Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 06 июл 2021, 19:31

.
ՈԶՆԻՆԵՐԸ

Այգի եկավ
Մի մայր ոզնի ձագերով,
Մարգի հասած
Լոլիկները ծակելով:

Թեկուզ մեջքին
Վարսերի տեղ սուր փուշ են,
Ոզնու համար
Իր ձագերը քնքուշ են:

Կերան պապիս
Այգու մոռն ու բանջարը,
Պապս ասաց,-
-Թողեք ուտեն, անճար են:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 08 июл 2021, 22:44

.
ՄՈՇԱՔԱՂ

Մոշ ենք քաղում ես ու պապս՝
Նա ինձ համար, իսկ ես՝ նրա:
Մոշի փուշն է խոցել մատս,
Բարկացել եմ թփի վրա:

Պապս ասաց,- Չզայրանաս,
Նա բարիք է տալիս, հիշիր,
Եվ թող խոցի, որ իմանաս՝
Անդուր է կյանքն առանց փշի:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 авг 2021, 09:09

.
ՕՐՎԱ ԾՆՈՒՆԴԸ

Օրը արևեց-
Արևը բարևեց,
Բարևը ժպտաց,
Ժպիտը ցնծաց,
Ցինծը ցողոտվեց,
Ցողը շողոտվեց,
Շողը աղոթվեց,
Աղոթքն հաղորդվեց,
Հաղորդն հարացավ,
Հարը հայացավ,
Հայը օրհնվեց,
Օրհնը դարձավ օր՝
Այդպես ամեն օր:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 08 авг 2021, 21:22

.
ՈՐԲԻՆ

Գողացել են անխաղ
Մանկությունդ երեկ,
Դու չես տալու, ավաղ,
Այդ օրերին երնեկ:

Դու քո հայրն ես այսօր.
Պապ դառնալդ վաղ է,
Խոշտանգված ու անզոր՝
Կյանքը, դաժան խաղ է:

Քո որդին ես՝ եկված,
Դու քեզ հայր ես սիրող,
Բախտի ուղին՝ բեկված,
Շտկում են ջերմ սիրով:

Որբին սեր պարգեւեք՝
Հայրության պես մաքուր,
Սերեր, ճախրեք, թեւեք,
Կյանքն այս բիրտ է, հախուռն:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 11 авг 2021, 22:13

.
ՈՒՐԱԽ ԿԱՐՈՒՍԵԼ

Հե՜յ կարուսել, կարուսել,
Պտտվել ես դու, ես՝ էլ,
Անչափ արագ պտույտով
Մենք ոչ մի տեղ չենք հասել:


Պտտվել ենք, կարուսել,
Մեր մեկնարկից հեռացել,
Ոլոր-մոլոր գնալով
Նույն տեղում ենք մնացել:


Հե՜յ կարուսել, կարուսել,
Հարց եմ ուզում հարուցել.
Որ ոչ մի տեղ չես տանում,
Ինչու՞ են քեզ կառուցել:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 20 авг 2021, 12:37

.
ԶԻՆՎՈՐ ԵՂԲԱՅՐԸ

Զինվոր էր իմ մեծ եղբայրը՝
Այսօր՝ սպա նորավարտ,
Նա քաջարի, ուժեղ այր է,
Ես՝ նրանով միշտ հպարտ:

Քաջ սպա է իմ եղբայրը՝
Հայրենասեր եւ՝ արի,
Նա - որդիներ սերող հայր է՝
Պապիս պես քաջ ու բարի:

Հերոս է իմ մեծ եղբայրը,
Մարտում արյուն է հեղել:
Մարտադաշտը «ավարայր» էր՝
Նա - դավաճան չի եղել:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 авг 2021, 13:17

.
ԴԵՊԻ ԴՊՐՈՑ

Ես դպրոց եմ գնում նորից՝
Ասես սարն եմ ելնում ձորից՝
Իմաստության գագաթը վառ,
Անգիտության մթին հորից:

Զուր ենք կյանքը մեր մրոտում՝
Անճարությամբ լի, մրոտուն,
Ընդմիջումից անհաճ երկար,
Դպրոց, շատ եմ քեզ կարոտում:

Կգամ ծիրով անապական
Սուրբ խորանը մեր պապական՝
Դեպ դպրություն, դեպի ուսում՝
Դեպ կեցության վառ ապագան:

Իմ ընկերներ՝ մոտիկ, դրկից,
Սուրբ կաճառից իմաստության
Եկեք վառենք ջահը փրկիչ,
Փայլենք փառքով իմացության:
.
ՄՐՈՏՈՒՆ – մտազբաղ;
ԿԱՃԱՌ – ակադեմիա;
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 28 авг 2021, 12:04

.
ՏԱՍԸ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախ տառերն ենք
Մենք սովորում
Մեկ առ մեկ,
Սա ձեզ՝ մեկ:

Հետո՝ կարդում,
Գրում, սերտում
Ու երգում,
Սա՝ երկու:

Եվ գիտության
Կածաններով
Դեպ վերելք...
Սա՝ երեք:

Լույս ենք վառում
Մեր ուղեղում
Մութ ու գոս,
Այս էլ՝ չորս:

Բազմապատկում
Միտք ու շնորհք,
Նաև՝ ձիրք,
Սա էլ՝ հինգ:

Սովորում ենք՝
Օհմ, վոլտ, ջոուլ,
Մեկ էլ՝ հերց,
Էս էլ՝ վեց:

Ճանաչում ենք
Զգիտություն՝
Բարդ ու խորթ,
Սա ձեզ՝ յոթ:

Ոնց շրջանցել՝
Պատնեշ, արգելք,
Կիրճ ու խութ,
Էս էլ՝ ութ:

Գնահատում ենք՝
Վեհանց գինը,
Բարին, հինը,
Ահա՝ ինը:

Եվ վերջապես՝
Ուշիմ սերտել
Կյանքի դասը,
Սա էլ՝ տասը:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 30 авг 2021, 00:13

.
ԴՊՐՈՑ ԻՄ

Դպրոց իմ, դու սուրբ
Հոգևոր տաճար,
Դպրոց իմ, մտքի,
Գիտության կաճառ,
Դու մայր ես, հայր ես,
Դպրության վայր ես,
Դու իմաստության,
Խոկմունքի փայլ ես:
Մատենադարան,
Ու Բյուրական ես,
Վանքն ես Տաթևի.
Մեր լույսի ակն ես:
Մտքի խորան ես
Ու վարժարան ես,
Ուղի ցույց տվող
Ջահի շարան ես:
Մեզ ուսուցանող
Գիտության այրեր,
Մեզ լուսավորող
Իմաստուն մայրեր,
Մինչ մահ ձեզ պարտք ենք,
Երախտապարտ ենք,
Եղեք դուք վստահ,
Կիրթ ենք ու մարդ ենք,
Ձեր սուրբ վաստակի
Արժանի զարդն ենք:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 03 сен 2021, 23:36

.
ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ

Ունեմ տետրեր, երեք գրիչ,
Շատ մատիտներ, նաև՝ սրիչ:

Գրել, կարդալ չեմ իմանում
(Համբերեցե'ք, չեք դիմանու՞մ),

Գիրքն առաջին՝ Այբուբենն է,
Այբ-ը գիտեմ, հետո Բեն-ն է:

Կսովորեմ Ղատ-ն ու Եջ-ը,
Ամեն տառն ու ամեն էջը,

Նաև՝ ՑՈ-ն, ՋԵ-ն, Կեն-ը և Դա-ն,
Ֆե-ից հետո լավ կկարդամ:

Մայրս ասաց,- Նախ և առաջ
Պետք է լինես տառաճանաչ:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Հենրիկ Բաբաջանյան
    1 ... 52, 53, 54 Генрих Бабаджанян » 02 янв 2009, 20:54
    532 Комментарии
    47416 Просмотры
    Последнее сообщение Генрих Бабаджанян Перейти к последнему сообщению
    10 ноя 2021, 18:19
  • ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
    Вложения Harutin » 24 мар 2011, 22:44
    2 Комментарии
    2178 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    24 мар 2011, 22:46

Активность

Сейчас этот форум просматривают: Генрих Бабаджанян и гости: 6