ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#71  Сообщение Генрих Бабаджанян » 14 фев 2016, 14:47

ԿՈԿՈՐԴԻԼՈՍ

-Կո – կո – կո - կոկորդիլոս,
Որ ապրում ես գետում Նեղոս,
Ինչու՞ այդպես ննջում ես ծույլ
Եվ ժանիքներ ունես շատ սուր:
-Ամբողջ օրը շոգ ու տապին
Քնում եմ ես գետի ափին:
Ժանիքներով իմ այսքան սուր,
Երկար պոչով, թաթերով ծուռ
Գետի մեջ, ուր ջուրն է հոսում,
Ես ինձ համար կեր եմ որսում:
-Կո – կո – կո - կոկորդիլոս,
Որ ապրում ես գետում Նեղոս,
Լավ է, որ կաս հեռու, հեռվում
ԵՎ չես ապրում մեր Գետառում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#72  Сообщение Генрих Бабаджанян » 25 фев 2016, 12:04

.
ՄԱՅՐԱՄՈՒՏԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Գյուղից հեռու մեղմ ու թեթև
Արևն անցավ սարի հետև։

Վերջին երգը երգեց հավքը՝
Ցույց տալով իր ողջ հմայքը:

Գյուղ եկավ հին սայլը հանդից,
Բերեց արտի ոսկե հարդից:

Ամպից կախվեց Լուսինը կեռ,
Քուն մտան լոր, ծիտ ու թիթեռ:

Ծղիրդն երգեց երգն իր ձորում,
Սարի հովն է գյուղը ծորում:

Գյուղ ժամանած թեթև քամուց
Թթերն ընկան ծեր թթենուց:

Քնից ելան արծաթաշող
Աստղերը կայծկլտացող:

Պերճանք կաթեց լույս ու շողի
Ճամփաներից հարդագողի:

Ես սիրում եմ մեր գյուղերը,
Այստեղ շատ են աստղերը:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#73  Сообщение Генрих Бабаджанян » 27 фев 2016, 12:38

.
ՓՈՔՐԻԿ ԶԻՆՎՈՐԸ

Պիտի դառնամ ես զինվոր
Աներկյուղ ու քաջ,
Վարժվեմ, վարժվեմ ամեն օր
Գնամ միշտ առաջ:

Մեկ, երկու, մեկ երկու,
Ես քայլում եմ ու երգում,
Մեկ, երկու, մեկ երկու,
Զենքս ամուր իմ ձեռքում:

Երգս երկինք է հառնում
Ազգիս սիրով վառ,
Ես զինվոր պիտ նախ դառնամ,
Հետո՝ զորավար:

Մեկ, երկու, մեկ երկու,
Ես քայլում եմ ու երգում,
Մեկ, երկու, մեկ երկու,
Զենքս ամուր իմ ձեռքում:

Արի քայլենք ուս-ուսի,
Իմ ընկեր զինվոր,
Եվ հավատի և հույսի
Պատնեշ զորավոր:

Մեկ, երկու, մեկ երկու,
Ես քայլում եմ ու երգում,
Մեկ, երկու, մեկ երկու,
Զենքս ամուր իմ ձեռքում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#74  Сообщение Генрих Бабаджанян » 07 мар 2016, 22:41

.
ՄԱՐՏԻ 8 - ԻՆ

Կիսարշալույս-կիսամութին՝
Գարնանաբույր ՄԱՐՏԻ 8-ԻՆ,
Թարմ մանուշակ, կակաչ, նարգիզ
Նվեր բերի ես մայրիկիս:

Ծաղիկները թարմ, բազմազան
Եվ նվեր են, և բալասան:
Հոգսեր բուժող սպեղանին
Դրեցի մեր տան սեղանին:

Եվ մի բացիկ՝ դրած ի տես.
«Մայր իմ անգին, սիրում եմ քեզ,
Չեմ բերի ես արցունք ու վիշտ,
Պիտի սիրեմ, պաշտեմ քեզ միշտ»:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#75  Сообщение Генрих Бабаджанян » 17 мар 2016, 09:29

.
ԱՅՐՈՒՁԻ

Գնամ, սանձեմ նժույգս խենթ,
Շրջեմ հայոց ամրոց ու բերդ,
Վիհեր, կիրճեր՝ խոր ու անանց՝
Նմանվելով քաջ վարդանանց:

Հեծյալ եմ քաջ, ընկերս ՝ ձի,
Հետևակ չենք, այլ՝ այրուձի:
Կռվեմ չարի դեմ հավատով՝
Վասն ազգի և հավատո...

Ես փոքր եմ, ձիս դեռ քուռակ,
Բայց սիրտս լի անմար կրակ,
Եվ իղձ՝ վանել ողբ ու փորձանք,
Դառնալ ազգի փառք ու պարծանք:

Գնամ, սանձեմ նժույգս խենթ,
Շենացնեմ ամրոց ու բերդ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#76  Сообщение Генрих Бабаджанян » 18 апр 2016, 08:59

ՈՂՋՈՒՅՆ ՔԵԶ, ԱՐԵՎ-ԱՐՓԻ

Շեկ Արևն ելավ քնից՝
Ի՜նչ օր է բացվում,
Չալ կովը կաթ է տալիս,
Որ մերենք մածուն:

Հավերը քնից ելել,
Եկել են ջուր ու կուտի.
Պիտ ճերմակ ձվեր ածեն,
Որ անուշ բալեն ուտի:

-Դպրոցի զանգն է հնչում,-
Արփենիկ տատը կասի,-
Կանչում է Աշոտիկին,
Որ նորից գնա դասի:

Ողջու՜յն քեզ, Արև-Արփի,
Ողջու՜յն քեզ, բարի գալիք,
Ողջու՜յն քեզ, Հայոց աշխարհ,
Առանց վիշտ, առանց չարիք:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#77  Сообщение Генрих Бабаджанян » 09 окт 2016, 08:37

ՊԱՊՆ ՈՒ ԹՈՌԸ


Հյուսնն են դարձել
Ու նորոգել
Տան ճռացող հին աթոռը՝
Պապն ու թոռը:


Հետո՝ ինչպես
Հմուտ վարպետ,
Պատել որմի քանդված խոռը*՝
Պապն ու թոռը:


Հանդի խոտն են
Հնձել, բերել,
Լցրել գոմի մեծ ախոռը՝
Պապն ու թոռը:


Հավաքել են,
Բերել տատին
Այգում հասած անուշ մոռը՝
Պապն ու թոռը:


Ջրել են և
Դեղձի այգին՝
Նորոգելով այգու ճոռը**՝
Պապն ու թոռը:



Հետո՝ ճաշին
Անուշ արել
Թարմ կարագը, ձուն ու շոռը՝
Պապն ու թոռը:


Թող որ բարով
Ապրեն իրենց
Դարը, տարին, ժամն ու օրը՝
Պապն ու թոռը:

ԽՈՌ – պատի քանդված մասը:
ՃՈՌ - ոռոգելու ջրորդան:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#78  Сообщение Генрих Бабаджанян » 13 ноя 2016, 07:31

ՆԱՐԵՆ ՈՒ ԾԻԱԾԱՆԸ

Երկնքում լուռ ու անձայն
Ծնվեց մի վառ ծիածան:

Սարը սարին միացավ,
Նարեն տեսավ, հիացավ.

-Բազմանարոտ ծիածան,
Արևի յոթ ծիրով ծամ,

Երկնի վարար հեղեղը
Թրջեց ծամիդ աղեղը:

Կախիր երկնից ծամերդ,
Որ չորանան ծալերը:

Հետո սանրով քո ոլոր
Սանրիր վարսերդ բոլոր:

Կորն այդ նայեց Արևին,
Հետո ասաց Նարեին,-

-Ես չեմ լինի, իմ Նարե,
Առանց անձրև ու Արև:

Հենց չորանան վարսերս,
Ես կչքվեմ, վարդերես:

-Կգա՞ս նորից, իմ նարոտ,
Որ չմնամ քեզ կարոտ:

-Կգամ, հիշիր, իմ Նարե,
Ես անձրև եմ ու Արև:

anahit gaboyan это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#79  Сообщение Генрих Бабаджанян » Вчера, 12:43

.
ՁՄԵՌԸ ԵԿԱՎ

Ցուրտ է, ձմեռ, բուք ու բորան,
Տաք օրերը այս ու՞ր կորան:

Նորից ձմեռ եկավ մեր բակ,
Գյուղը առավ իր թևի տակ:

Եկավ Վայքով ու Սևանով,
Լոռին ծածկեց իր սավանով,

Փողոցներն էլ՝ մեր կեռումեռ,
Ծառերն էլ , որ կանաչ են դեռ:

Ձյուն է, ճերմակ սառնամանիք,
Ճերմակ փողոց, մայթ ու տանիք:

Ձեռնոցներս հագնեմ իմ տաք-
Խաղամ ճերմակ եղևնու տակ:

Բակում մի մարդ շինեմ ձյունի,
Նման քեռի Հարությունին:

Ձյունով բացվեց ձմռան օրը,
Ինչ սիրու՜ն է Վայքի ձորը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: Google Smartphones [Bot] и гости: 12

⇑ Наверх
⇓ Вниз