.
ԱՐԵՎԱԾԱՂԻԿ Է
Ծաղիկ է, ծաղիկ է,
Դեղին ծաղիկ է,
Ողջ դաշտը ասես
Ծաղկած թաղիք է:
Շուրջը կակաչ է՝
Կարմիր ու սևաչ է,
Քամու բերածն էլ
Դեղին հառաչ է:
Դեղին ծաղիկ է
Ոսկե թաղիք է,
Ոսկե շաղի տակ
Արևածաղիկ է:
Вернуться в Բանաստեղծություններ
Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0