ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#421  Сообщение Генрих Бабаджанян » 16 фев 2016, 08:56

ՄՏՔԵՐԻ ԹՌԻՉՔ

Ծորուն մտքերից խուսափեք մի քիչ.
Ճահիճ է գետը – հենց որ բարակեց,
Մտքերին պետք են թռիչքներ ու ճիչ,
Ճահճում կա սադրանք դավին հարակից:


Ալիքների մեջ խենթ ու խոլական
Կան անկում, վերելք՝ տարերքով դեռ լի,
Կան պայքար անմիտ, նաև՝ խոհական
Եվ հաղթանակներ անսպառելի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#422  Сообщение Генрих Бабаджанян » 19 фев 2016, 19:25

Տրիոլետ – 60

Մարդն սպասում է միայն գերանի,
Գետերը վարար բերում են հեղեղ:
Մարդու ու ջրի պայքարում ահեղ
Մարդն սպասում է միայն գերանի:
Մաշված ափերում հորձանք կա անհեղ,
Ծանր է հոգսը գետաբերանի...
Մարդն սպասում է միայն գերանի,
Գետերը վարար բերում են հեղեղ:






Տրիոլետ – 61


Ափից ափը միշտ թվում է շատ մոտ,
Հունի կենտրոնից՝ երկուսն էլ հեռու,
Մյուս ափը միշտ ձգում է գերում,
Ափից ափը միշտ թվում շատ մոտ:
Ափերը խաղաղ, ջրերն են միշտ հորդ,
Իսկ հորձանուտում կրքեր են եռում:
Ափից ափը միշտ թվում է շատ մոտ,
Հունի կենտրոնից երկուսն էլ հեռու:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#423  Сообщение Генрих Бабаджанян » 21 фев 2016, 10:27

***
Կյանք կոչվածի իմաստից , ե'կ, մտքերի ուժ քամիր՝
Ուր խրատներ կան բազում, իմաստություն, հուշ քանի.
Թո'ղ ընկերդ ունենա հավատարիմ, քաջ ընկեր,
Իսկ ոսոխդ չունենա թույլ ու վախկոտ թշնամի:



***
Ահա շիրիմդ, արքա', գանգդ, ոսկորներդ,
Բայց չեմ տեսնում, տիրակալ, թագդ, ոսկիներդ,
Օ՜, այս ի՞նչ է, տիրակալ, որդերն են քեզ վայելել,
Թեկուզ կյանքում խաղացիր քաջ արքայի պես դերդ...

***
Երբ գերին ես քո վեհ պատվի -
Փառքիդ ուժը կեռապատկվի,
Ու կդառնա չմարող հուշ,
Երբ-որ կյանքիդ լարը հատվի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#424  Сообщение Генрих Бабаджанян » 27 фев 2016, 12:41

.
ԽԱՌՆԱԿԻՉՆԵՐ

Մենք հոգնել ենք սուտ խոստումի շարաններից,
Այս թաքնված, բանսարկու հուշարարներից,
Խարդավանքից ու դավերից՝ նենգ ու լլկող:
Դուրս սողացեք ձեր կերտած մութ դարաններից:

Դիմակները ՝ ձեր կեղծադեմ, շղարշաքող,
Ժպիտները սադրիչներ են մեզ կեղեքող:
Մտքերը ձեր՝ գանգերի խառնարաններից,
Կհատենք մեք... և ձեր լեզուն՝ եղծանք կրող:

Vartmovsisyan это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#425  Сообщение Генрих Бабаджанян » 03 мар 2016, 09:54

.
ՕՁԱԳԱԼԱՐ ՍՈՆԵՏ

Սողում է օձը նազանքով պատեհ՝
Արարչական է, կատարյալ ու վեհ,
Այնպես նրբագեղ, այնքա՜ն կանացի.
Մարդը սողացող ո՞նց չնախանձի:

Թռչում է, լողում՝ պար է հոգեթով,
Ամեն մի գալար ճկվում է հերթով,
Գալարվող մեջքը զմայլք նրբադեմ,
Գույների խաղ է, երփնահուր եդեմ:

Նրբագեղ պարը ծփանք է թույրի,
Սիրտը մաքուր և առանց թույնի,
Անզուսպ սիրո հետ բնույթ կա օձի՝
Նա առանց պատճառ երբեք չի խոցի:

Այդ պիրկ մարմնում հազարագույնի
Թույնից շատ սեր կա՝ էգի և որձի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#426  Сообщение Генрих Бабаджанян » 04 мар 2016, 09:47

.
***

***
Որ թռչեն նետի պես սրընթաց, ուղեղներ մըխրճվեն բառ առ բառ,
Փոթորկեք մտքերը ձեր, սանձեք, հագցրեք պղնձե կաղապար,
Ինչպես սեղմված զսպանակ, ինչպես երամակ խոլաբար...
Ում են պետք ճառերը այդ ծորուն, որ չկան թռիչք ու գաղափար:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#427  Сообщение Генрих Бабаджанян » 06 мар 2016, 13:22

.
ՍՈՆԵՏ ԳԵՂՋԿԱԿԱՆ

Գութանս բերել եմ արտից՝ մաշվել է մաճը,
Խոփերը արծաթ են լուսե, աստղ են հուրաչք,
Ակոսում ցորենն է ծլում՝ երկու՜նք է, հրաշք,
Բարիքով լցվել է հանդս՝ չարիքը կարճ է:

Հոսում է ջուրը ակոսով ծարաված արտիս,
Լցվել է ցողունը կյանքով սրբացող հասկի,
Ներկել է արևը նրանց՝ ծփանքն է ոսկի,
Ծնկել եմ հասկերի ծովում ու սեղմել այտիս:

Երգում է չանչախը նորից ներբողը հացին,
Թոնիրը վառել է մայրս, խմորն է տաշտում,
Քրտինքս չորացել է իմ հնձած դաշտում,
Օջախս շեն է նորից, համեցեք, եկե'ք այցի:

Սուսերս սուր է, փայլուն... Ես հաց եմ պաշտում,
Նշխարս լուծումն է սուրբ չլուծված հարցի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#428  Сообщение Генрих Бабаджанян » 13 мар 2016, 15:24

.
ՏՐԻՈԼԵՏ - 62

Պատիվ տալիս են արժանավորին.
Ոսկոր չէ նետած բակ հսկող շանը,
Նա է մեր ԷԻ փրկիչ-վահանը,
Պատիվ տալիս են արժանավորին:
Ատիր անպատիվ ու անհարգ գոյին՝
Գալու է մի օր եղծի քաղհանը...
Պատիվ տալիս են արժանավորին.
Ոսկոր չէ նետած բակ հսկող շանը:




ՏՐԻՈԼԵՏ – 63


Ժամանակ տուր, Տեր, տունն իր կերտողին,
Իսկ զենք կրողին ՝ բանականություն,
Բարի մարդուն տուր հարակայություն,
Ժամանակ տուր, Տեր, տունն իր կերտողին:
Զի չնախատես ինձ պես քերթողին,
Մոտ եղիր՝ առանց տարակայություն:
Ժամանակ տուր, Տեր, տունն իր կերտողին,
Իսկ զենք կրողին ՝ բանականություն:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#429  Сообщение Генрих Бабаджанян » 05 апр 2016, 22:07

Տրիոլետ – 38

Նրանք կռվեցին միջև լուսաբաց՝
Ուր կյանքն էժան էր հայրենի հողից,
Ոսոխն անկամ էր սարսափի դողից.
Նրանք կռվեցին միջև լուսաբաց:
Հետո ուժ առան Արևի շողից՝
Արյունով, հոգով, իղձով սրբացած:
Նրանք կռվեցին միջև լուսաբաց՝
Ուր կյանքն էժան էր հայրենի հողից:

3 людям это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#430  Сообщение Генрих Бабаджанян » 09 апр 2016, 22:19

ՏՐԻՈԼԵՏ – 97

Ներսից լափող որդն է նաև մեր թշնամի-ավերողը.
Որդի կերած միրգը հետո ծիտիկն էլ է կտցահարում,
Փայտացեցի կերած սյունը տանտերն ինքն է կացնահարում-
Ներսից լափող որդն է նաև մեր թշնամի-ավերողը:
Ես՝ ինքս մեծ մեղավորս, Արարչին եմ մատնահառում.
Մեղավորը ես եմ հաճախ, հետո՝ դավեր հավելողը:
Ներսից լափող որդն է նաև մեր թշնամի-ավերողը.
Որդի կերած միրգը հետո ծիտիկն էլ է կտցահարում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз