ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#31  Сообщение Генрих Бабаджанян » 05 дек 2013, 12:37

ԽԱԹՈՒՆ ԿԱՏՈՒՆ

Շուտասելուկ

Խաթուն կատուն
Տատից թաքուն
Թասն է բացում ,
Լափում մածուն,
Պոչը կըծկում,
Տնից ծըլկում:
Տատն է այցում,
Թասը բացում.
Ո'չ կատու կա,
Ո'չ էլ՝ մածուն:


.
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 05 дек 2013, 13:08, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#32  Сообщение Генрих Бабаджанян » 05 дек 2013, 12:39

ՉԱԼՈՆ

-Հա'ֆ, հա'ֆ,
Հա'ֆ, հա'ֆ,-
Շունն է հաչում:
Տեսե'ք մի լավ,
Ո՞վ է կանչում:
Բակն է հսկում
Չալոն մեր քաջ՝
Նայում մեկ ձախ,
Նայում մեկ աջ:
Ոչ բոլորի
Վրա է չալ
Չալոն հաչում՝
Միայն ում որ
Չի ճանաչում:
Ծանոթացեք
Նրա հետ՝ նախ,
Որ բակ մտնեք
Դուք առանց վախ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#33  Сообщение Генрих Бабаджанян » 05 дек 2013, 12:40

ԱՐԵՎՆ ՈՒ ԱՆՈՒՇԸ

-Ժամն է գնաս
Մանկապարտեզ,
Ելիր քնից,
Անուշ բալես:
Տատիկի պես
Արևը, տես,
Պատուհանից
Նայում է քեզ:
Արև-արփին
Նայեց բալին,
Ժպտաց, մաղթեց
Նրան բարին:
Մաղթեց բարին
Ողջ աշխարհին,
Անուշ տատին,
Անուշ բալին:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#34  Сообщение Генрих Бабаджанян » 05 дек 2013, 12:43

ՀԵՌԱԽՈՍ

Հեռախոս, ա'յ հեռախոս,
Վա՜յ, ինքան ես շատախոս:
Այդ ինչու՞ դու չես հոգնում,
Ի՞նչ է, տատիդ չես օգնու՞մ:

Հեռախոս, ա'յ հեռախոս,
Վա՜յ, ես էլ եմ շատախոս:
Երեք, երկու ... հինգ ու չորս..
Այդ ինչու՞ չես զանգում, Սոս:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#35  Сообщение Генрих Бабаджанян » 05 дек 2013, 12:45

Մեծացել ենք

Մեծացել է քույրս ինձ պես
Ու գնում է մանկապարտեզ,
Իսկ ես՝ ծանոթ գիրք ու գրոց,
Շուտով պիտի գնամ դպրոց:
Կարգապահ եմ ու ջանասեր՝
Սերտում եմ ես միշտ նոր դասեր:
Ինձ հետ դպրոց պիտի գնան՝
Կարոն, Գևոն, Սոսն ու Արան:
Շնորքով ենք, ոչ թե՝ անձիրք,
Լինելու ենք գերազանցիկ,
Առանց անկում ու պարտություն
Դառնանք ազգի հպարտություն:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#36  Сообщение Генрих Бабаджанян » 13 дек 2013, 22:49

Իղձ Ամանորի

Գնամ անտառն ինձ ճանաչ,
Բերեմ եղևնի կանաչ,
Կախեմ լամպեր, խաղալիք
Եվ իղձերը իմ գալիք.
Թող մեր տուն գա միշտ բարի,
Շնորհաշատ Նոր Տարի,
Թող մեծանամ երջնիկ,
Չտեսնեմ լաց ու չարիք:
Արի, բարի Նոր Տարի,
Մեզ հավաքիր շուրջպարի,
Արի երգով ու փառքով,
Նվերների լի կառքով:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#37  Сообщение Генрих Бабаджанян » 22 дек 2013, 21:40

Մանկական
ԳՅՈՒՂԻ ԱՌԱՎՈՏԸ

Լուսաբա՜ց է, առավո՜տ,
Բացվեց օրը արևոտ,
Զիլ ղողանջեց ողջ գյուղում
Աքաղաղի «Ծուղրուղու՜»-ն:
Կըրթկըրթացին հավ ու ճուտ,-
-Կըրթ, կըրթ, կըրթ, մեզ տվեք կուտ:
Շունը բնից ձայնով թավ
Հաչեց,- Ելե'ք: Հա'ֆ, հա'ֆ, հա'ֆ:
Այծը՝ կարծես ելած բեմ,
Երգեց սիրած իր «բե՜ - մե՜» - ն:
Գառը թախծով մայեց,- Մա՜,
Սաված եմ, ինձ կաթ տուր, մա՜:
-Մո՜, մո՜, - ասաց կովն հորթին,-
Ե'կ, կաթդ կեր, գիժ որդի,
Եվ՝ ինչպես միշտ, իր հերթին
Լիզեց բալի շեկ մորթին:
Խրխնջաց ձին,- Ի՜, հա՜, հա՜,
Քնից ելա ես ահա՜:
Դու էլ վեր կաց, Արշավիր,
Ինձ թամբիր ու արշավիր:
Խոզը քնած է դեռ խոր,
Խըրխռում է,- Խո'ռ, խո'ռ, խո'ռ:
Կատուն ՝ անունը Պետի,
Մրափած է կարպետին:
Առավո՜տ է, առավո՜տ,
Բացվեց է օրը արևոտ,
«Ծուղրուղու» -ն աքաղաղի
Քնից հանեց ողջ թաղին:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#38  Сообщение Генрих Бабаджанян » 22 янв 2014, 21:08

Փոքրիկ նավաստին

Շինեմ փայտից մի մեծ նավակ,
Եվ նավաստի դառնամ ավագ,
Կապեմ կայմին առագաստներ
Ու նավարկեմ ծովում արագ:

Չեմ վախենում ալիքներից,
Ծովի անհայտ չարիքներից,
Հետ դառնալիս կբերեմ տուն
Աշխարհի բյուր բարիքներից:

Եվ դիմում եմ մայրիկներին.
«Լավ պահեցեք բալիկներին,
Որ մեծանան ու նմանվեն
Իրենց խիզախ հայրիկներին»:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#39  Сообщение Генрих Бабаджанян » 02 фев 2014, 20:57

.
Նկարիչ քամին

Քամին ամպը ոլորեց,
Ամպը դարձավ մի գիժ էծ,
Փաթթեց նա ամպն ամպին՝
Ահա հեծյալն իր թամբին:
Ամպը ձորի բերանի
Չու է չվող երամի,
Մի ուրիշ ամպ մեջքը թավ
Փիղ դարձավ ՝ մեծ կնճիթով:
Ցրեց մի ամպ վիթխարի,
Դարձրեց հոտ ոչխարի:
Ամպե հեծյալն ու իր ձին
Նմանվեցին առյուծին:
Թըռցնում է գիժ քամին
Առագաստը իր կայմին,
Շարանն ուրիշ կույտերի
Քարավան են ուղտերի:

Առանց վրձին ու ներկեր
Քամին երկինքն է ներկել:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#40  Сообщение Генрих Бабаджанян » 18 фев 2014, 11:26

ԳՈՂ ԿԱՏՈՒՆ

Խոհանոց է մտել թաքուն,
Ձուկ գողացել անբան կատուն:
Հարցրել է Բայթար շունը,
Որ հսկում է տիրոջ տունը,-
-Ի՞նչ ես ուտում, ա'յ դու բկլիկ:
-է՜, բռնել եմ համով մկնիկ:
Ո՞ն թե՝ մկնիկ, ա'յ անամոթ,
Երբ գալիս է ձկնիկի հոտ:
Կատուն շան հետ երկար վիճել
Եվ, ի վերջո, դիրքն է զիճել:
Խրատել է շունը կատվին,-
-Դա չի սազում կատվի պատվին:
Գիտեմ, լավ է ձուկ լափելը,
Վատ է՝ կեղծելն ու խաբելը:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 3

⇑ Наверх
⇓ Вниз