ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#51  Сообщение Генрих Бабаджанян » 30 окт 2014, 21:31

ՄԿՆԻԿՆ ՈՒ ԽԽՈՒՆՋԸ

Մուկը տեսավ ծույլ խխունջին,
Հարց ծըվծվաց խուլ ականջին:

-Ո՞նց ես փախչում մահից, խխունջ,
Այդքան դանդաղ ու այդպես մունջ:

Խխունջը քիչ սողաց մոտիկ,-
-Նախ դու ասա, արագոտիկ:

-Վազում եմ ես անչափ արագ
Տոտիկներով իմ այս բարակ:

Չի բռնում ինձ կատուն անգութ,
Ապահով է բույնը իմ մութ:

-Ես կցված եմ, մուկ, տնակիս,
Պահում եմ, տես, այն կռնակիս:

Խցկում եմ ներս դունչս, ագիս*՝
Ես – տնակում, տունս – հագիս:

*ԱԳԻ – պոչ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#52  Сообщение Генрих Бабаджанян » 06 ноя 2014, 21:52

ՁՆԵՄԱՐԴ

-Շուտ բակ ելե'ք, Սո'ս ու Վա'րդ,
Շինենք ձյունից ձնեմարդ:

Նայեք ձյունոտ փողոցին,
Ու՞ր եք թառել բազմոցին:

Քանդակեցին երեք թոռ
Մի ձնեմարդ հաստափոր:

Սոսը՝ Վարդին,- Արի, քույր,
Գլխին դնենք մի ծակ դույլ:

Աչքեր շինենք բազալտից,
Քիթ՝ դեղին, սուր գազարից:

Խցաններն էլ այս բերենք
Կոճակների տեղ շարենք:

Թևեր շինենք ճյուղերից՝
Բերան՝ նռան կեղևից:

Ձեռքին դնենք ցախավել,
Որ սովորի բակն ավլել:

Քանդակեցին երեք թոռ
Մի ձնեմարդ հաստափոր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#53  Сообщение Генрих Бабаджанян » 08 ноя 2014, 00:25

Օրորոցային

Իրիկու՜ն է, իրիկու՜ն,
Քնել են ծիտն ու կուկուն ,
Ուլիկն ու գառը ամլիկ,
Դու էլ քնիր, իմ բալիկ:

Քնել է հավքը խաղաղ,
Դու էլ քնիր անհապաղ:

Ծղիրդն է երգում մեղմիկ,
Քնած են՝ պախրա, եղնիկ,
Եվ ցավ, և լաց, և չարիք,
Դու էլ քնիր, իմ բալիկ:

Քնել է հավքը խաղաղ,
Դու էլ քնիր անհապաղ:

Իրիկու՜ն է, իրիկու՜ն,
Ողջ աշխահն է մտել քուն:
Քունը երազ է, բարիք,
Դու էլ քնիր, իմ բալիկ:

Քնել է հավքը խաղաղ,
Դու էլ քնիր անհապաղ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#54  Сообщение Генрих Бабаджанян » 14 ноя 2014, 23:09

Թռչել եմ ուզում

Ունենայի թըռչնի թևեր,
Սովորեի թռչել, թևել
Ու երկնքում կապույտ, ծավի
Նմանվեի թռչող նավի:

Իսկ երկրի ծանոթ գրկից,
Ինձ տեսնեին ընկեր, դրկից,
Բարձրությունից այդ ահռելի
Ողջույն տայի ու առնեի:

Ես թռչու՜մ եմ, ճախր՜ում, թևու՜մ...
Է'հ, կանգնած եմ այս նույն տեղում:
Ինձ այդ երազ-իղձ է հուզում՝
Ես թռչել եմ անչափ ուզում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#55  Сообщение Генрих Бабаджанян » 18 ноя 2014, 21:38

ԲԺԻՇԿԸ

Երազել եմ մանկուց միշտ,
Դառնալ հմուտ, լավ բժիշկ:

Որ մարդ ցավից չլացի՝
Գնամ հիվանդին այցի:

Ճերմակ, մաքուր խալաթով
Քննեմ նրանց ես հերթով՝

Եվ անփարատ ահելին,
Եվ վիրավոր ջահելին,

Եվ մանուկին նորածին,
Եվ վշտի մեջ կորածին:

Բուժեմ հիվանդ տատիկի,
Բուժեմ տկար պապիկի,

Ով ջերմ ունի, կամ էլ՝ հազ
Գնամ մոտը վազեվազ,

Չանեմ մարդկանց հուսախաբ,
Նշանակեմ դեղ ու հաբ,

Որ ծերերը լինեն ողջ,
Մանուկները՝ միշտ առողջ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#56  Сообщение Генрих Бабаджанян » 20 ноя 2014, 21:18

.
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

Տոնածառ իմ, տոնածառ,
Այդքան սիրուն ու պայծառ,
Քեզ պես չքնաղ, երևի,
Ծաղկած ծառն է հարավի:

Ավետաբերն ես հույսի,
Սուրբ Ծննուդի Հիսուսի,
Եվ բարության՝ անթերի,
Եվ լույսով լի սրտերի:

Տոնածառ իմ, տոնածառ,
Վառիր լույսերդ պայծառ,
Ձմեռ պապը գա մեզ հյուր
Նվերներով բազմաբյուր:

Բերի մրգեր, խաղալիք,
Վառ ապագա սիրով լիք,
Իմաստություն և խրատ՝
Պատգամներով լի, առատ:

