ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#31  Сообщение Генрих Бабаджанян » 18 янв 2009, 02:50

ԵՐԿՏՈՂԱՆԻ

Զուր ես ձմերուկ խոստանում,
Երբ որ դդում է բոստանում:

***
Զինքդ պահիր մարտական,
Միշտ պարտվողն է պարտական:

***
Ո՞ւմ ես դու պետք, ոսկե ատամ,
Երբ ծամելու բան չկա՝ տամ:

***
Ինչքան էլ լեզուն կորցնի չափը,
Չի մեծացնի բռունցքի թափը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#32  Сообщение Генрих Бабаджанян » 18 янв 2009, 02:54

Մարդը՝ անչար,
Տգետ, հանճար,
Ծնվեց - անօգ,
Մեռավ - անճար:

***
Կռիվնե՜ր կան –
Պատվի կռիվ:
Կան և մկան –
Կատվի կռիվ:

***
Անտեր մարդու
Անսեր սրտում
Անծեր ցավն է
Տիրում տրտում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#33  Сообщение Meriko » 18 янв 2009, 14:16

Генрих Бабаджанян
Շատ ճշմարիտ խոսքեր ունեք :34:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.

Генрих Бабаджанян это нравится.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Meriko
Ночь
Ночь
Информация: Показать детали

Re: Здравствуйте Генрих)

Сообщение:#34  Сообщение Генрих Бабаджанян » 18 янв 2009, 20:12

Նախ թույլ տվեք հայտնել շնորհակալություն այդ հաճելի խոսքերի համար: Ես կարծում էի ընթերցողներ չեն լինի ֆորումում, ուրախ եմ , որ այդպիսիները կան և հույսով եմ որ ավելի կշատանան: Իմ խորին շնորհակալույյունը քայթի բոլոր աշխատակիցներին: Հենրիկ Բաբաջանյան
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#35  Сообщение Генрих Бабаджанян » 18 янв 2009, 20:19

***
Կարճ է անչափ ճանապարհը հեռացումի,
Վերադարձի ուղիները երկա՜ր, երկա՜ր,
Զարմանում են հրեշտակներն համբարձումի,-
-Ա'խ, անմիտ մա'րդ, ինչ շու՜տ եկար:

***
Թե սեր չկա, փրփուրները ո՞ւմ են պետք,
Թե սար չկա, կատարները ո՞ւմ են պետք,
Եթե հավատ ու սեր չկա մարդկանց մեջ,
Այս սրբաշունչ տաճարները ո՞ւմ են պետք:



***
Միտք եմ անում ես ինչքան,
Այնքան լուրջ է կատակս.
«Դուր չի գալիս ինձ արքան,
Արքային՝ հպատակս»:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#36  Сообщение Генрих Бабаджанян » 19 янв 2009, 13:23

««»
Դահիճները շատ են անչափ,
Շատ են նաև դատվողները :

Քրիստոսներ թեև չկան,
Բայց դեռ քիչ չեն խաչվողները:

Ծնվում է Հուդդայից Հուդդա,
Օ՜, ինչ շատ են մատնողները:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#37  Сообщение Генрих Бабаджанян » 19 янв 2009, 13:27

ԵՐԿՏՈՂԱՆԻ

Ամեն մի այսօր - վաղը երեկ է,
Անուշ, թե դառը, մեկ է՝ երնեկ է:

***
- Խեղճն է միշտ,Աստվա'ծ, բռնության ծառան:
-Գազանի դար է, մա'րդ, և ոչ թե՝ գառան:

***
Կոտորեցին գայլերին, երբ սրանք շատ չարացան,
Պակասեցին գայլերը - աղվեսները շատացան:

***
Աննեցուկ մարդու փրկականչերը
Լսում են միայն իր ականջները:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#38  Сообщение Генрих Бабаджанян » 22 янв 2009, 23:03

ԱԳՌԱՎՆ ՈՒ ԳԱԳՆԸ
Առակ
Հին գերեզմանում կտցահարում է ագռավը մի գանգ,
Գանգին դրված է լալազարդ մի թագ, ոսկեձույլ ու թանկ:

Հերի'ք է, պառավ,- նախատեց գանգը կտցելու պահին,-
Հասարակ գանգ չեմ, ես պատկանում քաջ փադիշահին:

Ես տերն եմ եղել աշխարհի, փառքի՝ մնալով անահ,
Կարմիր լալով են եղել զարդարված թե՝ թագ ու թե՝ գահ:

-Իսկ ես երկու դար,- լսվեց Ագռավի հեգնող հանգերը,-
Կտցահարում եմ այդ հզոր գահի բոլոր գանգերը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#39  Сообщение Генрих Бабаджанян » 23 янв 2009, 22:10

Բեռնակիրը երեկվա՝ թալկ,
Բեռ է այսօր գոռոզ ու թանկ,
Իսկ մենք նորից հին մեղքերի
Ու նոր ծանր հոգսերի տակ:

***
Փողի մեջ մուրված՝
Հաշված - չհաշված,
Կա մի սև երես
Ու մի սիրտ մաշված:

***
Աստված է մանում մեր կյանքի թելը,
Պահելով ձեռքում սկիզբն ու ծերը,
Կծիկում հազար իմաստ ու երանգ,
Հազար ցավ ու հոգս... Ա՜խ, քիչ է սերը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#40  Сообщение Генрих Бабаджанян » 24 янв 2009, 11:52

***
Այս գազանի օրրանում
Աստված մեզ չի մոռանում.-
Գայլը - գայլ է ծնում՝ չարկամ,
Մարդուց - մարդ է գոյանում:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 08 мар 2009, 01:09, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 17

⇑ Наверх
⇓ Вниз