ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#441  Сообщение Генрих Бабаджанян » 02 авг 2016, 14:52

ՏՐԻՈԼԵՏ - 112

Ամենն իր տեսած գայլից է վախում -
Բայց կան չախկալներ գայլերից էլ նենգ,
Եվ անկամ հոտեր, սպանդվող ու հեգ.
Ամենն իր տեսած գայլից է վախում:
Դիմակներ հագած կան լրբեր ու նեռք,
Խաբված ուղեղներ՝ նրանց թիրախում...
Ամենն իր տեսած գայլից է վախում -
Բայց կան չախկալներ գայլերից էլ նենգ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#442  Сообщение Генрих Бабаджанян » 22 авг 2016, 10:29

.
ՌԻՈ-16

Ում հավատացիր – նա կեղծ էր այսօր,
Կեղծիք չափելու սանդղակ չկար...
Կան մարդիկ շահի բեռի տակ ճկած,
Նրանց դեմ կարծես Տերն էլ էր անզոր:
Հավատի ծովում սուրբ կաթիլ չկա,
Ծակ է հատակը չափող գավաթի:
Աշխատիր կյանքում մնալ անպատիր՝
Դժվար է շտկել ծուռը հավատի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#443  Сообщение Генрих Бабаджанян » 29 авг 2016, 13:05

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺ Է

Հավատա, անչափ շատ ես դուրն եկել,
Երբ փնտրում է քեզ ակնը լռության,
Որ համբերությամբ ժխորն ես հերկել,
Ակոսում ցանել սերմն իմաստության:

Ժխորում հեշտ չէ կեղծիքը հերքել,
Քաղհանել ծիլը եղծ-նվաստության.
Շատախոս լեզուն գաղտնիք է հեգել,
Տարել Հիսուսին գամող մատնության:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#444  Сообщение Генрих Бабаджанян » 30 авг 2016, 18:04

***
Այսպես ասացին խելքի կաճառում,-
-Հոգով աղքատն է խիղճը վաճառում:

***
Նախանձեցին մի օր իրար՝ փողը - խելքին, խելքը – փողին:
Խելքն այդպես էլ մնաց գլխում, պետք չէ բնավ գանձն այդ գողին:

***
Ով դեղ է դարձում խայթ, թույն ու լեղի,
Մեռավ – դառնում է սուրբ ուխտատեղի:

***
Օձավարի է, երբ կացն ու նիստը,
Ամեն մի խոսքն էլ իսկն օձի քիստ է:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#445  Сообщение Генрих Бабаджанян » 03 сен 2016, 20:45

***
Ով սևով է ներկում ՝
Նա սևով է ներկվում:
Ով սիրով է ներկում՝
Նա սիրով է ներկվում:
Սևը մնում է սև,
Սերը սեր է երկնում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#446  Сообщение Генрих Бабаджанян » 07 сен 2016, 22:28

.
ՏՐԻՈԼԵՏ - 119


Կես ընկեր չի լինում, ոչ՝ կես թշնամի,
Կես գայլը չախկալ է, կես շունը՝ վայրի.
Եթե կա կես մեռած, պիտ լինի կես այրի,
Կես ընկեր չի լինում, ոչ կես՝ թշնամի:
Կես ատն ու կես սերը լինում են մի համի,
Կես կրակ կոչվածը պիտի, որ այրի...
Կես ընկեր չի լինում, ոչ՝ կես թշնամի,
Կես գայլը չախկալ է, կես շունը՝ վայրի.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#447  Сообщение Генрих Бабаджанян » 12 сен 2016, 21:12

.
ՕՐԸ ԾՆՎՈՒՄ Է

Օրը ծնվում է, Օրն արարվում է՝
Լույսով թանձրացած՝ աղոթքով լեցուն,
Կրքերով բազում՝ մարված,-չմարված,
Ջահել այրիի մռմուռով անզուսպ՝
Մորմոքահալած ու սրտակեղեք,
Եվ սիրատոչոր կույս աղջների
Անքուն գիշերի տվայտանքներով,
Նուրբ սարդոստայնի շղարշով գունեղ՝
Եվ ծիրանագույն նարոտներով բյուր,
Եվ բոսորաթույր թևերով շաղոտ՝
Պատրաստ գրկելու աշխարհը համայն,
Հանդերում սփռած ցող ու շաղերով՝
Նման ուլունքի՝ ադամանդաշար:

Օրը ծնվում է, Օրն արարվում է՝
Ծեգի բարձրաձայն աքլորականչով,
Խոտհարքի ելած ծեր շենականի
Արարչին հայցված աղոթքաշարով,
Նաև՝ պառավի ցավոտ հառաչով՝
Տարագիր որդու կարոտից, մեկ էլ՝
Խոտհարքի ելած հիվանդ ամուսնու,
Քնած թոռների ջերմ սիրով լեցուն:

Օրը ծնվում է, Օրն արարվում է՝
Անտառից եկող հավքի դայլալով,
Կթելու պատրաստ, հորթին կաթ տալու
Քնից նոր ելած կովի բառաչով,
Բա՜ - ով գառների, Չալոյի հաչով,
Սիրով խտացած՝ աստվածաշնորհ,
Երազով բարի՝ մնացած կիսատ,
Բայց կրկնվելու ցանկալի իղձով:

Օրը ծնվում է, Օրն արարվում է՝
Նա սրբանում է Մայրության նման...
-Բարի Լույս, մարդիկ,
Բարի ողջություն
Եվ խաղաղությու՜ն ձեզ, ամենեցու՜ն:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#448  Сообщение Генрих Бабаджанян » 14 сен 2016, 19:41

.
ՀՈԿԿՈՒՆԵՐ

***
Արարող Աստված,
Հողմը այգիս ավերեց...
Ի՞նչ արարեցիր:

***
Կարոտի համբույր,
Գիշերը գաղտնիք ունի...
Դեռ երեկո է:

***
Մարդն աղբանոց է՝
Մեզ բամբասանք բերողը:
Մտքեր իմ հստակ:

***
Շուրթերը որձի
Կրքերի բույր ունեն...
Տարփանքի հեղեղ:

***
Նեկտարն անուշ է,
Իսկ մեղվի թռիչքը՝ պար:
Սիրո մեղրամիս:

***
Հայելին ծուռ չէ,
Դիմակն է առանց դիմակ:
Խաղն ավարտել է:

***
Ցողակաթ ես, այգ,
Շողակաթ ու ոսկեգույն:
Հավքերի կրքեր:


***
Զրնգում է խուլ
Լուման մաշված գրպանում:
Լուսինը հաց է...

***
Սև են բարքերը,
Կարմիր՝ արյուն ու բագին:
Սև կառափնարան:

***
Դաշույնից սուր են:
Սիրտը նուրբ էր ու բարի:
Խոսքերն են դահիճ:

***

Ստորակետ է՝
Պարզ մտքերի խարնարան:
Վերջակետ էր պետք:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#449  Сообщение Генрих Бабаджанян » 24 сен 2016, 20:21

.

ՏՐԻՈԼԵՏ - 125

Հացը սուրբ էր և Հիսուսից առաջ,
Սուրբ մնաց նաև Հիսուսից հետո,
Սուրբ էին՝ ջուրը, կրակը հերթով,
Հացը սուրբ էր և Հիսուսից առաջ:
Սուրբ աղն էր սակայն մեր գոյը կերտող,
Համը աղոթքի՝ մեր լալահառաչ,
Հացը սուրբ էր և Հիսուսի առաջ,
Սուրբ մնաց նաև Հիսուսից հետո:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#450  Сообщение Генрих Бабаджанян » 26 сен 2016, 08:14


ՏՐԻՈԼԵՏ - 123


Սով է ծիծաղի, խնդության ծարավ,
Ժպիտը նորից հյուր գնաց թախծին.
Թախիծը հեշտ է դիմանում քաղցին,
Սով է ծիծաղի, խնդության ծարավ,
Տանտիրոջն անուրջ ու բերկրանք տարավ,
Բերեց՝ տրտմության մառը՝ տունդարձին:
Սով է ծիծաղի, խնդության ծարավ,
Ժպիտը հյուր է գնացել թախծին:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз