СТАНЬ VIP

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#111  Сообщение Генрих Бабаджанян » 31 дек 2018, 21:04

.

ԱՄԱՆՈՐԸ


Ձմեռը իջել է սարից,
Մտել է ձորը,
Կախվել է փաթիլը ծառից,
Պաղել է օրը:

Սկյուռը ձյունն է փորում՝
Փնտրում է կաղին,
Ինչ լա՜վ է հետևել ձորում
Սկյուռի խաղին:

Շլդիկը թողել է հետքեր
Փոքրիկ բացատում,
Իսկ իմը, դժվար է հերքել,
Տանում է հացատուն:

Քոթոթը քնել է մուշ-մուշ,
Համով է թաթը,
Սառել է մռութին անուշ
Մայր արջի կաթը:

Ձմեռը իջել է սարից,
Մտել է ձորը,
Բերել է գալիքի շարից
Այս Ամանորը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#112  Сообщение Генрих Бабаджанян » 24 янв 2019, 13:22

.

ՁԿՆՈՐՍԸ

Խմել եմ տաք կաթը:
Որ չնստեմ պարապ,
Վերցրել եմ կարթը
Ու գնացել գետափ:

Ահա ծանծաղ դամբը,
Ահա ձուկն ու գետը
Եվ ծփացող շամբը՝
Կարապներն էլ հետը:

-Ձուկ որսալը բարդ է,-
Ասաց մի ծեր կարապ:
-Համ էլ՝ ու՞ր է որդը,-
Հարցրեց մի թառափ:

Ճիշտ են ամեն հարցում՝
Բարդ է ձուկ որսալը,
Կուտեմ համով մածուն՝
Բրդոշ կուտեմ սառը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#113  Сообщение Генрих Бабаджанян » 11 мар 2019, 23:05

.
ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ

Տիրատուր ավետ՝
Ղողանջ է հավետ,
Ցնծալուր ազդ է,
Իսկություն՝ փաստ է:
Թող հասնի հյուսիս,
Թող տանեն հարավ՝
Որ մեռյալ Հիսուսը
Հարություն առավ:
Ցնծում է տոնում,
Ներբող է ձոնում
Ողջ հայությունը,
Ողջ հանրությունը.
Օրհնեալ է, Հիսուս,
Քո հարությունը:
Տոն է, Զատիկ է,
Ակնահատիկ է,
Մեր Տեր Հիսուսը՝
Փրկության հույսը,
Աստծո որդին է,
Աստծո կողքին է:
Քրիստոս հարյավ...
Քրիստոս հարյավ...
Փրկեց աշխարհը
Նա իր իսկ արյամբ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#114  Сообщение Генрих Бабаджанян » 15 апр 2019, 23:09

.
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ

Չալոն դունչը ծռել է,
Խեղճը տխրել, լռել է:

Կարոն ասել է,- Չալո,
Քեզ որսի չեմ տանելու:

Նստիր բնում քո անգործ,
Դեռ փոքր ես ու անփորձ:

Հիմա նայի՛ր, ե՛կ մոտիկ,
Տես, ունեմ ես պարսատիկ:

Պարսատիկով իմ՝ ձգած,
Արծիվներ եմ գցում ցած:

Ձեզ կասեմ ես այսքանը՝
Կարոն սուտլիկ որսկան է:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#115  Сообщение Генрих Бабаджанян » 20 апр 2019, 11:15

.

ՀԵՏՈ

Ճանաչու՞մ եք դուք Պետոյին՝
Գործը թողնող միշտ «հետո»-յի:

-Գնա՛ խանութ, հաց բե՛ր, Պետո:
-Կգնամ, տատ, մի քիչ հետո:

-Ե՛կ, դասերդ սերտի՛ր, Պետո:
-Կսովորեմ, մամ, բայց հետո:

-Ե՛լ, քնելու ժամն է, Պետո,
-Կքնեմ, պապ, մի քիչ հետո:

-Մա՜մ, սովա՜ծ եմ,- ասաց Պետոն:
-Ճաշի ժամ չէ, կգաս հետո:

Լավ հասկացավ սոված Պետոն,
Որ ուրիշն էլ ունի «հետո»:

Գործդ այսօր արա, Պետո,
Մեկ է, դու պիտ անես հետո:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#116  Сообщение Генрих Бабаджанян » 05 май 2019, 21:50

.
ԱՐԵՎՆ ՈՒ ԱՐԵՎԻԿԸ

Արի՛, նստի՛ր, Արև, մոտս,
Իմ ոսկեծամ, արևոտս,
Պատմիր՝ ո՞նց ես կախված թելից
Աշխարն անցնում մյուս ծերից,
Հետո դարձած լիալուսին
Թիկնում Մռով սարի ուսին,
Կամ՝ ինչպե՞ս ես սահում թեթև,
Անցնում շիկնած սարի հետև,
Ո՞ր դռնով ես և ո՞ր ելքից
Ծագում կրկին արևելքից:
Արևն ասաց Արևիկին,-
-Որ լավ լսես քո մայրիկին,
Կարդաս, սերտես դասագիրքը,
Դու կիմանաս այդ գաղտնիքը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#117  Сообщение Генрих Бабаджанян » 28 июн 2019, 18:55

ԱՐՁԱԿՈՒՐԴ Է


Ամառն եկա՜վ՝ արձակուրդ է,
Երկինքը ջինջ, ջերմ ու լուրթ է,

Տաքացել է ջուրը լճում՝
Ուր սագերն են զիլ կռնչում:

Նորից գյուղ եմ ուզում գնալ,
Ողջ ամառը այնտեղ մնալ,

Այգում ուտել համով մրգեր,
Կարդալ նորից խելոք գրքեր:

Մինչ սեպտեմբեր, արի ու տես,
Կիմաստնանամ տատիկիս պես:

Այսպես մինչև աշնանամուտ
Ծալք չի լինի՝ գլխիս մեջ, մութ:

Կլիանան այսպես նորով՝
Թարմ մրգերի վիտամինով:

Ամառն եկա՜վ՝ արձակուրդ է,
Երկինքը ջինջ, ջերմ ու լուրթ է:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#118  Сообщение Генрих Бабаджанян » 22 июл 2019, 12:39

.........................

Ո՞Վ Է ԿԱՆՉՈՒՄ

Ինչ-որ մեկը ինձ կանչում է,
Կարծես վաղուց ճանաչում է.

Դա առվա՞կն է Գետաձորի,
Սարից իջնում, կարկաչում է:

Գուգե՞ հորթն է, հանդից եկել,
Մոր կարոտից բառաչում է,

Կա՞մ նոր տնկած ծիրանենին
Այգում ծաղկել, կանաչու՜մ է:

Թե՞ պապս է, գործից հոգնել,
Մեջքի ցավից հառաչում է:

Ոչ, ամպերն են, անձրևից շուտ
Կայծակում ու շառաչում են:

Վա՜յ, արևն է, պատուհանից
Ներս չի մտնում՝ ամաչում է:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#119  Сообщение Генрих Бабаджанян » 21 авг 2019, 22:10

.
ՄՐՋՅՈՒՆԸ


Ի՜նչ վեհությամբ է հնչում՝
Աշխատասեր, ժիր մրջյուն:

Հանդից տուն է գալիս, երբ,
Բույնն է բերում սերմ ու թեփ:

Ինչպես բանող մի սարվոր,
Գործն անելու է սովոր:

Աշխատում է անդադար,
Բարի է շատ, հոգատար:

Դուք էլ, մեր հայ բալիկներ,
Արարեցեք բարիքներ,

Շենացրե՛ք հայրենի
Երկիրը՝ մեր հայրերի:

Առանց բարիք տալիքի,
Ուղին կարճ է գալիքի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#120  Сообщение Генрих Бабаджанян » 27 авг 2019, 08:16

.
ՓԱՅՏՓՈՐԻԿ

Մի փոքրիկ,
Շատ փոքրիկ,
Նուրբ փորիկ
Փայտփորիկ,
Իր հորից՝
Ծառփորիկ՝
Իր մորից՝
Ճյուղփորիկ,
Ծնվեց նա
Ու դեռ ճուտ,
Բնազդից
Մի քիչ շուտ
Դարձավ մութ,
Ուստ ու խութ
Փորփրող,
Փայտփորիկ:
Բնազդով
Ուղղորդը՝
Այդ հմուտ
Որսորդը,
Գտնում է
Եվ ուտում
Ծառի ցեցն
Ու որդը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение