СТАНЬ VIP

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#451  Сообщение Генрих Бабаджанян » 27 сен 2016, 08:42

***
Արի', մարդ, արի', մեղքդ շալակիր,
Բոլոր մարդիկ են կյանքում չարակիր,
Կյանքի խուրջինում կրում են հավերժ
Չարիք ու բարիք՝ իրար հարակից:


***
Ես ինձ ասացի,- Համբերի'ր, իմ խենթ,
Հարցեր կան և բարդ, և առաջնահերթ.
Նախ պետք է չափել, հետո նոր հատել
Լեզվի երկարը խելքի խորի հետ:


***
Նրանք կգան մի օր՝ ատելությամբ անելք,
Սրտում հազար կսկիծ, հոգում՝ ցավեր ու վերք,
Ոտաբոբիկ ու մերկ, անօթևան, բայց բիրտ,
Եվ կթողնեն արտեր ու այգիներ անհերկ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#452  Сообщение Генрих Бабаджанян » 17 окт 2016, 20:56

.
ՏՐԻՈԼԵՏ – 64

Անկախություն կգա կախաղանից հետո
Ու կճախրի հոգիդ անուրջներում մաշված,
Սև օրերդ կանցնեն՝ Աստծո կողմից հաշված,
Անկախություն կգա կախաղանից հետո:
Չարն ու բարին այժմ քեզ կտանջեն հերթով,
Ցավով ողբդ կլան՝ մեկ-մեկու հետ հաշտված...
Անկախություն կգա կախաղանից հետո
Ու կճախրի հոգիդ անուրջներում մաշված:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#453  Сообщение Генрих Бабаджанян » 20 ноя 2016, 09:12

ԱՆԹԵՎ ՈՒՍԵՐ

Հարմարվել է վաղուց իր անիծյալ դերին՝
Տերն է զրկել հավետ թևից ու մատերից,
Չի գուրգուրում երբեք օձն իր ճուտիկներին՝
Ինչպես անթև եկած մարդը թեժ մարտերից...
Բայց սրտերում նրանց այնքան հոգ կա ու սեր,
Եվ գգվանքի կարոտ երկու անթև... ուսեր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#454  Сообщение Генрих Бабаджанян » 27 ноя 2016, 17:37

.
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՌԱՊՍՈԴԻԱ
Տերցին*

Աշնան շողն արևի իջել է պաղ ափիս,
Խտուտ պիտ տամ նրա նուրբ կողերը դեղին,
Այսօր ջերմ է անչափ և բարի է Արփիս:

Հագել՝ կեչին ոսկի, դեղնաբոսոր՝ թեղին,
Զույգ եղևնուց ձորի կանաչ թույր է ծորում,
Կաթկթում է դեղնած ընկուզենու լեղին:

Քամին դավ է նյութում կաղնիների ձորում -
Անդունդ պիտի տանի գորգը տերևների՝
Գրկած մառախուղի շղարշները ծորուն:

Թուխպն է քերծից կախվել. նման է կեղծ նեռի,
Նա պատնեշ չի դառնա տերևներին նախշուն,
Սպանդանոց տանող առաջնորդ է՝ ների:

Առուն՝ ձորը մտած, հին մամուռն է մաշում,
Տանում իր հետ չորուկ պտուղները մոշի,
Նրա հունին թեքված ծամ-վարսերից քաշում:

Դեպի կիրճն է տանում՝ նման խավար խորշի:
Պաղ զեփյուռ է գալիս ճերմակ հագած սարից,
Որ դեղինը աշնան փոխի անդուր գորշի:

Ընկավ ձորն արևի շողը մամռոտ սալից,
Աշնան բուրմունք եկավ սաղարթներից սոսի,
Ափս կուչ է եկել վաղվա՝ չեկած, սառից:


*Տերցին - (իտալերեն terzina, terza rima - երրորդ հանգ), եռատող բանաստեղծական տան տեսակ, ունի հանգավորման կայուն ձև՝ aba, bcb, cdc, ded... yzy ... և այլն: Ստեղծվել է միջնադարյան իտալական պոեզիայում, ապա տարածվել այլ երկրներ։ Ամբողջովին տերցետներով է գրված Դանթեի «Աստվածային կատակերգություն» պոեմը։ Հետագայում տերցետների կիրառումը դուրս չի եկել փորձի և ոճավորման սահմաններից։
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#455  Сообщение Генрих Бабаджанян » 18 дек 2016, 11:54

.
ՆԱԽԱՆՁՈՒԹՅՈՒՆԸ

Նախանձությունը կարճ է կյանքի պես,
Նա լերդանում է արյան հետ՝ արագ:
Գինի է նա թունդ – մի օր պիտ ըմպես,
Խմես, խենթանաս մոլուցքով անարգ:

Նախանձությունը ջահ է հրակեզ,
Նա կյանքից կարճ չէ, ոչ էլ՝ երկար,
Մի օր ծաղրանքով պիտի ասի քեզ-
-Չէիր ուզում գալ մոտս, բայց՝ եկար:

Գայթակղում է նախանձությունը,
Հերոս ես, եթե չըմպես այդ թույնը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#456  Сообщение Генрих Бабаджанян » 06 янв 2017, 10:14

.
ՄԵՆՈՒԹՅԱՆ ԵԴԵՄ

Մտահալած ու մոլոր
Եվ մեղքերով անզղջում,
Աստծո կողմից անփարատ,
Բարեկամից անսփոփ,
Մատնողներին լքելով,
Անսասան ու ինքնակամ
Գնում եմ դեպ մենության
Եդեմ-անդորրը խաղաղ:

Երանությամբ պարափակ,
Մեկուսացված՝ սանդրանքից,
Կեղծարքներից նրբահյուս,
Լլկողներից չարագյուտ,
Գնում՝ հույսով կենսառատ,
Տերությունն իմ մենության,
Որ վայելեմ բարեփառ
Բարիքները արքենի,
Պտուղները քաղցրահյութ
Իմ մենության դրախտի՝
Որտեղ նիրհ կա, անպատիր
Անրջանքներ հոգեթով:

Օ՜, վայելվող բերկրության,
Երանության սուրբ եդեմ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#457  Сообщение Генрих Бабаджанян » 17 янв 2017, 20:08

.
Տրիոլետ – 43

Այո, դժվար չէ առանց մատնության,
Բայց հմայում է փայլը արծաթի:
Համբույր կա - մատնիչ՝ նման է խայթի.
Այո, դժվար չէ առանց մատնության:
Այդ հետո Տերը եկավ հայտնության,
Որ մեր մեղքերից արյուն չկաթի:
Այո, դժվար չէ առանց մատնության,
Բայց հմայում է փայլը արծաթի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#458  Сообщение Генрих Бабаджанян » 28 янв 2017, 21:51

***
Բոլորն էլ ուզում են մուրճ լինել,
Բայց սյունը պահողը գամն է,
Կրքերը մեր կյանքն են հինել,
Բայց սերը մեր կյանքի համն է,
Աշխարհն այս Արևն է հիմնել,
Ցանկալին իրիկնաժամն է:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#459  Сообщение Генрих Бабаджанян » 08 фев 2017, 21:48

.
ՀԱԶԱՐ ԵՐԱՆԻ

Սարը ելնողին ցանկանանք վերելք,
Սարից իջնողին՝ անփորձանք դարձում,
Անդունդ թռչողին՝ չըթռչել երբեք,
Անդունդ թռածին՝ բարի համբարձում,
Այսօր ծնվողին՝ բարիքներ քանի՜,
Աստծո օգնություն ամեն մի հարցում,
Չըծնվողներին՝ չափսոսալ երբեք,
Չըծնվածներին՝ հազար երանի՜:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#460  Сообщение Генрих Бабаджанян » 03 мар 2017, 00:04


ԱՊՐԱԾ ԵՎ ՉԱՊՐԱԾ ՕՐԵՐ


Ապրելու համար ծնվելը քիչ է,
Չապրելու համար մեռնելն էլ է շատ,
Ապրել կա՝ անդուր, ցավաբեր բիճ է՝
Տանում է չապրած օրերը հատ-հատ:

Կան չապրած օրեր բերկրանքի ճիչ են,
Եվ ապրած՝ անտակ, սնամեջ գավաթ:
Ապրելու համար ծնվելը քիչ է,
Երբ-որ չի դառնում սիրելը հավատ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение