.
ՃՈՃԱՆԱԿԸ
Կանչեց իր մոտ Վարդը Հայկին,
-Արի, ճոճվենք ճոճանակին:
Թող, որ քարշ գա մեր հետևից
Թոկի փոշոտ, երկար ագին:
Ճոճվենք, հասնենք աստղերին՝
Այն լուսատու հուր-պողերին:
Մենք ճոճվում ենք՝ ես ու Հայկը,
Կանգ է առել ժամանակը:
Թեկուզ անզուսպ ճոճքն է՝ եռուն,
Վստահում եմ ճոճանակին,
Ինչքան էլ, որ տանի հեռուն,
Տուն է բերում ժամանակին:
.