.
Նկարել եմ ոսկե արև
Նկարել եմ մի ջերմ Արև՝
Դեղին, ոսկե գույներով,
Ժպտացել է, ասել. «Բարև»,
Գարնան լույսով, բույրերով:
-Բա'րև, բար'և, բարի Արև,
Մայր բնության Մայրն ես դու,
Արարել ես ծառ ու տերև,
Ամենքինն ես, իմն ես դու:
Այդքան հեռու, բայց մոտ ու կից՝
Լույսով, հույսով, անարատ,
Կուզեմ գրկել քեզ մոտիկից.
Ելնեմ լեռն իմ Արարատ:
Նկարել եմ ոսկե Արև,
Ոսկե ժպիտ, ոսկե շող,
Թող բոլորին ասի.«Բարև»,
Եվ բոլորին ժպտա, թո'ղ:
.