СТАНЬ VIP

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 28 авг 2019, 19:21

.
ՍՐԲԱՑՈՒՄ

Ծլարձակիր, ոսկե ցորեն,
Որ ոսկե հասկ դառնաս նորեն,

Պապս տանի քեզ ջրաղաց
Տուն բերի արդեն աղացած:

Տատս խմոր հունցի ծեգին,
Գնդիկ դառնաս նրա ձեռքին:

Իսկ գնդերդ՝ այդ խմորի,
Իջնեն հուրը թոնիր-հորի:

Լավաշ դառնաս շիկանալով,
Փռվես տաշտում սրբանալով:

Գնամ աղոթք անեմ դաշտում՝
Սուրբ լավաշ է, Տեր, մեր տաշտում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 29 авг 2019, 16:44

.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԸ

Եկավ Մեկը Սեպտեմբերի,
Որ գիտության սերմը բերի
Մեր ուղեղի պարարտ հերկին,
Ուշիմ ու լուրջ ամեն մեկին:

Գիտությունը մտքիդ ուժն է,
Իմաստության թասն ու կուժն է,
Կարդա', սերտի'ր, եղի'ր ուշիմ,
Երթ, ընթացք տուր մտքիդ ուժին:

Դա քո գանձն է հավերժ հոսող,
Քո գալիքն է առանց ոսոխ:
Գիտությունը կամքի գետ է.
Պարտվում է նա, ով տգետ է:

Ահա հնուց եկած ասքը.
«Գալիք չունի տգետ ազգը»:
Դպրոց եկար – եղիր ուշիմ,
Նոր սխրանք տուր մտքիդ ուժին:

Կեցցե' Մեկր Սեպտեմբերի՝
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 29 авг 2019, 16:47

.
ՈՂՋՈՒ՜ՅՆ, ԴՊՐՈՑ

Ողջու՜յն, դպրոց,
Մտքի հնոց,
Եվ՝ անպատճառ,
Ուսող կաճառ:
Սեպտեմբեր է,
Ուսման սեր է,
Գիտությունը
Անգին բեռ է:
Ով միտում է -
Նա գիտուն է,
Մտքին նոր միտք
Միշտ կիտում է:
Ով գիտուն է –
Պրպտուն է,
Լուծումները
Հեշտ գտնում է:
Մեր լավ դպրոց՝
Կյանքի հնոց,
Դու աղբյուրն ես
Գիր ու գրոց:
Ուսուցիչներ,
Ձեզ սիրում ենք,
Մտքներս ձեզ
Սևեռում ենք:
Մեզ գիտություն
Ուսուցանեք,
Իմաստության
Սերմեր ցանեք,
Դուք գիտության
Սերմնացանն եք:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 30 авг 2019, 09:00

.
ԳԻՐՔԸ

Գիրքը գիտելիք է,
Մտքի ուտելիք է,
Մթում լույսի շող է,
Կյանքում ուղղորդող է:
Նա ընկեր է բարի,
Մինչ ավարտն իր դարի,
Չունի ոչ մի գաղտնիք
Քեզնից, իմ լավ բալիկ,
Կարդա, իմաստնացիր,
Մտքով հարստացիր,
Գիրքը - շտեմարան՝
Գիտելիքի դարան,
Ինչ տալիս է, կարդա,
Դարձրու սուրբ խարան*:
Այն, ինչ ուսուցանի,
Քո ուղեղում ցանիր,
Ընթերցիր ու սերտիր,
Վառ ապագա կերտիր,
Գանձարան է մտքի,
Իմաստնության ձգտիր:

ԽԱՐԱՆ - դրոշմ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 04 сен 2019, 21:37

.

ԵՍ, ԳԵՏԱԿԸ ԵՎ ՍԱԳԸ


Մտա գետը լողանամ՝
Շոգ էր, մի քիչ հովանամ:

Մի սագ ասաց,- Ղա՜, ղա, ղա՛,
Սա իմ գետն է, ա՛յ տղա:

Այստեղ դու չլողանաս,
Իմ գետակը գողանաս:

Ասացի ես այդ սագին՝
Ճերմակ բմբուլը հագին,-

-Արի անենք երկու կես,
Մի ափը ինձ, մեկը քեզ:

Լողանում ենք մենք խաղաղ՝
Ես աջ ափին, սագը՝ ձախ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 сен 2019, 22:04

.
ԲԶԵԶՆ ՈՒ ՄՐՋՅՈՒՆԸ

Բզեզը պոկվեց տեղից՝
Ամառվա խոտի թեղից,
Ու թռա՜վ, ճախրեց օդում՝
Մրջյունը կախված բեղից,
Թռվռաց քամուն հեծած,
Ու երգեց երգն իր մեծաց.

