ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#431  Сообщение Генрих Бабаджанян » 11 апр 2016, 10:57

***
Սերն ի հայրենյաց սրբազան տուրք է,
Մի' քնիր, երբ-որ կողքինդ թուրք է:
Թուրքին վստահես ու լինես բարի -
Կկացնահարի, կկացնահարի, կկացնահարի...
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#432  Сообщение Генрих Бабаджанян » 16 апр 2016, 12:21

.
***
Ոչ կյանքից մարդ բան հասկացավ,
Ոչ մահից բան կհասկանա.
Կյանքի թելը կբարակի,
Մահի թելը կհաստանա...
Այսպես ասաց մարդուց բարի,
Ազնավադեմ մի սատանա,-
-Կյանք-դժոխքում ձեռք բերածով
Դրախտում չես հարստանա:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#433  Сообщение Генрих Бабаджанян » 04 май 2016, 19:49

ՇԱՀՆ ՈՒ ՇՔԱՆՇԱՆԸ
Առակ

Որպես անհուն սիրո նշան
Արքունիքում ապրող մի շան,
Որն ոտքերն էր լիզում շահի,
(Ով՞ է քծնում առանց շահի)
Հանդիսավոր, ոչ աննշան,
Արքան տվեց շքանշան:
Շատ պարզ ասեմ՝ ով չգիտի -
Ոչ հասարակ - «Գայլախեղդի»:
Իսկ գայլերը հարմար պահին
Կերան խալխին, հետո՝ շահին:

Խրատ գահի խեղճ տնվորիդ.
Մի մոռացիր, շահ, զինվորիդ,
Գործ մի բռնիր, երբե'ք, թերի,
Դու արքա էս, ոչ թե՝ ների*:

*ՆԵՐԻ – հոտի առջևից գնացող արու այծ
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#434  Сообщение Генрих Бабаджанян » 29 май 2016, 11:47

***
Մայրս հաց էր թխում ոսկե դափի նման,
Հացը տաք էր, բուրող՝ մորս ափի նման,
Սուրբ էր ինչպես Արփին, ինչպես մայրս հացթուխ,
Կենարա՜ր էր, բուժող՝ Աստծո հաբի նման:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#435  Сообщение Генрих Бабаджанян » 10 июн 2016, 10:39

ՏԵՐԸ ԵՎ ԿԵՐԸ
Ռոնդո

Ծտերը շատ են, նվաստ, անթիվ են՝ հարյուրը,
Վերևում ճախրում են նենգ անգղն ու ուրուրը,
Պայքար է թույլ-ուժեղի, խեղճը կեր է դառնում,
Աղոթքը կարճ է թույլի՝ նա միշտ չէ երկինք հառնում,
Ու՞ր տանի մայր ծիտն ահից ճտերի բարուրը...

-Կապարն անարգ ոսկուց է,- ասում է արույրը,-
Հավքերն էլ տարբեր են և ուժեղն գահին է թառում:
-Անտերը կեր է գայլի,- Վերևի ձայնն է ճառում.
Ծտերը շատ են, նվաստ...

Ամայի Աստծո ճամփին մոլորվեց անկամ հույլը.
Բարության նշխար չկա, փնտրողն էլ այն չի ճարում՝
Անհատակ որովայնում բարության սերմ չեն շարում:
Աշխարհի տերը Տերն է, անտերը՝ անկոչ հյուրը,
Ճռռում է գահն ուժեղի՝ ծանր են թագն ու խույրը:
Ծտերը շատ են, նվաստ...
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#436  Сообщение Генрих Бабаджанян » 21 июн 2016, 22:04

.
ՇԱՀ, ՔԱՐԱՎԱՆ ՈՒ ՀԱՐԵՄ


Բազմած մեջքին շահն ուղտի, դեմքը հառած արևին,
Հեռանում է ճոխ կյանքից՝ ինչպես անդարձ քարավան:
Կյանքը ջահել ինքը ծեր, դարձած մահին հարևան.
Չի կարոտում ծեր շահը իր կրքատենչ հարեմին:

Շահը գիտեր մահ չունի, բայց մահն այսօր ունի շահ,
Կյանքը մոխիր է դարձել, ինքը մասունք ուղտաբեռ,
Իգիթներ է երազում ջահել հարեմն տարփաբեր.
Շահը մոխիր անթեղվող, կանայք կրքի հուր ու ջահ:

Ուղտը երբեք չի ջոկել ուղտապահին արքայից,
Բեռը՝ բեռ է - շահ, ծառա, կյանքը՝ մրրիկ, անապատ,
Մարդն ինչքան էլ խնամի – մնում է միշտ շահապարտ,
Ավազից է աշխարհն այս, շատ չես ուտի առկայից:

Շահ, քարավան ու հարեմ՝ չվայելած կյանքը բարդ,
Գալիս անցնում են անվերջ, կպած մահի ուռկանից: ՝
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#437  Сообщение Генрих Бабаджанян » 30 июн 2016, 21:05

***
Ծուլացել է մարդը՝ չի հերիքում գարին,
Մեղավոր է փնտրում, հայհոյում է դարին,
Նախատում է Աստծուն, սատանային և քեզ.
Պակասում է աղունն – քարն ուտում է քարին:

***
Երբ-որ չորս կողմդ սադրանքներ կան մութ,
Մի' վստահիր նենգ, քնած թշնամուդ.
Պոչը տրորած օձի բերանում
Իզուր չփնտրես բարություն ու գութ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#438  Сообщение Генрих Бабаджанян » 11 июл 2016, 16:29

ԱՐԾԻՎԸ

Թռիչքից հոգնած արծիվն իջել է քարափի վեմին.
Դեմը անդունդ է. կարծես թառել է աշխարհի շեմին:

Նման են իրար կամքը արծվի և ժայռն ապառաժ.
-Կյանքը թռիչք է, մահը՝ խոր անդունդ, ցնորք ու միրաժ,-

Տիրակալն եմ ես վիհ ու սարերի՝ առանց խույր ու թագ,-
Խոկում է հավքը,- թռչելն ապրելն է՝ լոր ես, կամ թե՝ սագ:

Սողալու համար թույն է հարկավոր՝ ծորող քծնանքից,
Խայթելու համար՝ չնչին մի առիթ ոխի հորձանքից:

Կյանքը թռիչք է, թռիչքը՝ պայքար, իսկ պայքարը՝ թագ,
Ի՞նչ ունես, ասա, թռիչքից չքնաղ, գոյամարտից թանկ:

Թռիչքից հոգնած հառել արծիվն հայացքը վիհին,
Տեսնում է կարծես անդնդի խորքում ինքը իր մահին:

-Ժամն է պայքարի, պահն է մաքառման, ե'լ, հարատևիր,
Թռիչքը կյանք է, իսկ կյանքը՝ պայքար, ե'լ, հարաթևիր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#439  Сообщение Генрих Бабаджанян » 16 июл 2016, 12:33

ԼԱՎ ՀՅՈՒՐԸ

Ժամանակից լավ հյուր չկա կյանքում՝
Նա հեռանում է ճիշտ ժամանակին,
Չի հյուրընկալվում տանդ մի կարգին-
Ժամանակից լավ հյուր չկա կյանքում:
Ո'չ ոսոխ է նենգ, ո'չ էլ՝ սիրած կին՝
Միշտ անտարբեր է մեր կյանքից վարգում.
Ժամանակից լավ հյուր չկա կյանքում՝
Նա հեռանում է ճիշտ ժամանակին:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#440  Сообщение Генрих Бабаджанян » 19 июл 2016, 13:27

ՄԱՏԱՂԱՑՈՒ


Որ գայլ-գազանի մատաղ չեն անում,
Արարիչ, միայն խե՞ղճն է հարկավոր,
Թե գառը գայլից շա՞տ է հարգավոր,
Որ գայլ-գազանի մատաղ չեն անում:
Գիտե՞ս, զոհն է միշտ քեզ փառաբանում,
Իսկ մատուցողը՝ չար Է, սակրավոր...
Որ գայլ-գազանի մատաղ չեն անում,
Արարիչ, միայն խե՞ղճն է հարկավոր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 17

⇑ Наверх
⇓ Вниз