ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#81  Сообщение Генрих Бабаджанян » 28 фев 2017, 09:04

.

ԳԱՐՈՒՆ Է


Ծնվել է գառնուկը հանդում –
Մայու՜մ է,
Բողբոջը բացել է աչքը –
Նայում է,
Գութանը դաշտ է գնացել –
Վարում է,
Կարկաչն է լսվում առվակի –
Գարու՜ն է:

Ճիչեր կան գյուղում մանկական –
Ծիծաղ է,
Թառել է հավքը լարերին –
Ծիծառ է,
Տզզում է մեղուն նեկտարոտ –
Կածառ* է:
Կանաչ են թփերը ձորի –
Մացառ է:

Նոր բացված օրը չքնաղ
Բարունն է,
Կանաչ է արտը Հայոց -
Գարու՜ն է:

*ԿԱԾԱՌ - խայթող:

2 людям это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#82  Сообщение Генрих Бабаджанян » 17 мар 2017, 21:19

.
ԳԱԶԱՆԱՆՈՑ

Մի բան պատմեմ ձեզ արտառոց՝
Տանն ունեմ ես գազանանոց:

Կան այնտեղ շատ հավքեր, գազան,
Սողացող, և թռչող, վազան:

Հսկա փիղ կա ու նապաստակ,
Երկու վագր՝ դարակի տակ,

Առյուծ, հովազ ու կենգուրու,
Արծիվ, թութակ, նաև՝ ուրուր,

Արջ ու աղվես՝ երկուսն էլ ջուխտ,
Կապիկ, զեբր, մեկ էլ՝ ընձուխտ:

Կա գայլաձուկ՝ ծովաջրի,
Փոքրիկ ձագեր ռնգեղջյուրի,

Երկու ջայլամ, զույգն էլ ամու,
Մի ռնգեղջյուր՝ պոզը ամուր,

Կոկորդիլոս՝ հսկաբերան,
Մի վիշապ-օձ՝ ինչպես գերան:

Գազանանոց եկեք, բայց նախ՝
Առանց երկյուղ ու առանց վախ:

Ով վախենա, թող շուտ լքի
Գազաններին խաղալիքի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#83  Сообщение Генрих Бабаджанян » 19 май 2017, 19:28

.
ԿՈՐԱԾ ԿԱՏՈՒՆ

Մի պայծառ օր՝ վաղ գառնանը,
Կատուն մտավ մութ մառանը:

Ծանր դուռը փակվեց հանկարծ...
Ներսում ցուրտ էր՝ լույսն էլ՝ հանգած:

Մութ նկուղում առանց կերի
Խեղճ փիսիկը մնաց գերի:

Կանչեց փիսոն հարազատի,
Մեկը չկար, որ ազատի:

Իսկ տան բակում մի բարի կին
Փնտրում էր այդ չալ փիսիկին:

Փնտրում, կանչում՝ որ գա նա տուն,
Չկար բակում կորած կատուն:

Արտասուք էր աչքից ծորում,-
-Որտե՞ղ ես դու, ո՞ր մութ ձորում:

Մեկ էլ հանկարծ մութ մառանից,-
Մռռոց եկավ մեր մռռանից:

Բացեց կինը փակված դուռը,
Առավ կորած կատվին բուռը,

Սեղմեց կրծքին, շոյեց մորթին.
Մեղմ մլավեց կատվի որդին,


Եվ ի նշան իր ի հայտի,
Դունչը հպեց տիրոջ այտին:

Կինը սիրով գրկեց կատվին,
Խրատ կարդաց նրա պատվին,

Սաստեց նրան, որ մռռանը
Էլ չմտնի ցուրտ մառանը:

Տվեց կատվին ձկնիկ ու թան,
Փշրեց թասում համով գաթան:

Կերավ կատուն, խմեց թանը:
Ա՜խ, ինչ լավ է լինել տանը:

Այդ օրվանից մեր մռռանը
Էլ չի մտնում մութ մառանը:

Армине это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#84  Сообщение Генрих Бабаджанян » 23 май 2017, 11:18

.
ԱՄԱՌԱՅԻՆ ՍԻՄՖՈՆԻԱ

Խըշտ-խըրշտ, խըշտ-խըրշտ՝
Խոտհարք է Մորուտի ձորում,
Խըշտ-խըրշտ, խըշտ-խըրշտ՝
Հնձվորը բութ շեղբն է սրում:
Խըշտ-խըրշտ-խըշտ-խըրշտ՝,
Քրտինքը դառն է ու ծորուն,
Խըշտ-խըրշտ, խըշտ-խըրշտ՝
Հնձածից ամառն է ծորում:

Պիպ–պիպ-պիպ, պիպ–պիպ-պիպ՝
Երգում է արտում մայր լորը,
Պիպ –պիպ-պիպ, պիպ–պիպ-պիպ՝
Շատ է մոտ բնին հնձվորը,
Պիպ–պիպ-պիպ, պիպ–պիպ-պիպ՝
Տագնապը լցվել է ողջ ձորը:

Ծի-ծի-ծի, ծի-ծի-ծի, ծի-ծի-ծի,
Երգում է փոքրիկ արտույտը,
Ծի-ծի-ծի, ծի-ծի-ծի, ծի-ծի-ծի,
Ծաղկել է վայրի առվույտը,
Ծի-ծի-ծի, ծի-ծի-ծի, ծի-ծի-ծի,
Գույնը կարմրակապույտ է:

Բղիկ, բղիկ, բղիկ, բըռռռ, չի,չի, չի՝
Կռինչն է թեղուտում՝ կաքավի,
Բղիկ, բղիկ, բղիկ, բըռռռ, չի,չի չի՝
Ուր որ է պիտ պարի՞, կաքավի՞,
Բղիկ, բղիկ, բղիկ, բըռռռ, չի,չի չի՝
Ճտերի կորուստը կցավի:

Կչ-կչ-կչ, կչ-կչ-կչ, կչ-կչ-կչ՝
Թփուտում կաղաղակի,
Կչ-կչ-կչ, կչ-կչ-կչ, կչ-կչ-կչ,
Զույգը չալ կաչաղակի,
Կչ-կչ-կչ, կչ-կչ-կչ, կչ-կչ-կչ՝
Երանի մի լավ լուր ուղարկի:

Տըգդիմ, տըգըդիմ, տըգդիմ,
Հոգնել են հեծվորը ու ձին,
Տըգդիմ, տըգըդիմ, տըգդիմ,
Հազար փառք փոքրիկ հեծվորին,
Տըգդիմ, տըգըդիմ, տըգդիմ,
Որ տանի պաղ ջուրը հնձվորին:

Օուու՜, օուու՜, օուու՜՝
Ոռնում է սարում մայր գայլը,
Օուու՜, օուու՜, օուու՜՝
Շների ոռնոցը քիչ այլ է,
Օուու՜, օուու՜, օուու՜՝
Պառաված գայլը ծծմայր է:

Խըշտ-խըրշտ, խըշտ-խըրշտ՝
Խոտհարք է Մորուտի ձորում,
Խըշտ-խըրշտ, խըշտ-խըրշտ՝
Հնձվորը շեղբն է սրում:
Խըշտ-խըրշտ-խըշտ-խըրշտ՝,
Քրտինքը դառն է ու ծորուն:
Խըշտ-խըրշտ, խըշտ-խըրշտ՝
Հնձածից ամառն է ծորում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#85  Сообщение Генрих Бабаджанян » 11 авг 2017, 21:40

.
ՈՒԼՆ ՈՒ ՄՈԶԻՆ*

Գանգատվում է ուլը խոզին,-
-Ինձ հարու է տվել մոզին:

Տրորել է նուրբ ողերս,
Ցավացրել ողջ կողերս:

Այսպես դատեց խոզը հորթին,-
-Չի ամաչու՞մ կովի որդին,

Չէ-որ մեղք է չալ ուլիկը,
Այծ քույրիկի չար բալիկը:

Դունչն է ցցում գոռոզ հորթը՝
Հոտոտելով բակի օդը,

Ասում,- Բայց այս անամոթը
Կերել իմ բաժին խոտը:

Այսպես ասաց խոզը մոզուն,-
-Իսկ այս փաստը քեզ չի հուզում,

Որ շատ է մեծ խուրձը խոտի,
Չի պակասի – ինչքան ուտի:

Հանդում շատ կա տերև ու խոտ,
Սուտ խոսելն էլ շատ է ամոթ:

Զուր եք կռվել, վիճել, ավա՜ղ,
Եկեք, բակում ապրենք խաղաղ:

Այդ օրվանից ուլ, գառ ու հորթ
Կիսում էին տերև ու խոտ:
*ՄՈԶԻ – հորթ,
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#86  Сообщение Генрих Бабаджанян » 21 авг 2017, 08:50

.
ԶԵԲՐ


Մի անսովոր նժույգ տեսա
Սև ու ճերմակ զոլերով,
Եվ հարցրի,- Այս ի՞նչ է սա,
Տարօրինակ շորերով:

Զեբր եմ,- ասաց նժույգը ինձ,-
Աֆրիկայից հեռավոր,
Այնտեղ կան և ընձուղտ, և ինձ,
Եվ ջայլամներ թևավոր:

Օ՜, Աֆրիկա, հրաշք երկիր՝
Խայտաբղետ ազգերով,
Ապրիր խաղաղ, պարիր, երգիր՝
Զեբրի նման վարգելով:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#87  Сообщение Генрих Бабаджанян » 26 авг 2017, 10:59

.
ՕՐԵՐԻ ԾՆՈՒՆԴԸ
Շուտասելուկ

Օրը օրին բարուրեց,
Օրօրոցում օրորեց,
Օրն օր-օրի օրորվեց,
Օրորոցում մոլորվեց:
Օրից նոր օր արարվեց,
Օրորներով օրհնվեց,
Եվ այդ օրից օրորից
Օր է ծնվում օր մորից:

2 людям это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#88  Сообщение Генрих Бабаджанян » 10 сен 2017, 15:01

.
ՓՈՔՐԻԿ ՃՈՒՏԻԿԸ

Ուրիշներից մի ժամով շուտ
Ձվից ելած մի հավի ճուտ

Թափառելիս բակում, ափո՜ս,
Ընկնում է մի խոր ջրափոս:

Կըրթկըրթում է թխսակալը,-
-Ահավոր է ճտիս հալը:

Եվ վայնասուն, իրարանցում,-
-Ո՞վ կօգնի ինձ այս բարդ հարցում,

Ջրից հանեն թող ճուտիկիս,
Դեղնակտուց խորոտիկիս:

Ջուրը մտավ լողորդ բադը,-
-Ես կլուծեմ, Հավ, քո դարդը:

Ջրից հանեց խեղդվող բալին,
Տվեց լացող թխսակալին:

Ճտին գրկեց Հավն ու ասաց,-
-Թող բադերիդ պահի Աստված:

Օրհնեց սրտանց և Աքլորը,-
-Փառք այդ բադին ծնող մորը:

Խրատ կարդաց Հնդկահավը,-
-Ինձ հուզում է լոկ այն ցավը՝

Ողջ ցավերից ահավորը,
Որ չի լսում ճուտն իր մորը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ բաբաջանյան

Сообщение:#89  Сообщение Генрих Бабаджанян » 13 сен 2017, 16:59

.

ՊԱՊՍ

Պապս հենվել է ծառին՝
Ծանր կյանքի իր դարին:

Երկու հսկա դարավոր՝
Ապրած դարը ահավոր:

Թեկուզ ծանր էր դարը –
Համով, անուշ է բարը:

Տնկիներին՝ նոր դաշտում,
Պապիս սիրում է, պաշտում:

Սիրում է և հներին՝
Թիկնում է հաստ բներին,

Ծնկի իջած ծառի տակ
Շոյում ափով կոշտ ու տաք:

Ես էլ տնկեմ սուրբ ծառը,
Որ երկարի իմ դարը:

Армине это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз