СТАНЬ VIP

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 ноя 2019, 12:28

.

ՕԳՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ

Երբ ինքս ինձ օգնում եմ,
Անտանելի հոգնում եմ:

Հոգսով լի են օրերս՝
Ես եմ հագնում շորերս,

Լվացվում եմ ինքս, ես,
Սրբում ձեռքեր ու երես:

Այս գործերի հոծ շարքում
Ատամներս եմ մաքրում:

Մի բան ասեմ՝ զարմանաք.
Զուր չեմ ծախսում ժամանակ,

Եվ մարզանք եմ ես անում.
Աղբն եմ տնից միշտ հանում:

Հարդարում եմ վարսերս,
Սովորում եմ դասերս:

Ախ, ինչե՜ր եմ ես քաշում,
Ես ինքս եմ միշտ ճաշում,

Թափթփածս հավաքում,
Դաշնամուր եմ նվագում,

Դպրոց գնում ու գալիս,
Թութակին կեր եմ տալիս,

Դեռ շատ բան չեմ հասցնում,
Իսկ դու՞ք, ձեզ եմ հարցնում:

Ասեք, ինչպե՞ս չհոգնես,
Եթե ինքդ քեզ չօգնես:

Միթե՞ դուք հեչ չեք հոգնու՞մ,
Երբ ձեզ գործում չեք օգնում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 11 ноя 2019, 10:16

.
ԱՐՏՈՒՅՏԻ ԵՐԳԸ

-Ծիվ-ծիվ, ծիկ-ծիկ,
Եկեք մոտիկ,
Մի՛ վախեցեք,
Դե՛, շուտ այցեք,
Մտիկ արեք,
Սոս ու Արեգ:
Այս բացատում
Երգն է ցայտում՝
Խատուտիկի,
Արտույտիկի,
Պաղած ցողի,
Փայլող շողի՝
Ծնված ծեգին՝
Նման երգին՝
Արտույտիկի,
Խատուտիկի,
Սոսի, Տիգի,
Հարութիկի:
Ծի՜վ-ծի՜վ, ծիկ-ծիկ,
Ծի՜վ-ծի՜վ, ծիկ-ծիկ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 дек 2019, 09:43

.
ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺ Է

Այս կածիքը հույժ է՝
Գիտությունը ուժ է:
Ուժը պետք է մարզել,
Մութը պետք է պարզել,
Բու՞թ է - սրել է պետք,
Խու՞թ է - ցրել է պետք:
Ծու՞յլ է – տեղից հրել,
Ուղենիշը ծրել:
Կրթել է պետք մարդուն,
Միտքը պահել արթուն,
Տալ բարության մի բեռ,
Իմաստության մի լեռ:
Փնտրիր լույսը փառքիդ,
Ուղեծիրը կյանքիդ,
Գտիր մտքի ուժեր,
Ուժեղը չի տուժել:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 11 дек 2019, 00:19

ՆՈՐ ՏԱՐԻ

Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր:
Այս մի տոնին
Ո'չ հարս է պետք,
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնին
Հարկավոր են՝
Խնձոր, նարինջ
Պնդուկ, չամիչ,
Խավիար մի քիչ
Եվ շոկոլադ,
Նուռ ու փշատ,
Ու մանուկներ,
Ուրախ ու շատ,
Լույսով լի, ջինջ
Մի մեծ դահլիճ,
Մանուկների
Ծիծաղ ու ճիչ:
Այս մի տոնին
Հարկավոր են -
Կարմրաթուշիկ
Ձյունանուշիկ,
Նախշուն ու վառ
Մի տոնածառ,
Ձմեռ պապի՝
Մութ անտառից,
Մեր գետափի,
Որն իր հսկա
Պարկի միջից՝
Ծանր բեռի,
Գանգուրներին
Մանուկների,
Նուրբ վարսերին
Խաղաղություն
Ու խինդ սփռի:
Այս մի տոնին
Ո'չ հարս է պետք,
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնը
ՆՈՐ ՏԱՐԻՆ Է,
Եկեք ասենք -
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր
Շնորհավո՜ր:

ԵՂԵՎՆԻ ԵՆՔ ԲԵՐԵԼ ՏՈՒՆ

Եղևնի ենք բերել տուն
Ու դարձրել տոնածառ,
Կախել լամպեր գունզգույն,
Ջերմ գույներով ու պայծառ:

Ձմեռ պապին հյուր կգա՝
Նվերների պակն ուսին,
Խաղալիքներ մեզ կտա՝
Ինձ, Արային ու Սոսին:

ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ՀՅՈՒՐ Է ԵԿԵԼ

Բակում ճերմակ ձյուն է եկել,
Ձմեռ պապին հյուր է եկել,
Խաղալիքներ բերել նվեր,
Նվերներն ինձ դուր են եկել:

Հետո ասել,- Գիտե՞ք, այսօր
Նոր Տարի է՝ նոր Ամանոր:
Ձեր տոնն, անգին իմ մանուկներ,
Շնոր-հա-վո՜ր, շնորհավո՜ր:

ՆՈՐ ՏԱՐԻ Է

Դրսում ձյուն է ու ձմեռ,
Դահլիճում մեծ տոնածառ,
Շուրջը ուրախ մանուկներ,
Ծառին լույսեր կան պայծառ:

Արտասանում են, երգում
Մանուկները խելացի,
Որ հայրենի մեր երկրում
Ոչ մի մանուկ չլացի:

Ո՞Վ Է ՆԵՐԿՈՒՄ ՁՅՈՒՆԸ

Հայկը հարցով անորոշ
Դիմեց պապին իր գիտակ,-
-Այդ ինչու՞ է ամպը գորշ,
Ձյունը այդքան սպիտակ:

Ինքն էլ խորհեց ու մտքում
Գտավ լուծումն այս շիտակ,-
-Ձմեռ պապն է երկնքում
Ձյունը ներկում սպիտակ:

ԻՂՁ ԱՄԱՆՈՐԻ

Գնամ անտառը ճանաչ,
Բերեմ եղևնի կանաչ,
Կախեմ լամպեր, խաղալիք
Եվ իղձերը իմ գալիք,
Որ գա մեր տուն միշտ բարի,
Բարիքաշատ Նոր Տարի,
Որ մեծանամ երջանիկ,
Չտեսնեմ լաց ու չարիք:
Արի, բարի Նոր Տարի,
Մեզ հավաքիր շուրջպարի,
Արի երգով ու փառքով,
Նվերների լի կառքով:

ՏՈՆԱԾԱՌ

Տոնածառ, իմ տոնածառ,
Այդքան սիրուն ու պայծառ,
Քեզ պես չքնաղ, երևի,
Ծաղկած ծառն է հարավի:

Ավետաբերն ես հույսի,
Սուրբ Ծննուդի Հիսուսի,
Եվ բարության՝ անթերի,
Եվ լույսով լի սրտերի:

Տոնածառ, իմ տոնածառ,
Վառիր լույսերդ պայծառ,
Ձմեռ պապը գա մեզ հյուր
Նվերներով բազմաբյուր:

Բերի մրգեր, խաղալիք,
Վառ ապագա՝ սիրով լիք,
Իմաստություն և խրատ՝
Պատգամներով լի, առատ:

Թող նոր տարին այս գալիք
Գա առանց ցավ ու չարիք,
Իսկ մենք ասենք աշխարհին,-
-Շնորհավո՜ր Նոր Տարին:


ՆՈՐ ՏԱՐԻ Է ԵԿԵԼ

Բարով եկար դու, Նոր Տարի,
Երգ ու նվագ իրար տալով,
Ամեն օրդ լինի բարի,
Որ մեծանաք մենք մի տարով՝
Հարյուր տարի՝ մի-մի տարով,
Եվ հարյուրն էլ թող գան բարով:

ՈՂՋՈՒՅՆ, ՆՈՐ ՏԱՐԻ

Հազար լույս կա տոնածառին՝
Ամանոր է, նոր է տարին:

Անցան տավա դերն ու հուշը,
Նորն են ծառն ու Ձյունանուշը:

Լափլանդիայից՝ ծովի ափի,
Եկավ բարի Ձմեռ պապին՝

Կախարդական գավազանով՝
Չարին, վատին խարազանող,

Խիտ մորուքով ճերմակ, ճերմակ,
Տաք մուշտակով՝ ինչպես վերմակ:

Դու շատ լավն ես ու շատ բարի,
Հազար ողջույն քեզ, Նոր Տարի:

ՄԵՐ ԵՂԵՎՆԻՆ

Մեր եղևնին Ամանորին
Մնաս բարով ասաց ձորին,
Եկավ դպրոց՝ մեր հանդեսին,
Պարի կանչեց գուղի կեսին:

Ձյունանուշն էլ՝ ծամերն հյուսած,-
-Է՜յ, մանուկներ, եկեք,- ասաց,-
Ձմեռ պապին կանչենք դահլիճ,
Մեզ տա կոնֆետ, միրգ ու չամիչ:

Ու լսվեցին կանչեր ու ճիչ,-
-Ձմեռ պապի, մտի'ր դահլիճ:
Պապը եկավ, բաժանեց մեզ
Շատ նվերներ՝ համով, պես-պես:

Փոքրիկ Կարոն ասաց մորը,-
-Ի՜նչ լավն է այս Ամանորը:

ԱՄԱՆՈՐ Է

Ամանո՜ր է, Ամանո՜ր,
Հրաշքներով առատ օր,
Տոնածառի պես նախշուն
Նվերների ՝ խշխշուն,
Եվ երգերի հոգեթով,
Եվ պարերի՝ շքերթով:

Ամանո՜ր է, Ամանո՜ր,
Բարիքներով առատ օր,
Հանդեսների՝ մանկաշատ,
Մանուկների՝ տոնազարդ,
Եվ զարդերի գույնզգույն,
Եվ գույների բազմաբույր:

Ամանո՜ր է, Ամանո՜ր,
Մանուկներով լեցուն օր,
Դահլիճներով՝ հարակից,
Մայրիկներով կարեկից,
Ձմեռ պապով բարեցան,
Ձյունանուշով հրածամ:

Ամանո՜ր է, Ամանո՜ր:

ԵՂԵՎՆԻ

Դու մեզ հյուր ես եկել
Մութ անտառից ձորի,
Որ զարդարես մեկեն
Տոնը Ամանորի:

Զարդեր ունես պես-պես
Եվ ոսկեփայլ շղարշ,
Նկարել է, ասես,
Քեզ մի հմուտ նաղաշ:

Դու եկել ես ձորից
Բույրով հավերժության,
Քեզ հետ բերել նորից
Գույնը մեր մանկության:

Դու՝ բարության ավետ,
Կյանքի խորհրդանիշ,
Պահիր, պահիր հավետ
Մանկությունս անվիշտ:

ԱՐԻ', ՆՈՐ ՏԱՐԻ

Արի, Նոր տարի,
Արի վերստին,
Ներս մտիր, նստիր,
Ծալքերում սրտիս,
Այսօր մեր հյուրն ես,
Դու մեր տան հուրն ես:
Չգիտեմ՝ ի՞նչ ես
Բերում հարուստին,
Չգիտեմ, Պապիկ,
Թե նրա ի՞նչն ես,
Գուցե թիկունքը,
Եվ թեկուզ՝ կուռքը,
Կամ ամուր ուսն ես,
Ու աչքի լույսն ես,
Բայց խեղճ աղքատի
Դու միակ հույսն ես:
Արի', Նոր տարի,
Արի' վերստին,
Ես հավատում եմ
Նույնիսկ քո ստին:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 04 фев 2020, 20:45

ԱՆՁՐԵՎԱԽԱՌԸ ՁՅՈՒՆ

Ձյուն ես, ջու՜ր ես,
Ձյունաթույր ես,
Անձրևների
Ճերմակ քույրն ես:
Մեր ձորերի
Ծաղկաբույրն ես,
Պաղած շաղ ես,
Ճախրող խաղ ես,
Անխոս երգ ու
Անձայն տաղ ես:
Սառույցաթև,
Թռչող, թեթև,
Պաղած թիթեռ,
Անհոգ ու զեռ:
Աղբյուրների
Զովքն ու համն ես,
Առուների
Բարեկամն ես,
Սարերինն ու
Ձորերինն ես,
Գարնան հիմն ես,
Նաև իմն ես:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Հենրիկ Բաբաջանյան
    1 ... 48, 49, 50 Генрих Бабаджанян » 02 янв 2009, 20:54
    497 Комментарии
    42210 Просмотры
    Последнее сообщение Генрих Бабаджанян Перейти к последнему сообщению
    21 янв 2020, 22:30
  • ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
    Вложения Harutin » 24 мар 2011, 22:44
    2 Комментарии
    2019 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    24 мар 2011, 22:46

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot, DotBot и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз