Генрих Бабаджанян » 13 мар 2023, 18:58
.
Նոր հանեուկներ «Կենդանիներ» շարքից
***
Ասես փառքի սրահով՝
Հագած-կապած զրահով,
Անցնում է մի խոտակեր.
Ոչ նիհար է, ոչ էլ՝ գեր:
(Կրիա)
***
Սողում է նա կեռումեռ՝
Ոչ ոտ ունի, ոչ էլ՝ ձեռ:
Թույն կա, գիտե՞ք, մահացու
Ատամներում սուր ու կեռ:
(Օձ)
***
Հայրենիքը արեւոտ է,
Երկար պոչը երրորդ ոտ է,
Օրորոց է պարկը փորի՝
Ձագը այնտեղ միշտ իր մոտ է:
(Կենգուրու)
***
Հավք է հզոր՝ քաջ ու մեծ,
Թառը բարձր սար ու քերծ,
Ազատ ճախրանք է սիրում,
Կապանքներից լինել զերծ:
(Արծիվ)
.