ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#451  Сообщение Генрих Бабаджанян » 27 сен 2016, 08:42

***
Արի', մարդ, արի', մեղքդ շալակիր,
Բոլոր մարդիկ են կյանքում չարակիր,
Կյանքի խուրջինում կրում են հավերժ
Չարիք ու բարիք՝ իրար հարակից:


***
Ես ինձ ասացի,- Համբերի'ր, իմ խենթ,
Հարցեր կան և բարդ, և առաջնահերթ.
Նախ պետք է չափել, հետո նոր հատել
Լեզվի երկարը խելքի խորի հետ:


***
Նրանք կգան մի օր՝ ատելությամբ անելք,
Սրտում հազար կսկիծ, հոգում՝ ցավեր ու վերք,
Ոտաբոբիկ ու մերկ, անօթևան, բայց բիրտ,
Եվ կթողնեն արտեր ու այգիներ անհերկ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#452  Сообщение Генрих Бабаджанян » 17 окт 2016, 20:56

.
ՏՐԻՈԼԵՏ – 64

Անկախություն կգա կախաղանից հետո
Ու կճախրի հոգիդ անուրջներում մաշված,
Սև օրերդ կանցնեն՝ Աստծո կողմից հաշված,
Անկախություն կգա կախաղանից հետո:
Չարն ու բարին այժմ քեզ կտանջեն հերթով,
Ցավով ողբդ կլան՝ մեկ-մեկու հետ հաշտված...
Անկախություն կգա կախաղանից հետո
Ու կճախրի հոգիդ անուրջներում մաշված:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#453  Сообщение Генрих Бабаджанян » 20 ноя 2016, 09:12

ԱՆԹԵՎ ՈՒՍԵՐ

Հարմարվել է վաղուց իր անիծյալ դերին՝
Տերն է զրկել հավետ թևից ու մատերից,
Չի գուրգուրում երբեք օձն իր ճուտիկներին՝
Ինչպես անթև եկած մարդը թեժ մարտերից...
Բայց սրտերում նրանց այնքան հոգ կա ու սեր,
Եվ գգվանքի կարոտ երկու անթև... ուսեր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#454  Сообщение Генрих Бабаджанян » 27 ноя 2016, 17:37

.
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՌԱՊՍՈԴԻԱ
Տերցին*

Աշնան շողն արևի իջել է պաղ ափիս,
Խտուտ պիտ տամ նրա նուրբ կողերը դեղին,
Այսօր ջերմ է անչափ և բարի է Արփիս:

Հագել՝ կեչին ոսկի, դեղնաբոսոր՝ թեղին,
Զույգ եղևնուց ձորի կանաչ թույր է ծորում,
Կաթկթում է դեղնած ընկուզենու լեղին:

Քամին դավ է նյութում կաղնիների ձորում -
Անդունդ պիտի տանի գորգը տերևների՝
Գրկած մառախուղի շղարշները ծորուն:

Թուխպն է քերծից կախվել. նման է կեղծ նեռի,
Նա պատնեշ չի դառնա տերևներին նախշուն,
Սպանդանոց տանող առաջնորդ է՝ ների:

Առուն՝ ձորը մտած, հին մամուռն է մաշում,
Տանում իր հետ չորուկ պտուղները մոշի,
Նրա հունին թեքված ծամ-վարսերից քաշում:

Դեպի կիրճն է տանում՝ նման խավար խորշի:
Պաղ զեփյուռ է գալիս ճերմակ հագած սարից,
Որ դեղինը աշնան փոխի անդուր գորշի:

Ընկավ ձորն արևի շողը մամռոտ սալից,
Աշնան բուրմունք եկավ սաղարթներից սոսի,
Ափս կուչ է եկել վաղվա՝ չեկած, սառից:


*Տերցին - (իտալերեն terzina, terza rima - երրորդ հանգ), եռատող բանաստեղծական տան տեսակ, ունի հանգավորման կայուն ձև՝ aba, bcb, cdc, ded... yzy ... և այլն: Ստեղծվել է միջնադարյան իտալական պոեզիայում, ապա տարածվել այլ երկրներ։ Ամբողջովին տերցետներով է գրված Դանթեի «Աստվածային կատակերգություն» պոեմը։ Հետագայում տերցետների կիրառումը դուրս չի եկել փորձի և ոճավորման սահմաններից։
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз