СТАНЬ VIP

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение Генрих Бабаджанян » 16 ноя 2013, 19:23

ՓԱԹԻԼԸ

Ամպիկ է ծնել արփին,
Ամպիկն էլ՝ կաթիլ,
Կաթիլը պաղել ճամփին՝
Դարձել է փաթիլ:

-Ե'կ, իջի'ր իմ ջերմ ափին,
Երկնային փաթիլ:
-Քո ափի տաքից, Արփիկ,
Կդառնամ կաթիլ:

Ձմեռ է, ցուրտ է կարքին -
Ձյունը փաթիլ-փաթիլ
Իջնում է իմ տաք ափին
Ու դառնում կաթիլ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение Генрих Бабаджанян » 16 ноя 2013, 19:24

ԳԱՐՈՒՆ

Նվիկում եմ փոքրիկ ԱՆՈՒՇԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ

Առուն վազեց կարկաչելով,
Ձորը զարթնեց կանաչելով,
Արագիլներն վերադարձան -
Իրենց բույնը ճանաչելով:

Ա՜խ, ինչ սիրուն գարուն է, տե'ս,
Ծաղիկներ են բացվել պես-պես:
Դու էլ զարթնիր, ի'մ Անուշիկ,
Որ գարունն այս նվիրեմ քեզ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение Генрих Бабаджанян » 16 ноя 2013, 19:26

ՁՅՈՒՆԵ ՏՈՒՆԸ

Տուն է շինել Հայկը ձյունից,
Շունը կապել ձյունե սյունից:
Հանկարծ անցավ կատուն մոտով,
Շանը դըրդեց կատվահոտով:
Վրա թըռռավ ,ա՜խ, չալ շունը…
Փլեց ձյունե սյունն ու տունը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение Генрих Бабаджанян » 16 ноя 2013, 19:27

.
ՆՈՐ ՏԱՐԻ

Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր:
Այս մի տոնին
Ո'չ հարս է պետք,
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնին
Հարկավոր են՝
Խնձոր, նարինջ
Պնդուկ, չամիչ,
Խավիար մի քիչ
Եվ շոկոլադ,
Նուռ ու փշատ,
Ու մանուկներ,
Ուրախ ու շատ,
Լույսով լի, ջինջ
Մի մեծ դահլիճ,
Մանուկների
Ծիծաղ ու ճիչ:
Այս մի տոնին
Հարկավոր են -
Կարմրաթուշիկ
Ձյունանուշիկ,
Նախշուն ու վառ
Մի տոնածառ,
Ձմեռ պապի՝
Մութ անտառից,
Մեր գետափի,
Որն իր հսկա
Պարկի միջից՝
Ծանր բեռի,
Գանգուրներին
Մանուկների,
Նուրբ վարսերին
Խաղաղություն
Ու խինդ սփռի:
Այս մի տոնին
Ո'չ հարս է պետք,
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնը
ՆՈՐ ՏԱՐԻՆ Է,
Եկեք ասենք -
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր
Շնորհավո՜ր:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 13 авг 2017, 14:53, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение Генрих Бабаджанян » 29 ноя 2013, 21:34

ՕՐՈՐՈՑԱՅԻՆ

Արդեն ու՜ շ է, արդեն ու՜շ է, արդեն ու՜շ է,
Քնիր, բալես, քնիր, բալես, քունն անուշ է,
Նընջիր խաղաղ, մուշ-մուշ քնիր ու մի լացի,
Որ երազում հրեշտակներ գան քեզ այցի:

Արդեն ու՜ շ է, արդեն ու՜շ է, արդեն ու՜շ է,
Քնի՜ր, բալես, քնի՜ր, բալես, քունն անու՜շ է,
Գնա երկիրն կախարդական դու երազում,
Այնտեղ չքնաղ հրաշքներ են քեզ սպասում:


Արդեն ու՜ շ է, արդեն ու՜շ է, արդեն ու՜շ է,
Քնիր, բալես, քնիր, բալես, քունն անուշ է,
Նընջիր խաղաղ, մուշ-մուշ քնիր ու մի լացի,
Որ երազում հրեշտակներ գան քեզ այցի:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение Генрих Бабаджанян » 29 ноя 2013, 21:35

ՏՈՏԻԿ-ՏՈՏԻԿ

Քայլել գիտի
Տոտիկ-տոտիկ
Փոքրիկ Արան
Ոտաբոբիկ:
-Երեք քայլ է
Մինչև մայրը,
Քայլիր ինքդ,-
Ասաց հայրը:
Մի քայլ արավ
Հետո՝ երկու –
Ահա Արան
Իր մոր գրկում:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение Генрих Бабаджанян » 29 ноя 2013, 21:36

ԿԱՐՈՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Նկարել է Կարոն կատու,
Բայց նման է կատուն մարդու՝
Բազմած փափուկ բազկաթոռին
Ակնոց հագած գիրք է կարդում,
Տակն էլ գրել՝ «Համբերիր քիչ-
Միջև գնեմ համակարգիչ»:
Ու սաստել է նա բկլիկին,-
«Չուտե'ս հանկարծ դու մկնիկին»:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение Генрих Бабаджанян » 29 ноя 2013, 21:37

ՍԱԼՅՈՒՏ

Յոթ գույներն այս ծիածանի
Փամփուշտ դարձան հրացանի,
Որ չար մարդու ձեռքին նույնիսկ
Յոթը գույնի լույսեր ցանի:

Ծիածանված սալյու'տ, սալյու'տ –
Կարմիր, կանաչ... դեղին ու լուրթ,
Ժպիտների հետ մանկական
Յոթ գույնը ձեր դառնում են ութ:

.
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 05 дек 2013, 12:36, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение Генрих Бабаджанян » 29 ноя 2013, 21:39

ՀԵԾԱՆԻՎ

Մի թամբ ունի
Երկու անիվ,
Անիվներին -
Ճաղեր անթիվ:
Ո'չ, սայլ չէ նա,
Այլ՝ հեծանիվ:
Պտըտում եմ
Ոտնակ, անիվ,
Որ ինձ արագ
Հեռուն տանի:
Ինձ չեք հասնի,
Սոս ու Վանի,
Ես թռչում եմ
Ինչպես քամի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение Генрих Бабаджанян » 01 дек 2013, 10:53


Օրորոցային


Իրիկու՜ն է, իրիկու՜ն,
Քնել են ծիտն ու կուկուն ,
Ուլիկն ու գառը ամլիկ,
Դու էլ քնիր, իմ բալիկ:

Քնել է հավքը խաղաղ,
Դու էլ քնիր անհապաղ:


Ծղիրդն է երգում մեղմիկ,
Քնած են՝ պախրա, եղնիկ,
Եվ ցավ, և լաց, և չարիք,
Դու էլ քնիր, իմ բալիկ:

Քնել է հավքը խաղաղ,
Դու էլ քնիր անհապաղ:

Իրիկու՜ն է, իրիկու՜ն,
Ողջ աշխահն է մտել քուն:
Քունը երազ է բարի,
Դու էլ քնիր, իմ բալիկ:

Քնել է հավքը խաղաղ,
Դու էլ քնիր անհապաղ:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Հենրիկ Բաբաջանյան
    1 ... 56, 57, 58 Генрих Бабаджанян » 02 янв 2009, 20:54
    576 Комментарии
    50656 Просмотры
    Последнее сообщение Генрих Бабаджанян Перейти к последнему сообщению
    30 авг 2023, 12:46
  • ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
    Вложения Harutin » 24 мар 2011, 22:44
    2 Комментарии
    2374 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    24 мар 2011, 22:46