СТАНЬ VIP

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#101  Сообщение Генрих Бабаджанян » 14 май 2018, 10:11

.

ԱՄԱՌՆԱՄՈՒՏ

Վերջանում է օրը՝
Արև իջավ ձորը.
Պիտի լույս տա ձորին,
Որ շուտ հասնի մորին,
Արտում երգի լորը,
Ու կարմրի մոռը,
Հյութով լցվի ճութը,
Ծառին հասնի թութը,
Արտում երգի լորը,
Պախրան գտնի մորը,
Հանդից հետ գա մեղուն՝
Փեթակը իր բեղուն,
Հունդով լցվի կալը,
Այգում հասնի բալը,
Հավքը երգի թառին,
Խաղաղ լինի տարին:

Երգն ի խորոց սրտի,
Մանուկ, կարդա, սերտիր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#102  Сообщение Генрих Бабаджанян » 20 май 2018, 20:35

.
ՊԱՂ ՊԱՂՊԱՂԱԿ

Այս ինչքա՜ն է շոգ ու տաք՝
Ներխուժել է բակ ու ձոր:
Մենք նստել ենք ծառի տակ՝
Շոգից հոգնած, քրտնածոր:

-Ի՞նչպես փրկվենք, Արեգակ,
Հրածոր է, հրակաթ:
-Կերեք սառը պաղպաղակ,
Գևո, Արմեն, Շողակաթ:

Տոթից հևում է Սևոն՝
Շուրջը աղմուկ աղաղակ,
Ես, Արմենը և Գևոն
Ուտում ենք պաղ պաղպաղակ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#103  Сообщение Генрих Бабаджанян » 01 авг 2018, 12:46

.
ԽՌՈՎԿԱՆ ՍԱԹՈՆ

Խռովկան է Սաթոն,
Խռովե՜լ է Սաթոն...

Թաց աչքերից՝ սաթե,
Արցունքներ կկաթեն:

(Կա այսպիսի վարկած՝
Դա քմայք է մանկաց):

Խռովք ունի Սաթոն
Արտասուքում իր թոն:

Հուր աչքերում՝ լուսեղ,
Արցունքներ է հյուսել:

Խռով՝ դեռ հերվանից՝
Ամեն դատարկ բանից.

Եվ աքլորի կանչից,
Եվ աներես ճանճից,

Եվ մոծակից դաժան,
Եվ Մացակից խուժան:

Դառն է լինում միտքը -
Խռովում է ինքը:

Ճաշը դուր չի գալիս -
Հուզվում է ու լալիս:

Տեսնում է վատ արարք –
Վրդովվում է արագ:

Ձուկ չի լինում գետում –
Սև ունքերն է կիտում,


Կամ՝ կա, բայց չեն խայտում -
Արցունքներն են ցայտում:

-Արտասուքդ, Սաթիկ,
Կընկնեն հատիկ-հատիկ,

Կժողովվեն մի օր՝
Ծով կդառնան մի խոր,

Կխորտակվեն այնտեղ
Մանուկները անմեղ:

Մեր խռովկան Սաթին
Իր Սաթենիկ տատին,

Երդվեց՝ ինչպես հերու,-
-Էլ չեմ խռովելու:

Հավատում եմ, Սաթիկ,
Խոսքիդ լուսե հատիկ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#104  Сообщение Генрих Бабаджанян » 12 авг 2018, 12:32

.
ՓՈՔՐԻԿ ՊՃՆՈՒՀԻՆ

Հինգ տարին նոր բոլորած,
Խոպոպները ոլորած,

Պճնամոլ ու պճնուհի,
Պչրանքասեր Պերճուհին,

Հարդարվում է, պճնվում
Հայելու դեմ՝ տատից հին:

Վզին, թևին ոսկե բույլ՝
Մանյակ, կուլոն՝ ոսկեձույլ,

Վրան գոհար ու փիրուզ -
Ապարանջան ոսկեհյուս:

Շրթնաներկի մեջ կորած,
Խոպոպները ոլորած,

Կոշիկները մայրիկի,
Որ նվերն է հայրիկի՝

Կրունկներով մի-մի թիզ,
Հագած փոքրիկ մի թիթիզ:

Թևին փոքրիկ պայուսակ՝
Վառ, աստղադեմ արուսյակ,

Մեր երկնային դիցուհին՝
Պչրանքասեր Պերճուհին,

Տատիկից հին հայելում,
Ինքն իր տեսքն է վայելում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#105  Сообщение Генрих Бабаджанян » 27 авг 2018, 15:35

.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԸ

Եկավ Մեկը Սեպտեմբերի,
Որ գիտության սերմը բերի
Մեր ուղեղի պարարտ հերկին,
Ուշիմ ու լուրջ ամեն մեկին:

Գիտությունը մտքիդ ուժն է,
Իմաստության թասն ու կուժն է,
Կարդա', սերտի'ր, եղի'ր ուշիմ,
Երթ, ընթացք տուր մտքիդ ուժին:

Դա քո գանձն է հավերժ հոսող,
Քո գալիքն է առանց ոսոխ:
Գիտությունը կամքի գետ է.
Պարտվում է նա, ով տգետ է:

Կա դարերից եկած մի ասք.
«Անկիրթ մարդիկ – անգրագետ ազգ»:
Դպրոց եկար – եղիր ուշիմ,
Նոր սխրանք տուր մտքիդ ուժին:

Կեցցե' Մեկր Սեպտեմբերի՝
Իմաստության հերկը բերրի :
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#106  Сообщение Генрих Бабаджанян » 12 сен 2018, 08:59

.
ՄԵՐ ԴՐՈՇԸ

Մեր դրոշը՝ հայկական,
Եռաբույր է, եռագույն:
Զոլն առաջին առնական,
Սիրո ուժն է նռագույն:

Երկրորդ զոլը՝ կապուտակ,
Ալյաց գույնն է Սևանի,
Պահապանը՝ հրեշտակ,
Բյուր ու հազար թևանի:

Երրորդ գույնն է հրահուր,
Եվ այնքան է ծիրանի,
Նա հացն է մեր խնկաբույր,
Աղոթքը՝ մեր բերանի:

Եկեք պահենք սրբությամբ
Ամեն երանգ, ամեն զոլ
Եվ փոխանցենք նույնությամբ
Գալիքներին մեր հզոր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#107  Сообщение Генрих Бабаджанян » 27 ноя 2018, 21:21

ԵՂՈՆ ՈՒ ՄԵՂՈՒՆ

Լաց է լինում փոքրիկ Եղոն,-
-Վա՜յ, խայթել է ինձ չար մեղուն:

Տատը ասաց,- Բա ի՞չ արիր,
Որ այն մեղվին շատ չէր հարիր:

-Իջավ ծաղկին փոքրիկ մեղուն,
Ես բռնեցի,- ասաց Եղոն:

Գրկեց նրան Արփիկ տատը,
Այսպես հյուսեց իր խրատը,-

-Դե, գոռալով զուր մի պայթիր,
Որ ձեռ չտաս – նա չի խայթի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#108  Сообщение Генрих Бабаджанян » 06 дек 2018, 11:26

.
ԿԱՏՎԱԳՐԸ

Մեր բակում կա մի կատու՝
Ոչ հասարակ, այլ հատուկ:
Նա շատ քաջ է և ուժեղ՝
Տեսքը զարզանդ է, ահեղ:
Խելացի է այդ անտուն,
Թափառական շեկ կատուն:
Համարձակ է շներից՝
Ելած տաքուկ տներից:
Վախենում են մկները,
Ակվարիումի ձկները,
Ագռավները թառերի,
Ծիտիկները ծառերի:
Եվ փողոցի շները՝
Նորերը և հները:
Ահ-զարզանդն է մեր բակի,
Չի հարձակվում անհարկի
Տեսքով, վարքով վանում է,
Կատվագր է անունը:

Վա՜յ, այս ի՞նչ եմ ձեզ պատմում,
Դեռ փոքր է այդ կատուն:
Նրբերշիկը իմ բաժին
Տալիս եմ միշտ այդ կյաժին,
Կաթ եմ լցնում, որ խմի,
Վառարանի մոտ քնի,
Մոտ չթողնի անեծին,
Որ մեծանա վանեցին,
Քաղցից կյանքը չհատվի -
Չտխրի, չվհատվի:

Կատվագրը դուրեկան
Դարձել է մեկ տարեկան:
Խելոք, սուսիկ-փուսիկ է,
Փափկամազիկ փիսիկ է:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#109  Сообщение Генрих Бабаджанян » 10 дек 2018, 11:07

.
ՁՆԱԲՈՒՔ

Քամին բուք է հեղել,
Երեկ նույնն է եղել:
Ո՞վ կարող է, ասեք,
Քամու միտքը շեղել:

Ձյուն է այսօր սարում,
Ձյուն է գյուղի կալում,
Ուր նայում եմ – ճերմակ
Փաթիլներ են պարում:

Իր սահնակը ուսին
Ինձ կանչում է Մոսին՝
Գնանք, սահենք սարից,
Կանչենք նաև Սոսին:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение:#110  Сообщение Генрих Бабаджанян » 15 дек 2018, 21:38

.
ԱՄԱՆՈՐ Է ԱՆՏԱՌՈՒՄ

Ամանոր է անտառում՝
Եղևնու մոտ անթառամ:

Ուրախ երգող հավքերի
Նախշուն, ստվար շարքերին՝

Սաղարթներին կարկառուն,
Ոչ մեկը չի խանգարում:

Զմրուխտ հավքերն անտառի՝
Ամեն մեկը իր թառին,

Տոնածառն են անդադրում
Փետուրներով զարդարում՝

Դառնում զարդ ու խաղալիք,
Լույս, պերճանք, սեր ու բարիք:

Նուրբ շյուղերին՝ երերուն,
Իրենց ձայնով կերկերուն

Նրանք երգում են հերթով՝
Երգերն իրենց հոգեթով:

Մոտիկ ծառին թառած բուն
Երգում է իր բու՜, բու՜, բուն:

Իսկ ագռավը կռկռան՝
Ավանդական ղա՜ռ, ղա՜ռան:

Թռչկոտում են ճյուղից ճյուղ
Սկյուռները աներկյուղ:

Պարում են այդ ծառի տակ
Երկու շլդիկ նապաստակ:

Արջի երեք քոթոթներ-
Տոնածառն են հոտոտել,

Ու միացել խաղերին,
Եվ հավքերի տաղերին:

Արջն է եկել ալարկոտ,
Եվ այծյամը բարակոտ,

Եվ վարազը խռխռան,
Եվ եղնիկը, և պախրան,

Եվ ուրիշ շատ գազաններ՝
Հարյուր-հարյուր, հազարներ,

Հին անտառի՝ հարարթուն,
Ձյունով ծածկված բացատում,

Տոնում, նշում են բարի
Բարիքով լի Նոր տարին:

Անտառներում կենսաբեր
Թող լինի տոն, լինի սեր,

Թող միշտ տոնեն Նոր տարի
Հավքն ու գազանն անտառի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение