СТАНЬ VIP

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 27 дек 2020, 13:59

.
ՕՐՎԱ ԾՆՈՒՆԴԸ

Օրը արևեց-
Արևը բարևեց,
Բարևը ժպտաց,
Ժպիտը ցնծաց,
Ցինծը ցողոտվեց,
Ցողը շողոտվեց,
Շողը աղոթվեց
Աղոթքը հաղորդվեց,
Հաղորդը հարացավ,
Հարը հայացավ,
Հայը օրհնվեց
Օրհնը դարձավ օր՝
Այդպես ամեն օր:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 02 янв 2021, 14:18

.
ԱՆՁՐԵՎԱԽԱՌԸ ՁՅՈՒՆ

Ձյուն ես, ջու՜ր ես,
Ձյունաթույր ես,
Անձրևների
Ճերմակ քույրն ես:
Մեր ձորերի
Ծաղկաբույրն ես,
Պաղած շաղ ես,
Ճախրող խաղ ես,
Անխոս երգ ու
Անձայն տաղ ես:
Սառույցաթև,
Թռչող, թեթև,
Պաղած թիթեռ,
Անհոգ ու զեռ:
Աղբյուրների
Զովքն ու համն ես,
Առուների
Բարեկամն ես,
Սարերինն ու
Ձորերինն ես,
Գարնան հիմն ես,
Նաև իմն ես:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 03 янв 2021, 10:49

.
ԾԻՏԻԿՆԵՐԸ

Բույն եմ սարքել, կախել ծառից,
Որ չմրսեն ծիտիկները,
Որ չընկեն հանկարծ թառից,
Չջարդեն կեռ տոտիկները,
Կախել սեղան ծառի ճյուղից,
Փռել գարու հատիկները՝
Որ հավաքվեն ամբողջ գյուղից,
Հյուր գան բոլոր մոտիկները:
Բույն եմ սարքել, կախել ճյուղից -
Ի՜նչ շատ գոհ են ծիտիկները:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 янв 2021, 10:01

.
ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ Է

Սաթոն գաթա է թխում՝
Կրակը չամով* է,
Տունը կորել է ծխում,
Բայց ծուխը համով է:

Սաթոն թխում է գաթա՝
Ծնունդը Սուրբ է,
Ինձ էլ կտոր մը կտա՝
Սիրտը շատ նուրբ է:

Սաթոն գաթա է թխում՝
Ողջու՜յն, Ամանոր,
Բուրմունքը սրտից է բխում՝
Բարությամբ, համավոր:

*ՉԱՄ- չամի, սոճի
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 10 янв 2021, 13:40

.
ՁՅՈՒՆ

Ձյուն, արի մեղմ՝
Փաթիլ-փաթիլ,
Սար ու ձորեր
Պիրկ փաթաթիր,
Արևի տակ
Շողա, ցաթիր,
Հենց տաքանաս,
Հալվիր, կաթիր,
Դարձիր սառյուց
Ու արծաթվիր:
Ձյունը եկավ
Ձնեբուքով:
Հողը ծածկեց
Ճերմակ քուրքով:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 12 янв 2021, 22:52

.

ՉԵԼՆԵԼՆ Է ՑԱՎԸ

Ընկե՞լ ես - ելիր:
Ընկել էս էլի՞,
Իմ փոքրիկ ընկեր,
Ելիր ու էլի:
Ընկնելը լավ է,
Չելնելն է ցավը:
Մի՛ մնա գերի՝
Կապանքից ելիր,
Անդնդից, հորից,
Անհատակ ձորից
Ելի՛ր ու էլի՛:
Ընկար որոգա՞յթ,
Ելի՛ր գայթ ի գայթ:
Ընկնելը լավ է,
Չելնելն է ցավը:
Չի ելնում միայն
Խորտակված նավը:
Դու նավ չես, ելի՛ր,
Ելի՛ր ու էլի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 22 янв 2021, 16:00

.
ԲԱՐԵՎ

Արևն ասաց,- Արևիկ,
Ե՛լ, շողերիս բարևիր,
Փառք տուր նրանց լույսերին՝
Թառած Մասիսի ուսերին:

Աղբյուրն ասաց,- Արևիկ,
Ե՛լ, ջրերիս բարևիր,
Օծվիր իմ սուրբ ցայտերում,
Իմ ջուր տված արտերում:

Մայրիկն ասաց,- Արևիկ,
Ե՛լ, աշխարհին բարևիր:
Որ նայի քեզ բարությամբ
Եվ հոգառատ մայրությամբ:

Քնից ելավ Արևը...
Ինչքա՜ն ջերմ է բարևը:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Հենրիկ Բաբաջանյան
    1 ... 49, 50, 51 Генрих Бабаджанян » 02 янв 2009, 20:54
    508 Комментарии
    44030 Просмотры
    Последнее сообщение Генрих Бабаджанян Перейти к последнему сообщению
    24 янв 2021, 11:22
  • ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
    Вложения Harutin » 24 мар 2011, 22:44
    2 Комментарии
    2111 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    24 мар 2011, 22:46

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0


⇑ Наверх
⇓ Вниз