ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#21  Сообщение Генрих Бабаджанян » 10 янв 2009, 19:37

***
Խոսքի մեջ և հուր կա, և ջուր,
Խոսքի մեջ՝ հեղեղներ ու բոցեր:
-Սիրտն ասաց,- Զովություն ինձ տուր-
Լեզուները տվեցին խոցեր:


***
Ճիշտ չէ, որ արարում ես, Տեր,
Մեզ հավասար ու անխտիր.
Մի նենգ հոգու ծնում ես բեռ,
Չորս անմեղի՝ բեռնակիր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#22  Сообщение Генрих Бабаджанян » 10 янв 2009, 19:51

ԱՆՏԱՌՆ ՈՒ ԿԱՑԻՆԸ
Ըստ Էզոպոսի

Լսվեց անտառից փրկության մի ճիչ,-
-Փրկի'ր, ջարդե՜ց մեզ կացինն, Արարի'չ:
-Չ՞է որ կոթը քեզնից է, կաղնի',-
Նախատեց Աստված,- զսպի'ր քեզ մի քիչ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#23  Сообщение Генрих Бабаджанян » 11 янв 2009, 14:21

***
Դեղ ու ճարի դառն է լավ,
Սիրո, կրքի խառն է լավ,
Ջերմ համբուրող թշնամուց
Բարեկամի սառն է լավ:

***
Այն, ինչ կյանքում եղավ հարկավ,
Մի օր պիտի հանձնենք հողին -
Մի տիկ դառ ջուր, մի բուռ շեկ կավ,
Մի լեռ տանջանք ու մի բեռ ցավ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#24  Сообщение Генрих Бабаджанян » 12 янв 2009, 15:50

***
-Ի՞նչ ես փնտրում, մարդ, այս կյանքում դժվար,
Ի՞նչ պիտի տանես աշխարհից այս չար:
-Ես որոնում եմ սկիզբն իմ կյանքի,
Գտնում եմ, ավա՜ղ, վախճանը թշվառ:

***
Ես նման եմ ծառին այն խեղճ,
Որն աճում է ճեղքում քարի -
Երազներ կան ճյուղերիս մեջ,
Արմատներս հավերժ գերի:

***
Դավաճանությո՛ւն,
Թեև չունես գույն,
Սակայն ունես թույն,
Ունես դառը համ,
Ունես ծանրություն՝
Առճըճի նման:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#25  Сообщение Генрих Бабаджанян » 13 янв 2009, 21:23

ԼԻՆԵԻ
Լինեի ծառան
Բարի գործերի,
Լինեի գերին
Մի ազնիվ սիրո,
Հպատակը հեզ՝
Սուրբ հայրենիքիս,
Վավերագիրը՝
Ձեր հերոսության:
Դառնայի հավատ
Հուսալքվածի,
Պատանդը հլու՝
Վեհ արդարության:
Դահիճ լինեի
Լոկ չար խոսքերի,
Ավետաբերը՝
Աչքալուսանքի,
Եթե հայելի՝
Ժպիտի մի ջինջ,
Ու եթե արցունք -
Լինեի շատ քիչ,
Կամ ուրախության:
Լինեի պատգամ
Բարի խրատի,
Կամ եթե վճիռ՝
Արդարադատի:
Լինեի հունը
Վանքի շեմ տանող:
Լինեի սյունը
Ձեր տունը պահող:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 28 янв 2009, 00:42, всего редактировалось 1 раз.

grqo это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#26  Сообщение Генрих Бабаджанян » 14 янв 2009, 01:23

-Աղվեսները շատ են, արքա, պալատում,
Արքայածին Ձեր պատիվն են թերատում:
Արքան ասաց,- Աղվեսներից վախ չկա,
Ինձ ցեղակից առյուծներն են թրատում:

***
Կյանքդ կանցնի տեսիլքի պես մի անձև,
Կդառնաս կավ՝ թողնելով գահ ու գանձեր,
Ու կբուսնի շիրիմիդ մի շքեղ ծառ,
Ծառին մրգեր, բայց մեղքերիդ նման դառ:

***
Մարդը կծեց հասած դեղծը -
Որդը միջի բերեց եղծը:
Աստված ասաց,- Եղիր ուշիմ,
Որ չավերե'ս տունն ուրիշի:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 18 янв 2009, 03:07, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#27  Сообщение Генрих Бабаджанян » 15 янв 2009, 01:12

ԷՇՆ ՈՒ ՔՈՒՌԱԿԸ
Առակ

Հանդից գալիս ամռան թեժին՝
Մեջքին բարցած դեզը խրձի,
Քուռակն ասաց իր մայր էշին,-
-Էշ լինե՞լն է լավ, մայր, թե՝ ձի՞:

Այսպես դատեց էշն այս հարցում՝
Մեջքը ճկված ծանր բեռից,-
-Ձիուն-ձիու բեռ են բարձում,
Փրկում չկա բախտի ձեռից:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#28  Сообщение Генрих Бабаджанян » 16 янв 2009, 01:52

ՕՁՆ ՈՒ ԳԱՆՁԸ
Առակ

Մի թաքցրված գանձարանում՝
Գահից զրկված մի չար շահի,
Մի սև օձ էր տնորինում՝
Նա էր տերը գանձ ու գահի:
Նկուղներում զարզանդ ու մութ,
Ուր չկար դուռ ու լուսամուտ,
Հարստությունն անհայտ ու գոց
Օձ շահի տեղ տիրեց սև օձ:
Ասում են, թե մեռյալ՝ հողում
Դառնում են նենգ մարդիկ սողուն:

Այս է իմաստն այս առակի՝
Հեքիաթային, աներևույթ.
Գահն ու ոսկին, չե'ք առարկի,
Փոխում են վարք, ո'չ թե՝ բնույթ:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 30 янв 2009, 18:06, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#29  Сообщение Генрих Бабаджанян » 17 янв 2009, 00:47

ԵՐԿՏՈՂԱՆԻ
***
Կյանքի դասը գինու թաս չէ, թաս է դեղի,
Բայց խմվում է ինչպես լեղի:
***
Ճամփորդեցի կյանքի բոլոր ուղիներով ու հետ դառա,
Բայց ինձ համար՝ ինձանից լավ, ոչ տեր գտա, ոչ էլ՝ ծառա:
***
Դիվանագիտորեն այն մարդն է ճառում,
Ով թանկ գնում է՝ էժան վաճառում:
***
Խելք կշռելն է ամենից դժվարը,
Ուր միշտ հիմարն է պահում նժարը:

GOR-7 это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#30  Сообщение Генрих Бабаджанян » 17 янв 2009, 22:10

****
Սովորում ենք ամեն ինչին,
Խոշոր լինի այն, թե՝ չնչին:
Սովորում ենք դառ խոսքերին,
Սովորում ենք խառ գործերին,
Կոշտ ձեռքերին,
Ողբ երգերին:
Սովորում ենք վատ կարգերին,
Նենգ զարկերին,
Պիղծ վարքերին:
Սովորում ենք ամեն ինչին,
Մեծ լինի այն, կամ թե՝ չնչին,
Ստրկանում կամքով թերի,
Այսպես հավետ մնում գերի:

GOR-7 это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6

⇑ Наверх
⇓ Вниз