Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 23 ноя 2021, 13:55

.
ԱՐՋՆ ՈՒ ՄՈԼՈՐՎԱԾ ՔՈԹՈԹԸ
Հեքիաթ

Կորցրել է քոթոթին
Արջը ծմակում,
Որտեղ կածանը ձորի
Շատ է բարակում:

Մռնչում է ու կանչում
Մայրը քոթոթին,-
-Ո՞վ է տեսել, որտե՞ղ է
Իմ բրդոտ որդին:

Փոքր է դեռ, կես տարին
Նոր է բոլորել,
Ո՞վ է նրան անտառում
Խաբել, մոլորել:

Հոտոտում է ամեն թուփ
Ամեն արահետ,
Ու մռնչում, որ որդին
Լսի ու գա հետ:

Լսեց մռունչը իր մոր
Արջուկը բրդոտ,
Վազեց՝ թփեր ճեղքելով
Ու եկավ մոր մոտ:

Գրկեց որդուն մայր արջը,
Շոյեց մայրաբար,
Եվ խրատեց,- Չգնաս
Դու անծանոթ վայր:

Ձորը չիջնես առանց ինձ,-
Ասաց քոթոթին,-
Այնտեղ վտանգ կա բազում,
Խորն է ու մթին:


Տաքուկ որջում՝ ուր չկա
Վտանգ ու չարիք,
Ապրում են դեռ երկուսով
Գոհ ու երջանիկ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 29 ноя 2021, 16:38

.
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Դու մեր հուրն ես,
Բարի լուրն ես,
Սրտի դուռն ես,
Հայոց լեզու:

Դու մեր սերն ես,
Հայի տերն ես,
Դաշտն ու լեռն ես,
Հայոց լեզու:

Դու մեր լավն ես,
Ձայնալարն ես,
Հավերժ-հարն ես,
Հայոց լեզու:

Մեր լույս-տիվն ես,
Սուրբ պատիվն ես,
Կանաչ շիվն ես,
Հայոց լեզու:

Մեր անչափն ես,
Կապ-շաղկապն ես,
Վեհն ու թանկն ես,
Հայոց լեզու:

Մեղմ հառաչն ես,
Հոգու կանչն ես,
Աղոթք-խաչն ես,
Հայոց լեզու,
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 02 дек 2021, 00:42

.
ԹՈՌԸ ԵՎ ԽՈՃԿՈՐԸ

-Այդ ո՞վ է, ո՞վ,
Ցեխը մտել այդքան խորը:
-Ինչպե՞ս թե՝ ո՞վ,
Միթե՞ պարզ չէ, որ խոճկորը:

-Այդ ո՞վ է, ո՞վ,
Ցեխաթաթախ հագի շորը:
- Ինչպե՞ս թե՝ ո՞վ,
Շատ լավ գիտենք, որ խոճկորը:

-Այդ ո՞վ է, ո՞վ,
Ցեխում կորած դունչն ու փորը:
- Ինչպե՞ս թե՝ ո՞վ,
Սագը ասաց, որ՝ խոճկորը:

-Այդ ո՞վ է, ո՞վ,
Շրջել կերով լի ախոռը:
- Ինչպե՞ս թե՝ ո՞վ,
Այդ հորթը չէր, այլ՝ խոճկորը:

Լողացրեց տատը առվում,
Ցեխից ելավ...
-Ո՞վ, խոճկո՞րը
-Իհարկե ո'չ, տատի թոռը:
Բայց ամոթից կարմրել է
Լոկ խոճկորը:

Եվ խրատեց նրան տատը,-
-Ցեխոտվելը անչափ վատ է:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Հենրիկ Բաբաջանյան
    1 ... 52, 53, 54 Генрих Бабаджанян » 02 янв 2009, 20:54
    532 Комментарии
    47424 Просмотры
    Последнее сообщение Генрих Бабаджанян Перейти к последнему сообщению
    10 ноя 2021, 18:19
  • ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
    Вложения Harutin » 24 мар 2011, 22:44
    2 Комментарии
    2178 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    24 мар 2011, 22:46

Активность

Сейчас этот форум просматривают: Google [Bot] и гости: 2