ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#11  Сообщение Генрих Бабаджанян » 05 янв 2009, 11:07

***
Չվհատվես, եթե թույնի վերածանի
Կյանքն իր պարգևած մեղրը դեղին.
Մի օր կդառնա դեղ, սպեղանի
Քեզ մահ ներշնչող գարշելի լեղին:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#12  Сообщение Генрих Бабаджанян » 08 янв 2009, 21:04

Մի օր ականջ դրի մի ծեր իմաստունի ասած խոսքին,-
-Մարդու կյանքը թանկ է, քան այս ադամանդը, լալն ու ոսկին:
Օ՜հ, չսիրես կյանքից ավել մետաղն այդ շեկ, քարերը շեղճ,
Գրոշ չեն տա քո ոսկոռին՝ մահից հետո, ճամփորդ իմ խեղճ:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 16 июл 2012, 13:40, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#13  Сообщение Генрих Бабаджанян » 08 янв 2009, 21:13

ԿՐԻԿՈՐ ՄԱԶԼՈՒՄՅԱՆ
ք. Սոչի

ԵՐԳ ՀԱՄՇԵՆԻ ՄԱՍԻՆ

Թո'ղ դառնամ թիրախ ես չար ոսոխի,
Թո'ղ սուր ու հրով իմ անձը հերքեն -
Պիտ երգեմ գովքը Համշենիս հողի,
Այնպես, ոնց ոչ ոք չի կարող երգել:

Լսե'ք, ծնվում է կիճերի շեմին
Ոչ թե շառաչը հողմերի համառ,
Ձանն է հայրենյաց՝ իմ հին Համշենի՝
Գալիս դարերի խորքերից խավար:

Վերջին հանգրվան, իմ հին Հարդաշեն,
Հիշում եմ արևդ, ամպերդ ձորի:
Կիմանա՞ս, ասա', հայրենի Համշեն,
Վերադարձը քո կարոտյալ ծոռի:

Փուրգունա, Վարշամ՝ շեներ սուրբ հողի,
Ծանոթ պատկերներ՝ սարեր, գետ, ջրվեժ,
Բառբառ Համշենի, քարեր կոթողի,
Ապրում եք իմ մեջ ու շնչում հավերժ:

Առյուծգլուխ ավազներ դեղին՝
Ագահ վագրերի աչքերի նման,
Արյունը հայոց՝ մեր վիշտը լեղի
Պահեցեք հավեժ՝ նինջ չկա նրան:

Այն ճիչը հավերժ, աշխարհն ի ցնցեալ,
Այն վերջին ճիչը մեռնող հայուհու....
Միան քո դաժան, սև հոգին, Քեմալ,
Կարող էր ծնել այդքան չարություն:

Սպանված, մորթված, խոցված, անարգված
Հազար ու հազար, եղբա'յր, մայր ու քույր,
Ավազուտներում թաղված, անմոռաց,
Հոգիներն են ձեր կանչում ամենուր:



Երկինքն էր կախվել՝ առճիճ էր գյուման,
Ամեն ինչ փլված հոգու մեջ քո շեն,
Հոսանքը մարդկանց՝ արյունիդ նման
Հոսում էր, կորչում, իմ խաչված Համշեն:

Թեժ էր ավազդ, օ՜, Արաբստան,
Ու գիրկդ դաժան, ափերդ օտար,
Քո ավազները – եղեռնի ոստան,
Այրում են հուշիս ծվենը մադար:

Քեզ սատանա է ծնել մի խարդախ,
Սնել ստվերը նենգ Հերովդեսի,
Դարձրիր Դեր-Զորը գերեզման, ավաղ,
Հայոց մայրերի, հայ մանուկների:

Դու սպանդար՝ մութ, սև միջնադարի,
Քեզ ողբը մանկաց երբեք չի հուզել,
Որովայինն ես խոցել այն բարի
Կանաց, որոնք սուրբ երկունք են ուզել:

Չգիտեմ քեզանից նենգը մարդկանց մեջ...
Այն սարսափելի գարշանքն եմ հիշում,
Երբ դուք սերբական գանգերից այն խեղճ
Դամբարան էիք կառուցել Նիշում:

Ենիչարնե'ր, անխիղճ, տմարդի,
Հոշոտելու պատրաստ շան նման...
Քեմա'լ, համիդնե'ր, ժամը սուրբ դատի
Դեռ կգա մի օր, կտեսնեք նրան:

Եվ ահա ձոր ու կիրճերից դանդաղ
Մշուշն է ելնում, նման շարանի,
Եվ զավակների՝ Համշենի,անթաղ,
Ստվերներն են լուռ գալիս դիվանի:


Ռուսերենից թարգմանեց ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#14  Сообщение Генрих Бабаджанян » 09 янв 2009, 00:40

ԱՌՅՈՒԾ ԱՐՔԱՆ

(Առակ)
Կշտացել է Առյուծ արքան,
Որսն ու ընծան շա՜տ են այնքան:
Կանչեց իր մոտ ծեր Աղվեսին,
Ասաց գահից աներեսին,-
-Տու'ր փորոտիքն ու մռութը,
Թող լիանա՜ ժողովուրդը:

Ներիր ինձ, գահ արքայակիր,
Այս է իմաստն այս առակի.-
«Հենց կշտացան արքաները,
Ձերն են, մարդիկ, տականքները»:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#15  Сообщение Генрих Бабаджанян » 09 янв 2009, 01:17

ՇԱՀՆ ՈՒ ԻՄԱՍՏՈՒՆԸ
(Առակ)

-Ասա', իմաստուն, ինձ առանց ահի,-
Որոտաց գահից հարցը գոռ շահի,-
- Զորեղ եմ ու քաջ, աշխարհ եմ գերել-
Կ՞ա մի բան, որին չեմ կարող տիրել:
Իմաստունն ասաց՝ զսպելով ահը -
Մեր սերն է, միտքը, մեկ էլ քո մահը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#16  Сообщение Генрих Бабаджанян » 09 янв 2009, 01:18

ՀՈՊՈՊԸ
(Առակ)
Երգի մրցույթում Հոպոպը անձիրք
Իր երգը ձոնեց արքա Արծվին:
Ահա, թե ինչու քծնացող անձիք
Դափնին հաղթողի Հոպոպին տվին:

Առակս Սոխակի գովքն է ցնծությամբ.
Դափնի պետք է… բայց ո'չ քծնությամբ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#17  Сообщение Генрих Бабаджанян » 09 янв 2009, 01:23

-Կյանք կա՝ մի օր,- ասի Աստծուն,- կյանք կա՝ մի դար,
Չունես խիղճ ու արդարություն:
-Ակնթարթ է,- պատասխանեց,- կյանքը մի դառ,
Մահը՝ քաղցր հավերժություն:

***
Աստված բաժին է տվել գայլերին,
Իսկ ոչխարներին կարճ ճակատագիր:
Գլխի չեն ընկնում ողջ հոտն ու ներին,
Թե ինչո՞ւ գայլերն այն անգիր:

***
Մի օր լռի լեզուն մարդու
Ու լոկ խոսի սիրտը նրա,
Թե չէ շատ են լեզուները
Վերքեր թողել սրտի վրա:

***
-Լա'վ հիշեք, մարդիկ, պատգամախոսք այս փորձը,-
Ասաց մի ծեր իմաստուն բանականության գահից,-
Երբ դառնում է դատավոր դագաղագործը,
Գերեզմանափորն, անհապաղ, դառնում է դահիճ:

***
Մայրս հազար մայրերի մեջ անարատն է ինձ համար,
Հայրս այս սար-հայրերի մեջ Արարատն է ինձ համար:
Մայր-Հայրենիք, երկու սուրբ բառ ու մի իմաստ սրբազան,
Այս ոսկեզար վայրերի մեջ անաղարտն է ինձ համար:

***
Կանչեցին խոյին քեֆ-խրախճանքի:
- Հիմար, հանդես չէ անտեղ պճնանքի,
Հոգու մեղքեր են քավում Աստծո մոտ,
Քո կյանքը – գինն է նրանց փրկանքի:

***
Պետք է կյանքում սեր ունենալ,
Սիրուց լավը՝ կեր ունենալ,
Կյանքը, իրոք, բեմ է դաժան,
Պետք է կարգին դեր ունենալ:

***
Չվհատվես, եթե թույնի վերածանի
Կյանքն իր պարգևած մեղրը դեղին.
Մի օր կդառնա դեղ, սպեղանի
Քեզ մահ ներշնչող գարշելի լեղին:

***
Մի օր ականջ դրի մի ծեր իմաստունի ասած խոսքին,-
-Մարդու կյանքը թանկ է, քան զի ադամանդը, լալն ու ոսկին:
Օ՜հ, չսիրես կյանքից ավել մետաղն այդ շեկ, քարերը շեղճ,
Գրոշ չեն տա քո ոսկոռին՝ մահից հետո, ճամփորդ իմ խեղճ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#18  Сообщение Генрих Бабаджанян » 09 янв 2009, 18:31

***
Այսպիսին է ողջերի օրենքը դաժան.
Թանկ են վճարել, թե գնել էժան,
Բազալտ են տաշել, թե հղկել մարմար,
Տապանաքարիդ եղիցիր առժան:

***
Անհույս ապրողը անհույս է մեռնում,
Իսկ հույսը մահ է բերում սովածին:
Հույսդ կորցրու, լույսդ թող եռուն՝
Լույսով են գտնում մթնում կորածին:

rozahastyan это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#19  Сообщение Генрих Бабаджанян » 09 янв 2009, 18:33

ՈՍԿԻՆ
Գուցե և ոսկին
Մետաղ է ազնիվ,
Բայց խաղալիք է
Անազնվության,
Քծնանքի գերի,
Խարդախության զոհ,
Նենգության վկա
Ու մահվան պատճառ:
Գուցե և ոսկին
Մետաղ է ազնիվ,
Բայց նա դաշյունի
Կոթ զարդարում,
Դառնում թույնի տուփ,
Դառնում թունոտ փուշ
Նախանձի աչքում:

Դրա համար եմ,
Ոսկի, քեզ ատում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#20  Сообщение Генрих Бабаджанян » 09 янв 2009, 23:21

***
Համբերիր մի քիչ,
Ցասումով լի ճիչ,
Վաղն այդ զայրույթից
Չի՜ մնա ոչինչ:

***
Երբ ես եմ անխուժ,
Եվ դու ես անմեղ,
Քո դառն է անուշ,
Իմ աղին՝ համեղ:

***
Ինչքա՜ն խոսքեր կան անտեղի ասված,
Ինչքա՜ն զոհեր կան անտեղի, Աստված:
Չար խոսքը ծնում է չար մարդու միտքը,
Չար դահիճներին՝ Արարիչն ինքը:

***
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: Google [Bot] и гости: 5

⇑ Наверх
⇓ Вниз