Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 04 фев 2021, 15:47

.
ՁԿՆԵՐ

Ձկներ՝ անհայտ,
Սիգ, կարմրախայտ,
Ջրի կարապ՝
Փոքրիկ թառափ,
Զգույշ խայտեք,
Կեր հայթայթեք:
Չմոտենաք
Նենգ ու անխիղճ
Որդով կարթին,
Հրապուրիչ
Նրա խայծին,
Եվ չգնաք
Նրան այցի:
Կյանքը հուշ է,
Շատ անուշ է,
Հետ շրջելը
Միշտ էլ ուշ է:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 07 фев 2021, 23:28

.
Ո՞Վ Է ԿԱՆՉՈՒՄ

Ինչ-որ մեկը ինձ կանչում է,
Կարծես վաղուց ճանաչում է.

Դա առվա՞կն է Գետաձորի,
Սարից իջնում, կարկաչում է:

Գուգե՞ հորթն է, հանդից եկել,
Մոր կարոտից բառաչում է,

Կա՞մ՝ նոր տնկած ծիրանենին
Այգում ծաղկել, կանաչու՜մ է:

Թե՞ պապս է, գործից հոգնել,
Մեջքի ցավից հառաչում է:

Ոչ, ամպերն են, անձրևից շուտ
Կայծակում ու շառաչում են:

Վա՜յ, արևն է, պատուհանից
Ներս չի մտնում, ամաչում է:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 15 фев 2021, 16:18

.
ՁՅՈՒՆԸ

Նայում Սեթը
Պատուհանից,
Տատին խենթը
Հարց է տալիս,-
-Ցու՞րտ է, բու՞ք է,
Ա՞մպն է լալիս:
Տատը,- Ասեմ
Ես խենթ բալիս,
Սառը սյուք է,
Ձյուն է գալիս:
Սյուքն ամպին կից
Խաղ է խաղում,
Ամպն էլ երկնից
Ձյուն է մաղում:
Ձյունը շաղի
Թաց կաթիլ է,
Եթե պաղի -
Նուրբ փաթիլ է:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 23 фев 2021, 23:16

.
ՄՌՈՎ

Ամպած է Մռովը՝
Մեզանից խռով է,
Տեսքը թեկուզ պաղ,
Ներսը հրով է:

Ամպերը-վրան՝
Արծաթե դրամ,
Արցունք են դառնում
Խոտերի վրա:

Սյուքը սարսուռ է,
Քերծերը սուր են,
Լանջերին կպած
Մոռ ու մասուր են:

Ասում է,- Հայոց
Քաջերը ու՞ր են:
Չէ որ սրերը՝
Նրանց, դեռ սուր են:

Կանաչ են վաղուց
Լանջիս խոտերը,
Որտե՞ղ են մեր չալ
Ու գիժ հորթերը:

Ինչու՞ են այստեղ
Օտար-խորթերը,
Այրում են սիրտս
Այս գույժ բոթերը:

-Մեր ամպած Մռով՝
Մեր կամքը կռող,
Կվերարառնանք
Սիրով ու կռվով:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 28 фев 2021, 14:51

.

ԳԱՐՈՒՆ Է

Օրերն են երկարել,
Բայց տարին նույնն է:
Ձորերն են կանաչել –
Դա գարնան գույնն է,
Շաղախ է դրվել պատին -
Ծիծառի բույնն է:
Ծիրանին հուր է հագել –
Դա նրա թույրն է,
Արևը ժպտում է ջերմ –
Իմ ավագ քույրն է:
Գարնանը ասենք՝ ողջույն -
Արարման բույրն է,
Ծնկել եմ խորանի մոտ –
Իմ հոգսը նույնն է:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 02 мар 2021, 16:20

.

ԲԱԴԻԿ

-Բադիկ, բադիկ, մնա ափին,-
Բադին ասաց փոքրիկ Արփին:
-Լսիր ուշիմ, չեմ կատակում,
Տես, չխեղդվես խոր գետակում:
-Մի վշտանա, Արփի, նորից,
Ես լողորդ եմ ծնված օրից:


ԿՈՎԸ

Մեր շեկ կովը եկավ բակ,
Ասաց,- Կաթ եմ բերել տաք,
Որ ուտի իմ բալիկ հորթը,
Նաև՝ Սամոն ու Աշոտը:
Կատուն ասաց այդ կյաժին,-
-Կաթից ինձ էլ տուր բաժին:


ՈՒԼԻԿ ԵՄ

Ուլ եմ, ուլ եմ, ուլիկ եմ,
Չալ եմ, չալպտուրիկ եմ,
Խաղալիքս պուլիկ է,
Ես ուլիկի քույրիկ եմ:
Այդ մի ուրիշ ուլիկ է
Կոտրել տատի պուլիկը:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 мар 2021, 17:37

.
ՀԱՐՅՈՒՐ ԾԻՏԻԿ

Հարյուր ծիտիկ թառած լարին,
Հարյուր սրտում պաղած բարին,
Մտածում են, խորհում են լուռ՝
Ինչպես գտնեն օրվա գարին:

Շուրջը ձյուն է, խղճի քամոց,
Ու հարյուր կյանք ձյունի համի:
Օրորվում է անհոգ քամուց
Մի բարակ լար՝ կապած գամին:

Կեր է բերել ծիտիկներին
Փոքրիկ Հայկը՝ սրտում բարին:
Հարյուր ծիտիկ թառած լարին,
Գտան իրենց օրվա գարին:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 12 мар 2021, 18:00

.
ՎԱՐԱԶԸ

Մի հարց տվեց թոռը պապին,-
-Պապիկ, ի՞նչ է վարազը:
Դրեց պապը ափը ափին,-
-Խոզ է՝ փոխած տարազը:
Սուր է,- ասաց,- երկար դունչը,
Գորշ են ու խիտ մազերը,
Կոշտ է, վայրի խուլ մռունչը,
Եվ խռռոցի խազերը:
Ժանիքներով երկար ու սուր,
Վտանգավոր գազան է,
Մոտ չգնաս երբեք իզուր,
Նախահարձակ խազար է:
Դու իմացա՞ր, որ վարազը
Խոզ է՝ փոխած տարազը:
-Չեմ վախենում,- ասաց Հայկը,-
Ծանր է իմ մահակը:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 24 мар 2021, 12:53

.
ՋԱՅԼԱՄԸ

-Ու՞ր է վազում թռչունը,-
Զարմացել է թոռ Սոսը:
-Սոս, թռչունը թռչում է,
Ասաց մեծ պապ Թորոսը:

-Խոտերում, պապ, այս բազում,
Շրջանցելով թուփ ու քար,
Նա շատ արագ է վազում՝
Թռչուն չէ, այլ՝ երիվար:

-Վա՜յ, ջայլամ է դա, ջայլամ,-
Ասաց պապը թոռ Սոսին,-
Ոտքերն առանց պայտ ու գամ,
Վիզը ձգված կեռ լուսին:

Դա թռչուն է, նայիր, տե՛ս,
Բայց նման չէ բազեի:
Երնե՜կ ես էլ նրա պես
Այդքան արագ վազեի:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 30 мар 2021, 20:36

.
ՍԱՆԱՍԱՐԸ

Սանասարը
Գնաց սարը,
Ձյուն կար այնտեղ
Դեռ շատ սառը,
Դեռ սառած էր
Արագածը՝
Արամազդի*
Արարածը,
Սար չի գնա
Խաշնարածը՝
Խոտի ծիլը
Դեռ մարած է:
Թեկուզ գարուն –
Բայց չի հալում,
Արեգակն է
Քիչ ալարում,
Գետառը դեռ
Չի վարարում:
Սպասիր քիչ,
Ունեցիր խիղճ,
Մինչև ծլեն
Սիզ** ու եղինջ,
Ձորը ծորան
Ջրերը ջինջ,
Որ սար տանես
Հորթ ու երինջ:

*ԱՐԱՄԱԶԴ - Հին Հայաստանի գերագույն աստված՝
երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը:
**ՍԻԶ – Սիզախոտ

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Հենրիկ Բաբաջանյան
    1 ... 51, 52, 53 Генрих Бабаджанян » 02 янв 2009, 20:54
    525 Комментарии
    46877 Просмотры
    Последнее сообщение Генрих Бабаджанян Перейти к последнему сообщению
    23 июн 2021, 23:43
  • ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
    Вложения Harutin » 24 мар 2011, 22:44
    2 Комментарии
    2148 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    24 мар 2011, 22:46

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0