СТАНЬ VIP

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 25 янв 2009, 00:00

***
Մտքեր կան՝ մահով են լի,
Խոսքեր կան՝ ահով են լի,
Իսկ սիրող սրտերը հուր՝
Կանթեղված ջահով են լի:

***
Ով որ սևին իշխանական ասում է՝ սև,
Ով որ խևին արքայական ասում է՝ խև,
Թեկուզ լինի մի նուրբ թիթեռ՝ հեքիաթային,
Նրանց աչքին պիտի թվա մարդակեր դև:

***
Անչափ շատ ենք հպարտացել խելակորույս մեր խենթերով,
Որ քարեր են անդունդ նետել՝ տագնապածին, գիժ երթերով...
Այժմ հերթն է հանճարների – հղկեն քարերն ու դուրս հանեն,
Ու զարդարեն երկիրն Հայոց պալատներով, նոր բերդերով:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 янв 2009, 01:29

ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅԱՍՏԱՆ

Մայրերդ ահել
Դարձել են ջահեր,
Սրբահուր կանթեղ
Ու ծուխ ծիրանի,
Եվ հուր թոնրատան,
Իմ սուրբ Հայաստան:

Դըստրերդ ջահել
Այգիդ են պահել՝
Ծաղկունք, թե եղեռն
Երկունք են հեղել
Ու կամք անտատան,
Իմ սուրբ Հայաստան:

Հայրերդ ահել,
Այրերդ ջահել
Պահել են գրով,
Սիրով ու սրով
Երթ ու անդաստան,
Իմ սուրբ Հայաստան:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 12 окт 2011, 22:31, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 янв 2009, 20:55

***
Շատ երկարող կյանքից անշող
Մարդիկ շատ են անհամանում,
Ժամանակին փառքով տանող
Մահով է մարդ անմահանում:

ԱՇՈՒՆ
էտյուդ
Լուսինը պաղ - աշնան տերև՝
Քամու թևով հասած վերև:
Հավքի թևին ամպի ծվեն,
Երամ դարձած պիտի չվեն:

ՂԱՐԱԴԱՂԼՈՒ
Հայրենի գյուղ

Թողել ենք այնտեղ
Երեք սրբություն՝
Անխունկ մի մատուռ,
Անտեր շիրիմներ,
Անհոգ մանկություն:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 28 янв 2009, 00:46

***
Այսպիսին է ողջերի օրենքը դաժան.
Թանկ են վճարել, թե գնել էժան,
Բազալտ են տաշել, թե՝ հղկել մարմար,
Տապանաքարիդ եղիցիր առժան:

***
Թռի'ր, կորի'ր, ժամանակ,
Թե որ չունես ժամանակ,
Գոնե ողբ ու խնդություն
Մի' բերիր անժամանակ:

***
Հեռվից սարերը հարթ են երևում,
Հեռվից վերքերը զարդ են երևում:
Մոտիկից գազան են նենգամիտ,
Բայց հեռվից մարդ են երևում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 29 янв 2009, 23:02

***
Ա'յ քեզ հրաշք փիլիսոփայություն.
Մրգի շատը առատություն է,
Ձիրքի շատը՝ ընծա երկնային,
Իսկ կրքի շատը՝ անառակություն:

***
Մի նժարին սեր է դրված,
Մի նժարին սուր է դրված,
Սուրը շատ ծանր է սիրուց,
Ա՜խ, սուրն այս զուր է դրված:

***
Ժամանակին ծնվել ի՞նչ է,
Մեռնել է պետք ժամանակին:
Ժամանակին գալը քիչ է -
Գնալ է պետք ժամանակին:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 30 янв 2009, 23:58

***
Խոսք կա՝ սեր է,
Եթե թեր է -
Մի մրոտի մատյանը:

Խոսք կա՝ սուր է,
Ասիր - զուր է,
Հետ չես դնի պատյանը:

Խոսք կա՝ հուր է,
Ու մռմուռ է,
Ո՞ւր են դատն ու ատյանը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 31 янв 2009, 00:02

Ես փնտրեցի բարին հին,
Ես փնտրեցի չարին հին,
«Այս տապանի տակ…»- կարդացի
Գերեզմանի քարին հին:
***
Այն ինչ հավերժ է՝ լինում է անտեր-
Այս հողը, ջուրը, Արփին ոսկեշող,
Ծովերը անհուն, սարերը այս ծեր,
Ու նաև մարդը, երբ դառնում է հող:
***
Այնպե՜ս սիրել,այնքա՜ն սիրել՝ տրփանքով համառ,
Կրքով ալեծուփ, սիրով կենսալի ու վայելչափառ,
Այնպե՜ս սիրել,այնքա՜ն սիրել, գգվանքով անդուլ,
Որ ոչ ուժ մնա, ոչ էլ՝ ժամանակ, ատելու համար:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 01 фев 2009, 01:03

ՀՅՈՒՐԵՐՍ
Սերը եկավ հյուրընկալվեց
Իմ սիրատենչ էության մեջ:
Բարին եկավ հյուրընկալվեց
Իմ բարեպաշտ շինության մեջ:
Չարի հերթն է, որ գա այցի,
Սիրտս չարին դուռ չի բացի:


***
Թե գտնես մառանում պապիդ
Ոսկի, ադամանդ ու գինի,
Շռայլես, բաժանես բոլորին,
Ընկեր իմ, դա առժեք չունի:
Ուրիշ է վաստակն ի արդար՝
Ինչքան էլ դառնությամբ լինի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 02 фев 2009, 01:35

*

ՄԻ ՀԱՐՑ ԱՍՏԾՈՒՆ
Առակ
Ես խնդրեցի մի օր Աստծուն,
Օգնի ինձ այս խրթին հարցում,-
- Հիմարության այս հավաքը
Ծնելո՞ւ է իմաստամիտ իր զավակը՝
Այս բյուր շատը - մի բուռ քչին:
Հարցս հուզեց Արարիչին,-
- Հիմարության հավքը ածուն
Իմաստության ձու չի ածում:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 12 окт 2011, 22:33, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 08 фев 2009, 14:20

ԵՐԿՈՒ ՍՈԽԱԿ
Առակ
Երգում էին երկու սոխակ
Արփիաշող մի առավոտ՝,
Մեկը՝ տխուր մի սկսնակ,
Մյուսը՝ ծեր, բայց կրակոտ:
Հարցում արեց նրանց մի լոր,
Որ վկան էր այդ խենթ պահի,-
- Ի՞նչն է պատճառն, ասեք, այսօր
Մեկիդ՝ խինդի, մեկիդ՝ ահի:
Դու -բոցաշունչ, նման ջահի,
Դու - ցավ խառնած քո հանգերին:
Ծերը,- Հյուրն եմ եղել շահի:
Ջահելը թե,- Ես էլ գերին:

Առակս այս ո՞վ կհերքի.
Ու համարի սին խենթություն.
Խոցված երգիչն ողբ կերգի,
Սիրվածն, անշուշտ, լոկ խնդություն:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 09 фев 2009, 21:32, всего редактировалось 1 раз.

Meriko это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0


⇑ Наверх
⇓ Вниз