#464  Сообщение Генрих Бабаджанян » 14 мар 2017, 13:51

.

ՄՏՔԵՐԻ ԹՆՋՈՒԿ

Ամեն մարդու մեջ մի քիչ էլ թույն կա,
Նաև՝ սողալու փորձ, ունակություն,
Հաղթող բանակում վախկոտ ու թույլ կա.
Չի սիրում թույլը մեն-մենակություն:
Թե վարգող ձիու բնազդը թույլ տա,
Նա նույնպես կանի ավանակություն:
Գիշերների մեջ սրբաշող բույլ կա,
Կա և կրքահեղ անառակություն:
Գլխիդ, տիրակալ, լալազարդ խույր կա,
Եվ խելքի պակաս, անճարակություն...
Իմ այս տողերում իմաստի թույր կա,
Նաև՝ խճճված անորակություն:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#465  Сообщение Генрих Бабаджанян » 28 мар 2017, 09:54

.

ԳԱՐՈՒՆ Է, ՀԱԼՈՑՔ

Գարու՜ն է, հալոցք
Երկրում իմ Հայոց,
Սառցե լեզվակի հալքը կաթ առ կաթ
Ծորում է ինչպես ձուլածոր արծաթ:
Կաթիլը շողին
Նետել է հողին,
Խառնելով ճամփի ձյունը ցեխի հետ,
Հալում է սառցե պատնեշներ ու բերդ:
Շղարշով ձյունի՝
Արծաթագույնի,
Խոր ջրափոսում՝ գյուղ տանող ճամփին,
Արծաթ-հայելում փայլում է Արփին:
Ցոլքերով մարմանդ՝
Ինչպես ադամանդ,
Կաթիլը կպած սառցե բարուրին,
Հոսում է՝ խառնվում իր պես հարյուրին:
Հալոցքը բարակ
Դառնում է առվակ,
Հոսում ձորակի քարոտ լանջն ի վար,
Խառնվում ջրառատ Դեբեդին վարար:
Գարու՜ն է՝ հալոցք
Երկրում իմ Հայոց,
Հալվող ձյունի տակ շնչում է արտը,
Զարթոնք է բերել ու արբունք մարտը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#466  Сообщение Генрих Бабаджанян » 22 апр 2017, 17:47

.
ՔԱՄԻՆ
Էտյուդ

Քամին ընկել է չոլերը՝
Հյուրն է մեր ձորի,
Խտուտ է տալիս կողերը
Հասած խնձորի:

Կածանն է ուզում չափել՝
Ուրիշ գործ չունի,
Խաշամով փակել է ճամփեն
Բանող մրջյունի:

Դողում է տերևը փըռշնու՝
Անշարժ է ծառը:
Ձորն ի վար տերև է քշում
Այդ հոգեառը:

Ագռավը ճոճվում է ծառին՝
Բույնն է օրորվում,
Անեծքը խառնվել ղառռին՝
Ձորն է գլորվում:

Քամին մտել է ձորերը՝
Զարկվելով քերծին,
Ճոճվում են հասած ծորերը,
Փայլում՝ պեծ-պեծին:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#467  Сообщение Генрих Бабаджанян » 19 май 2017, 16:51

.
ՓԱՌՔԸ

Փառքը ծանր է հաղթանակներից՝
Պիտ պատվով կրի հերոսն իր Փառքը:
Հեռու պահեցե'ք սրբապիղծ նեռից
Հաղթանակների անբասիր վառքը:


Քաջեր կան դարձած պերճանքի գերին՝
Գոռոզությունը դահիճն է քաջի:
Չպարտվես ներսիդ լկստված դերին,
Բաժին կդառնա քո Փառքը հարճի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#468  Сообщение Генрих Бабаджанян » 02 июн 2017, 11:55

.
ԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՈՐՈՇՈՒՄ

Այս խելացնոր, նենգադավ դարում,
Մարդ, կեցությունդ բան չունի տալու
Քո գիտակցության աղքատ ծալքերին
Մտքի, խոկումքի ճոխությանը վեհ,
Նաև մարդկության գոյին մաքառող,
Այլ հարմարվում է անդուր բարքերի
Ոսկեբեր, սակայն եղեռնող երթին՝
Դարձնող կյանքը դժոխքի գեհեն,
Հացը՝ արյունոտ, գինին՝ մահաբեր:
Գիտակցել է պետք կեցութուն ու խոհ,
Հասկանալ կյանքի իմաստն աներկբա՝
Սերը սերվածքի, ցավը՝ երկունքի,
Եվ մայրանալու սրբությունը վեհ,
Եվ հայրանալու պարծանքն անսպառ:
Խորհիր, բայց խորը, ոչ թե՝ անհիմն,
Սիրիր սիրվելով, ոչ թե՝ անտարբեր՝
Կյանքը պայքար է, բայց ոչ արյունոտ,
Բայց ոչ մահաբեր, բայց ոչ՝ եղեռնող,
Կեցություն, այո՛, այն էլ գիտակցված,
Այն էլ բարությամբ ու սիրով լեցուն:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#469  Сообщение Генрих Бабаджанян » 26 июн 2017, 22:42

ԽՈԿՄՈՒՆՔ

Ոչ մի փիղ մկներ որսալ չգիտի,
Ոչ մի մուկ կյանքում չի տեսել փղեր:
Ձուկը չար բախտից ունքեր չի կիտի,
Օձն ուրիշ օձի անեծք չի հղել:

Ներդաշնակության ծոցում աշխարհի
Չի դավաճանում գայլը ոհմակին,
Վայրի մայրերը քաջ են ու բարի՝
Չի լքում պախրան ծնած զավակին:

Մենք ենք արարում լլկանքը տրտում.
Սերը շատ է կարճ, երկար է ատը,
Զույգն էլ տեղ ունեն մարդկության սրտում,
Կյանքն է համբուրում մահի ճակատը:
Մահ գտնում է նա, ով լուրջ է փնտրում,
Իսկ լուրջ փնրում է միշտ հուսահատը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#470  Сообщение Генрих Бабаджанян » 10 авг 2017, 08:49

ԲՆԱԶԴ

Ցլեր են որսում առյուծներն արի,
Իսկ աղվեսները՝ ճտեր ու մկներ:
Կուշտ առյուծները հեզ են ու բարի,
Սակայն չեն դառնա աղվեսի ընկեր:
Կուշտ չախկալների թակարդն ենք ընկել
Դժվար պայքարում՝ բիրտ հոգեւարի:
Կհաղթի մարտում – ով շատ է ընտել...
Երնե՜կ մեր մարտը Առյուծը վարի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 5


⇑ Наверх
⇓ Вниз