Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 12 апр 2022, 13:03

.
ԳԱՐՆԱՆ ԱՐԵՎԸ

Շողերը սրել է,
Խավարը ցրել է,
Ժպիտը թշերին,
Երեկին հրել է,
Արփին ծլել է
Մասսի փեշերին:

Լույսերով օծել է.
Սաղարթը բոցել է
Ծաղկած նշենին,
Բույրով լցրել է,
Գույները կցել է
Երեկվա հուշերին:

Երանգ կա ծիրանի
Սեր կա, երանի՝
Լեռնաբաշերին:
Չարին խոցել է,
Մուտքը գոցել է
Խավար խորշերի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 13 апр 2022, 23:22

.
ԱՐԵՎ-ԱՐՓԻ

Արև-Արփի,
Բարև, Արփի,
Շողդ փռիր
Գետի ափին,
Որ տաքանա,
Ծփա ալին,
Հավքին տա երգ,
Համ տա բալին
Ու հմայք տա
Ձկան պարին,
Առատ լինի
Բերքը ծառին,
Վազին՝ ճութը,
Ծառին՝ թութը:

Արև-Արփի,
Բարև, Արփի,
Դու ոսկեհուր,
Ցերեկվա հյուր,
Մեր սարերին,
Ու ձորերին,
Ակոսների
Նուրբ ծլերին,
Սարից եկող
Պաղ ջրերին,
Ջերմություն տուր,
Որ տաքանան
Ալիքները՝
Գան, լողանան
Մեր անուշիկ
Բալիկները:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 20 апр 2022, 23:45

.

ՍԵԼԱՎԸ

Վարարել է գետը՝
Տիղմ է բերել հետը,
Կորցնելով չափը
Ավերել է ափը,
Շեղել է իր ուղին,
Վնասել է գյուղին,
Գիժ սելավը ինքը
Քանդել է տան հիմքը,
Հին կամուրջն է տարել,
Որ պապս է շարել,
Ահ է բերել գեղը
Այս խոլ ջրհեղեղը:
-Լքեք գետի ափը,-
Ասաց Օհան պապը:
-Եղեք գետից բաժան,
Արհավիրք է դաժան:

Լավ է նստենք տանը՝
Խենթ է Որտանը:
Կխաղաղվի մի օր,
Խինդ կբերի մի նոր:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 11 май 2022, 18:45

.
ՎԱՐՍԵՆԻ

Գարուն է: Ծաղկել է
Ձորում մասրենին,
Քաղել է Վարսիկը
Հյուսել վարսերին:

Եկել է ձորից
Փոքրիկ Վարսենին,
Բերել մասրենու
Բույրը վարսերին:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 12 май 2022, 23:22

.

ԱՐՏՍ

Իջնում է շաղը հասկերին՝
Ցորենը դողում է,
Չեն փռվում հասկերը գետնին,
Արմատը հողում է:
Արեւը փարվել է արտին՝
Խնկվել ու շողում է,
Ալիքվող հասկերի վրա
Ծիծառը լողում է:
Ջրաղաց հունդ եմ տարել-
Բեռս աղուն է,
Չախչախը ցորեն է տալիս -
Քարը աղում է:
Մայրս տաշտը բերել,
Ալյուրը աղում է,
Օրհնանք է իջնում երկնից -
Աղոթքը շաղում է:
Մանուկս կուշտ է այսօր՝
Գետափին խաղում է:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Հենրիկ Բաբաջանյան
    1 ... 52, 53, 54 Генрих Бабаджанян » 02 янв 2009, 20:54
    535 Комментарии
    48436 Просмотры
    Последнее сообщение Генрих Бабаджанян Перейти к последнему сообщению
    26 апр 2022, 23:31
  • ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
    Вложения Harutin » 24 мар 2011, 22:44
    2 Комментарии
    2220 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    24 мар 2011, 22:46

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2