-Տը՜զզ, թռչուն եմ,
Տես, թռչում եմ,
Թռչում, ոչ թե՝
Անրջում եմ,
Աշխարն արար
Ես շրջում եմ,
Տըզզ, տզզան եմ,
Վըզզ, վզզանեմ,
Այս մրջյունին
Ես ի՞նչ անեմ,
Իմ թևերին
Ես ու՞ր տանեմ:

Քամին մի պահ քիչ օրորվեց,
Բզեզն օդից ցած գլորվեց:
-Լավ թռիչք էր,- մրջյունն ասաց՝
Խոտի դեզից գետնին հասած:
Այո, թռանք՝ կառչած ամուր,
Ես քո բեղից, իսկ դու՝ քամու:
Ինքնահավան զուր ենք եռում,
Այդ քամին մեզ տարավ հեռուն:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 07 сен 2019, 11:42

.
ԱՇՈՒՆ Է

-Հե՜յ, վերևում,
Արև-Արփի,
Չես երևում
Դու մի կարգին:

-Հե՜յ, ներքևում,
Սիրուն Արփի,
Չես երևում
Գետի ափին:
Մառ է, խուղ է,
Մառախուղ է,
Երկինք այսօր
Գորշ ու թուխ է,
Ասես՝ պաղած
Անդուր ծուխ է:
Իսկ ներքևում
Պերճ ու շուխ է:

-Այստեղ անուշ,
Շեկ աշուն է,
Այգին հասուն
Ու նախշուն է:
Անտառն ասուն՝
Խշխշուն է,
Գետը հոսում
Ու վշշում է,
Երկրի վրա
Շեկ աշուն է,
Շուն-աշուն է
Ու նախշուն է:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 16 сен 2019, 19:49

.
ՍԱՆԱՍԱՐԸ

Սանասարը
Գնաց սարը,
Ձյուն կար այնտեղ
Դեռ շատ սառը,
Դեռ սառած էր
Արագածը՝
Արամազդի*
Արարածը,
Սար չի գնա
Խաշնարածը:
Թեկուզ գարուն –
Բայց չի հալում,
Արեգակն է
Քիչ ալարում,
Գետառը դեռ
Չի վարարում:
Սպասիր քիչ,
Ունեցիր խիղճ,
Մինչև ծլեն
Սիզ** ու եղինջ,
Ձորը ծորան
Ջրերը ջինջ,
Որ սար տանես
Հորթ ու երինջ:

*ԱՐԱՄԱԶԴ - Հին Հայաստանի գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը:
**ՍԻԶ – Սիզախոտ
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 18 сен 2019, 21:01

.
ՀԱՅ ՄԱՆՈՒԿ

Եկավ դարը գիտության,
Սովորելու նոր տարին,
Արի՛, մանուկ, կրթությամբ
Հաղթիր վաղվա խավարին:

Ներսիդ ծույլին կործանիր.
Առաջնային ու հույժ է,
Մտքիդ հերկում դու ցանիր
Գիտությունը: Դա ուժ է:

Նա, ով կիրթ է, ոչ՝ վայրի,
Տերն է վաղվա, գալիքի,
Դարձու երկիրը հայի
Շտեմարան բարիքի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 24 сен 2019, 11:52

ԱՅԲ

Ես Ա տառն եմ-.
Արտն ու առ եմ,
Արշալույսը՝
Այգն ու լույսը,
Ակն՝ աղբուրի,
Անուշ բույրի:
Ադամանդ եմ
Թագ ու խույրի,
ԼյառնԱրարատ՝
Սարն անարատ:
Այգեքաղն եմ,
Այգու շաղն եմ:
Մտքի ծիլն եմ,
Խոսքի ջիլն եմ,
Այբուբենում
Առաջինն եմ:


ԲԵՆ
Ես Բ տառն եմ,
Բարի բառն եմ,
Բարիք եմ, բերք,
Բարբառ ու երգ:
Բարեկամի
Օգնության ձեռք,
Բարձունքին բերդ,
Բարության հերթ,
Զատկի բաղարջ
Բանակ եմ քաջ,
Ծառ բարեբեր
Բարության բեռ՝
Բյուր ու հարյուր
Աստվածաբույր,
Արարչատուր
Մանկան բարուր:


ԳԻՄ

Գ-ն եմ՝ Գիմ-ն եմ
Գարնան հիմն եմ,
Գորովն՝ հարգի,
Ծաղկած այգի՝
Այգեստանն եմ
Այգու համն են:
Գրկող գութն եմ,
Այգու կութն եմ:
Երգ-գողթանն եմ,
Հերկ-գութանն եմ:
Համով մածնի
Գերող թանն եմ:
Գաղթող, երբ գաս -
Ես միշտ տանն եմ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Հենրիկ Բաբաջանյան
    1 ... 48, 49, 50 Генрих Бабаджанян » 02 янв 2009, 20:54
    496 Комментарии
    40710 Просмотры
    Последнее сообщение Генрих Бабаджанян Перейти к последнему сообщению
    06 окт 2019, 16:50
  • ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
    Вложения Harutin » 24 мар 2011, 22:44
    2 Комментарии
    1961 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    24 мар 2011, 22:46

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз