СТАНЬ VIP

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 окт 2022, 14:56

.
ԱՐԻ՛ ՏՈՒՆ

-Արի՛ այստեղ, արի՛ տուն,-
Կանչեց ձագին մայր կատուն:
Էլ դուրս չգաս դու բակից,
Մենակ՝ առանց ուղեկից:

Զգույշ մթին բներից,
Թափառող չար շներից,
Այնտեղ վտանգ կա բազում՝
Փորձանքներ են վազվզում:

Սա խրատ է ծնողի.
Լսիիր դու քեզ սիրողին:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 29 окт 2022, 22:58

.
ԿՈԿՈՐԴԻԼՈՍ ԳԱՐԻԿԸ

Սարսափելի չարիք է
Կոկորդիլոս Գարիկը,
Որսում է նա ու լափում
Նեղոս գետի բարիքը:
Որոտանում, չեմ խաբում,
Չունենք նրա կարիքը:
Թող ջրերում Նեղոսի
Սրվի նրա ժանիքը,
Նեղոս գետն էլ չհոսի
Դեպի հայոց գալիքը:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 01 ноя 2022, 08:35

.

ՀԵՏՈ Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ

Հետո ի՞նչ է լինելու...
Զուլալ, ջինջ է լինելու,
Նիրհ ու նինջ է լինելու,
Լուռ ու մունջ է լինելու:

Հետո ի՞նչ է լինելու...
Բարի իղձ է լինելու,
Սիրո բիծ է լինելու,
Կյանքին կից է լինելու:

Հետո ի՞նչ է լինելու...
Ուրց, եղինջ է լինելու,
Գառ, երինջ է լինելու,
Սիբեխ, սինձ է լինելու:

Հետո ի՞նչ է լինելու...
Բան ու գործ է լինելու,
Բարին հոծ է լինելու,
Առանց կոծ է լինելու:

Ահա՝ ինչ է լինելու:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 08 ноя 2022, 23:24

.

ՄՌՈՎ

Ամպած է Մռովը՝
Մեզանից խռով է,
Տեսքը թեկուզ պաղ,
Ներսը հրով է:

Ամպերը-վրան՝
Արծաթե դրամ,
Արցունք են դառնում
Խոտերի վրա:

Սյուքը սարսուռ է,
Քերծերը սուր են,
Լանջերին կպած
Մոռ ու մասուր են:

Ասում է,- Հայոց
Քաջերը ու՞ր են:
Չէ որ սրերը՝
Նրանց, դեռ սուր են:

Կանաչ են վաղուց
Լանջիս խոտերը,
Որտե՞ղ են մեր չալ
Ու գիժ հորթերը:

Ինչու՞ են այստեղ
Օտար-խորթերը,
Այրում են սիրտս
Այս գույժ բոթերը:

-Մեր ամպած Մռով՝
Մեր կամքը կռող,
Կվերարառնանք
Սիրով ու կռվով:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 16 ноя 2022, 13:29

.
ԽՆՈՑԻ

Տատս ունի խնոցի՝
Մեջը բըլ-բըլ-բլոցի:

Բերան ունի թլորիկ,
Ներսում թանի փոթորիկ:

Նայեցեք գիժ ցայտերին՝
Զարկվում են պատերին,

Ու զտվելով, շատ արագ,
Դառնում են թան ու կարագ:

Այսօր լավ գործ արեցի՝
Խնոցին ես հարեցի:

Անուշ արեք մեր տանը՝
Կարագի հետ և թանը:

Հարի, հարի, խնոցի,
Մեջը բըլ-բըլ-բլոցի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 19 ноя 2022, 18:44

.
«ՄՐԳԱՐԱՆ» շարքից

ԱՐՄԱՎ-ԽՈՒՐՄԱ

Արմավ, խուրմա իրանական,
Համ ունես, բույր՝ իսկն, իրական,
Աճում ես դու տաք տեղերում,
Ճար ես եղել հին դեղերում:
Երբ նայում եմ քեզ ուշադիր -
Նմանվում ես մեր փշատին:
Ինձ կարոտի հուշն է այրում՝
Աճում ես մեր Ավարայրում:


ԿԻՏՐՈՆ-ԼԻՄՈՆ

Միրգն այդ լավ եմ ճանաչում,
Թեկուզ մեզ մոտ չի աճում:
Դեղին է նա՝ ոսկեթույր,
Սուխումից է գալիս հյուր:
Ամառ, ձմեռ փթթում է,
Հյութը թթվաշ, թթու է:
Դա կիտրոն է՝ շեկ լիմոն,
Եւ թեյ է նա, եւ՝ ծամոն:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 24 ноя 2022, 00:14

ՀԱՅԿԱԿԱՆԸ

Ոսկեշող են, հացաբույր են
Հայոց հանդն ու արտերը,
Կյանքով լեցուն, ոսկեթույր են
Աղբյուրների խայտերը:

Աղոթված են, սաղմոսված են
Հայի խոսքն ու երգերը,
Մարտում կոփված, ակոսված են
Սրտի ցավն ու վերքերը:

Արարված ու հավերժված են
Հայի հոգն ու սերերը,
Իղձ ու կամքին հավելված են
Միտքի ուժն ու սրերը:

Կյանքի դաս ու կամքի մաս են
Հայի իղձն ու խոհերը,
Սրբաշաղախ, սրբադաս են
Նահատակված զոհերը:

Աստծուց օծված, հրակոփ են
Մեր սրերն ու խաչերը,
Պետք է - սուսեր, պետք է - խոփ են
Մեր այսօրվա քաջերը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 25 ноя 2022, 23:26

.

ԱՆՁՐԵՎԱԽԱՌԸ ՁՅՈՒՆ

Ձյուն ես, ջու՜ր ես,
Ձյունաթույր ես,
Անձրևների
Ճերմակ քույրն ես:
Մեր ձորերի
Ծաղկաբույրն ես,
Պաղած շաղ ես,
Ճախրող խաղ ես,
Անխոս երգ ու
Անձայն տաղ ես:
Սառույցաթև,
Թռչող, թեթև,
Պաղած թիթեռ,
Անհոգ ու զեռ:
Աղբյուրների
Զովքն ու համն ես,
Առուների
Բարեկամն ես,
Սարերինն ու
Ձորերինն ես,
Գարնան հիմն ես,
Նաև՝ իմն ես:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 01 дек 2022, 11:13

.

ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Անչափ մոտիկ, հարակից,
Չորս բներում իրար կից՝
Երկնքի տակ ջինջ, վճիտ,
Ապրում էին չոր մայր ծիտ:

Բներն ուղիղ երկու ջուխտ,
Ամեն բնում երկու ճուտ,
Ամեն ճուտիկ-խորոտիկ
Ունի երկու պիրկ ոտիկ:

Արմեն, Աշոտ,Սոս, Գևո,
Սամվել, Հարութ և Լևոն,
Չորս բներում, հաշվե'ք շուտ,
Քանի՞ ոտք կա, քանի՞՝ ճուտ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 дек 2022, 12:19

.

ԲԱՐԻ ՁՄԵՌ

Ձմեռ, դու բարով եկար՝
Ճերմակ փեշերով՝ երկար,
Սուրբ Ծննդով, նոր տարով,
Վայոց ձորով դու եկար:
Ներկեց ձյունդ անթերի
Դեղին գոգնոցն անտառի,
Ճերմակ ներկեց՝ նորովի,
Լուրթ փեշերը Մռովի,
Խոր խոցերը Հիսուսի,
Սուր քերծերը Մասիսի:
Ձմեռ, դու բարով եկար՝
Սիսի փեշերով երկար,
Դու կբերես նոր գարուն,
Մեր գալիքի նոր տարում:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Հենրիկ Բաբաջանյան
    1 ... 54, 55, 56 Генрих Бабаджанян » 02 янв 2009, 20:54
    551 Комментарии
    49483 Просмотры
    Последнее сообщение Генрих Бабаджанян Перейти к последнему сообщению
    Вчера, 13:25
  • ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
    Вложения Harutin » 24 мар 2011, 22:44
    2 Комментарии
    2291 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    24 мар 2011, 22:46