Թող նոր տարին այս գալիք
Գա առանց ցավ ու չարիք,
Իսկ մենք ասենք աշխարհին,-
-Շնորհավո՜ր Նոր Տարին:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#57  Сообщение Генрих Бабаджанян » 27 ноя 2014, 22:04

Ես հաշվել եմ սովորել

1-ը ես եմ, 1-ը՝ դու,
Մեկտեղ դառնում ենք 2,
Թե Արամին մոտ բերենք -
Երկու չենք մենք, այլ՝ 3:
Դու էլ արի մեզ մոտ, Սոս,
Միացիր մեզ, դառնանք 4:
Վազի'ր, վազի'ր, փոքրիկ Տիգ,
Չորսն էինք, դարձանք 5:
Եվ Հրայրը եկավ մեծ՝
Շատացել ենք, եղանք 6:
Գևո, եկա՞ր, արի մոտ,
Մանուկներս թիվն է՝ 7:
Մեզ միացիր, շեկ Հարութ,
Եկ, շատանանք, դառնանք 8:
Եկա՞ր, դե շուտ, Գարեգին,
Բան չմնաց՝ եղանք՝ 9:
Արի մեզ մոտ, Ասքանազ,
Քանիսն եղա՞նք, ճիշտ է՝ 10:

siro_hetqerov это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#58  Сообщение Генрих Бабаджанян » 01 дек 2014, 10:42

ԻՄ ԱՅԲՈՒԲԵՆԸ

Սովորել եմ կարդալ, գրել,
Գիր ու գրքով միտքս սրել.
Ա-ն՝ արևն է ելած ոտի,
Բ-ն՝ բարևն է առավոտի:
Գ-ն՝ գնում եմ նորից դասի,
Դ-ն՝ դպրոցն է Երրորդ մասի:
Ե-ն՝ եկել եմ դպրոցից տուն,
Զ-ն՝ էլ զանգն է դռան հնչում:
Է-ն՝ է՜յ, ինչքան լավ է տանը,
Ը-ն՝ էլ ընկեր Վարդանյանը:
Թ-ն՝ թվերն են ու թանաքը,
Ժ-ն՝ ժամն է ու ժամանակը:
Ի-ն՝ իղձերն են մանուկ սրտում,
Լ-ն՝ լռեցե'ք, դաս եմ սերտում:
Խ-ն՝ խաղալու ժամն է բակում,
Ծ-ն՝ ծիրանի ծառն է ծաղկում:
Կ-ն՝ կրպակն է մրգով լիքը,
Հ-ն՝ հարազատ իմ հայրիկը:
Ձ-ն՝ ձմեռն է, ձյունը մայթի,
Ղ-ն՝ ղողանջը մոտի վանքի:
Ճ-ն՝ ճտերն են, ճընճըղուկը,
Մ-ն՝ մայրիկն ու իր մանուկը:
Յ-ն՝ թիվ յոթն է՝ իմ տարիքը,
Ն-ն՝ նահապետ Նոյ պապիկը:
Շ-ն՝ շնիկն է բակը հսկող,
Ո-ն՝ ոչխարն է մեզ բուրդ տվող:
Չ-ն՝ չամիչն է, չիրն է բալի,
Պ-ն՝ պապիկն է իմ միշտ բարի:
Ջ-ն՝ Ջիվանն է ջութակահար,
Ռ-ն՝ Ռուբիկն է մեր ռազմավար:
Ս-ն՝ էլ սիրտն է մեզ ջերմ սիրող,
Վ-ն՝ վանքերն են մեր ղողանջող:
Տ-ն՝ տատիկն է միշտ հոգատար,
Ր-ն՝ րոպեն է, մեր խեղճ Ր -ը տառ:
Ց-ն՝ ցորենի հացն է անուշ,
Փ-ն՝ փնթին է ծույլ ու ապուշ:
Ք-ն՝ քաղաքն է մեր քարակերտ,
Ու-ն՝ ուլունքն է հուռութքի հետ:
Օ-ն՝ հինգերն են օրագրի մեջ,
Ֆ-ն՝ ֆինալը, այսինքն՝ ՎԵՐՋ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#59  Сообщение Генрих Бабаджанян » 08 дек 2014, 19:29

Փոքրիկ մարզասերները

-Ի՞նչ ես սիրում
Դու, Արշավիր:
-Ես սիրում եմ
Ձիարշավել:
-Իսկ դու՞, Գեղամ:
-Ֆուտբոլ խաղալ:
-Բա դու՞, Սմբատ:
-Ե՞ս, սուսերմարտ:
-Դու ասա, Վարդ:
-Ըմբշամարտ:
-Իսկ դու ի՞նչ ես
Սիրում, Համբո:
-Սիրում եմ ես
Ուշու, սամբո:
Մենակ շախմատ
Սոսն է սիրում,
Խաղով այդ բարդ
Միտքն է սրում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#60  Сообщение Генрих Бабаджанян » 23 дек 2014, 08:42

ԼՈՒՍԱՖՈՐ

Խաչմերուկի լուսաֆոր,
Եռագույն ու լուսավոր՝
Կարմիր, կանաչ ու դեղին,
Վառվում, հանգչում ես տեղին:
Կարմիր գույնն է մեզ ասում.
«Կանգ ա'ռ, չկա դեռ անցում»:
Դեղինն էլ զսպում, հուշում.
«Զգաստ եղի'ր և ուշիմ»:
Իսկ այդ գույնդ վառ կանաչ
Ասում է. «Անցի'ր առաջ»:
Կարգապահ եմ, լուսաֆոր,
Խախտումներից խուսափող:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз