СТАНЬ VIP

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#91  Сообщение Генрих Бабаджанян » 31 окт 2017, 09:14

.
ԱՅԲՈՒԲԵՆ
1
Դուք տառեր չեք լոկ՝
Սրեր եք մտքի,
Ծաղկունք եք բերքի,
Խազեր եք երգի,
Բալասան՝ վերքի:
2
Դուք տառեր չեք լոկ՝
Հնոց եք կոփող,
Ձիեր եք դոփող,
Գութան եք խոփով,
Խոսք եք հոգեթով:
3
Դուք տառեր չեք լոկ՝
Այրեր եք կեցուն,
Հնձան եք լեցուն,
Մարգարիտ՝ խեցում,
Խիղճ եք սուրբ հացում:
4
Դուք տառեր չեք լոկ՝
Արև եք ծեգի,
Արուն եք էգի,
Նեցուկը հեգի,
Ակոսն եք հերկի:
5
Դուք տառեր չեք լոկ՝
Կին եք մայրացող,
Այր եք հայրացող,
Չարին հալածող
Սուր եք՝ հարվածող:
6
Դուք տառեր չեք լոկ՝
Թովչանք եք բույրի,
Կարկաչ՝ աղբյուրի,
Նեցուկն եք թույլի,
Հակինթ եք խույրի:
7
Դուք տառեր չեք լոկ՝
Բուրմունք եք խնկի,
Սերմ եք ու տնկի,
Վեհ՝ չիջնող ծնկի,
Կաղնի ու թխկի:
8
Դուք տառեր չեք լոկ՝
Ռանչպար եք վարող,
Օջախ եք վառվող,
Անտերին փարվող
Խոսք՝ մխիթարող:
9
Դուք տառեր չեք լոկ՝
Կանթեղներ եք վառ,
Արծիվների թառ,
Աստծո խոսք ու բառ,
Ադամանդ ու զառ:
10
Դուք տառեր չեք լոկ՝
Թիկունք եք ու լանջ,
Կապ եք ու հորանջ,
Զանգերի ղողանջ,
Տուն կանչող մոր կանչ:
11
Դուք տառեր չեք լոկ՝
Դուք փայլն եք խոփի,
Գաղտնիքը՝ կոփի,
Պայտերի դոփի,
Սրտի տրոփի:
12
Դուք տառեր չեք լոկ:
Շաղախ եք որմի,
Օրհնանք, ողորմի,
Երգ եք օրորի
Եվ մաճ արորի:
13
Դուք տառեր չեք լոկ՝
Կանթեղ եք լույսի,
Խաչը մեր ուսի,
Աղոթքն եք հույսի
Տիրամայր կույսի:
14
Դուք տառեր չեք լոկ...
Խոյակ եք, խորան,
Սուրբ ավետարան,
Սաղմոսի շարան,
Դպիր, կրթարան:
Դուք տառեր չեք լոկ...
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 29 окт 2018, 23:17, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#92  Сообщение Генрих Бабаджанян » 11 ноя 2017, 10:52

.
ԱՄԱՆՈՐՆ Է ԳԱԼԻՍ

Խենթ նժույգներ են
Լծված սահնակին,
Սևթույը՝ աջին,
Չալը՝ ահյակին:

Ձմեռ պապին է՝
Գալիս է մեզ հյուր,
Մեր երազներով,
Նվերներով բյուր,

Հույսով, հավատով,
Բարիքով բազում:
Լծկանները խենթ
Վարգում են, վազում,

Բարիք են բերում,
Ներկա ու գալիք.
Գալիքը բարիք
Ունի մեզ տալիք:

Արի, Նոր տարի,
Բարի Նոր տարի,
Թող հինը տանի
Չարիքը դարի:

Թող տեղի զիջի
Անցյալը նորին,
Ասենք՝ հազար փառք
Այս Ամանորին:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#93  Сообщение Генрих Бабаджанян » 15 ноя 2017, 12:55

.

ԱՐՋԸ

Մի արջ եկավ մեր գյուղը՝
Գյուղը առավ երկյուղը:

Մարդիկ մտան տները,
Հաչեցին մեր շները:

Չվախեցավ ծուռթաթը,
Խմեց դույլի թարմ կաթը:

Բարձրացավ հաստ տանձենին,
Ու վերջը տվեց տանձերին:

Չօգնեց, ավաղ, և թակը՝
Շրջեց մեղվի փեթակը:

Ծռեց ձողը երկաթի,
Ճանկռեց չանչուլը թաթի:

Ցավից ոռնաց գիժ ջոջը,
Փախավ ձորի իր որջը:

Արջը փախավ մեր գյուղից,
Գյուղն ազատվեց երկյուղից:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 28 ноя 2017, 12:59, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#94  Сообщение Генрих Бабаджанян » 28 ноя 2017, 12:57

.
ՊԱՊԻՍ ՕԳՆԱԿԱՆԸ

Մի նայեք դուք բոյիս, չափիս,
Օգնում եմ ես Եղիշ պապիս:

Չեք հավատու՞մ, ահա, նայեք
Կոշտուկներին փոքրիկ ափիս:

Մեր այգին ենք փորում, էտում,
Ձուկ ենք որսում մոտիկ գետում:

Փեթակներ ենք պահում ձորում,
Որ մեղր տան՝ քաղցր, ծորուն:

Խոտ ենք հնձում օրվա հովին,
Տալիս մեր չալ Սոնա կովին,

Որ Վարդանուշ տատս էլի
Կաթից համով մածուն մերի:

Պահենք գյուղն անապական,
Այնտեղ է, հայ, մեր ապագան:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#95  Сообщение Генрих Бабаджанян » 13 дек 2017, 13:02

.

ՄՈԼՈՐՎԱԾ ՈՒԼԵՐԸ

Հանդից գալիս երկու ուլ
Մոլորվեցին: - Գնա՞նք, ու՞ր:

Աջից՝ կիրճն է անհատակ,
Ձախից՝ գայլն է թփի տակ:

Հետ տանող կա չորս ուղի,
Ո՞րն է կածանը գյուղի:

Դեմը գետ է՝ հունը խոր,
Ափին՝ ոչ գոմ, ոչ՝ ախոռ:

Հանդից գալիս երկու ուլ
Մոլորվեցին: Գնա՞ն: Ու՞ր:

Եկավ Մոսին գառնարած
Ու գյուղ տարավ երկու այծ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#96  Сообщение Генрих Бабаджанян » 14 дек 2017, 11:29

.
ՄԵՐ ԵՂԵՎՆԻՆ

Մեր եղևնին Ամանորին
Մնաս բարով ասաց ձորին,

Եկավ դպրոց՝ մեր հանդեսին,
Պարի կանչեց գուղի կեսին:

Ձյունանուշն էլ՝ ծամերն հյուսած,-
-Է՜յ, մանուկներ, եկեք,- ասաց,-

Ձմեռ պապին կանչենք դահլիճ,
Մեզ տա կոնֆետ, միրգ ու չամիչ:

Ու լսվեցին կանչեր ու ճիչ,-
-Ձմեռ պապի, մտի'ր դահլիճ:

Պապը եկավ, բաժանեց մեզ
Շատ նվերներ՝ համով, պես-պես:

Փոքրիկ Կարոն ասաց մորը,-
-Ի՜նչ լավն է այս Ամանորը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#97  Сообщение Генрих Бабаджанян » 09 янв 2018, 17:35

.
ԱՐԵՎ

Արևը կախվել է բարդուց.
Մարդին բարձր է մարդուց:

Սաղարթին հասնելու համար
Սանդուղք հարկավոր հարմար:

Բարձրանամ գագաթը ծառի՝
Որտեղ շողեր կան թառին,

Անպտուղ բարդու կատարից
Շողիկներ քաղեմ խայտալից,

Բաժանեմ շողերը բոլորին,
Որ ուղի ցույց տան մոլորին,

Որ փոքրիկ սրտերում մանկաց
Էլ սերեր չլինեն հանգած:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#98  Сообщение Генрих Бабаджанян » 16 янв 2018, 18:20

.

ԳԵՏԻ ԱՓԻՆ

Նստել եմ գետի ափին,
Նայում եմ ջրի լափին,
Ձկներին՝ որ չեն քրտնում
Կեսօրվա այս շոգ-տապին:

Նստել եմ գետի ափին,
Նայում եմ ձկան չափին.
Տես, ո՞նց է ալին ճեղքում
Ամառվա այս շոգ-տապին:

Նստել եմ գետի ափին,
Վերևում Արև-արփին,
-Հովն արի,- կանչում ինձ
Հոգատար Հակոբ ապին:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#99  Сообщение Генрих Бабаджанян » 04 апр 2018, 11:17

.
ԱՄՊԵՐՆ ՈՒ ԹԱՄԱՐԸ

Երկնին նայեց Թամարը
Ու հարց տվեց համառը,-

-Քամուց քշվող սև ամպեր,
Ու՞ր եք չվում անհամբեր:

Որոտում եք ու տնքում,
Ի՞նչ եք անում երկնքում:

Ամպը նայեց Թամարին,
Պատասխանեց համառին,-

-Լսիր, պատմիր ուրիշի.
Հավաքում ենք գոլորշի,

Իսկ գոլորշին այդ անձև
Պաղում, դառնում է անձրև:

Արարում է դա Տերը,
Որ հորդանան գետերը,

Որ ջուր խմեն ծիլերը,
Ծարավ հոտն ու ձիերը,

Եվ ծիածան-կամարը,
Եվ մեր փոքրիկ Թամարը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#100  Сообщение Генрих Бабаджанян » 15 апр 2018, 17:47

.
ԼՈՒԾԻՐ ԽՆԴԻՐԸ

Հարյուր հատ սագ՝ գետակում,
Հազար մեղու՝ փեթակում,

Բակում տասը ածան հավ,
Մի հաչող շուն՝ դունչը թավ:

Երկու խոճկոր գիրացած,
Ձի՝ քուռակով հիացած,

Կարմիր թաթեր-չստերով
Մի բադ՝ քսան ճտերով:

Մի կով, մի հորթ, հինգ ոչխար,
Այծ, երկու ուլ՝ զույգն էլ չալ,

Կատու՝ երեք ձագերով՝
Ձագերը սուր ճանկերով,

Հարյուր մրջյուն՝ ջանասեր,
Մի գոմշահորթ ՝ կաթնասեր:

Արի, ուշիմ աշակերտ,
Ու գումարիր՝ կետ առ կետ՝

Ասիր գումարը՝ քանի՞
Միջատ կա ու կենդանի,

Հավ, սագ ու բադ՝ մեր բակում,
Թե ունես սեր ու հակում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение