ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#11  Сообщение Генрих Бабаджанян » 22 сен 2013, 08:26

Հանելուկներ

***
Բրդոտ մռթով, թաթը ծուռ,
Տանձ է սիրում, ոչ թե՝ նուռ:
(Արջ)

***
Ձվից ելնում – քըչփչան են,
Ձու են ածում – կըչկչան են:
(Հավ)

***
Հանդն է շրջում հեկտար-հեկտար,
Տուն է բերում անուշ նեկտար:
(Մեղու)

***
Թոկն այդ հազար գույն ունի,
Զգույշ եղե'ք – թույն ունի:
(Օձ)
***
Մեծ սափոր է կավակերտ,
Փորը տռուզ, ունկը կեռ:
(Կուժ)
***
Ահ, սարսափն է հազարների,
Գոռ արքան է գազանների:
(Առյուծ)

***
Վանդակի մեջ բազմած թառին կա մի թռչուն,
Կրկնում է մարդու նման խոսք ու հնչյուն:
(Թութակ)

***
Պատից կախած այդ տիկ-տակը
Ցույց է տալիս ժամանակը:
(Ժամացույց)

***
Հանդ է գնում օրը օրին,
Կաթ է տալիս նա բոլորին:
(Կով)

***
Կրկես մտավ մի խրճիթ,
Չորս ոտ ունի մի կնճիթ:
(Փիղ)

***
Ապրում է նա խոր ձորում,
Գետնի տակ է բույն փորում:
Եկավ գյուղի թաղերը,
Տարավ տատի հավերը:
(Աղվես)

***
Մեծ երախում սուր ատամներ,
Մաշկը կանաչ, ոտքերը կեռ,
Նա ցամաքում և ջրի մեջ
Դարան մտած փնտրում է կեր:
(Կոկորդիկոս)

***
Ծանոթի հետ միշտ բարի,
Գողերի դեմ չար ու բարկ,
Գիշեր, ցերեկ նա չարից
Պահպանում է տուն ու բակ:
(Շուն)

***
Կաշվե կլոր մի փուչիկ
Օդ են փչել, որ ուռչի:
Շատ է թեթև գուդը չալ,
Ոտով խփես – կըթռչի:
(Գնդակ)

***
Կարմիր տուն է առանց դուռ,
Մեջը հատիկ՝ երկու բուռ:
(Նուռ)

***
Ձյունի տակից ՝ ճերմակ թաղիք,
Աչքը բացեց մի նուրբ ծաղիկ:
(Ձնձաղիկ)

***
Երկնքից իջան անփույթ շարանով,
Հողը ծածկեցին ճերմակ սավանով:
(Փաթիլներ)

***
Ի՞նչ է հագնում մարդը կաշվե,
Որ քայլելիս ոտք չմաշվի:
(Կոշիկ)

***
Բազմում է հպարտ թառի չոր ճյուղին,
Հանում է քնից մեր ամբողջ գյուղին:
(Աքաղաղ)

***
Առստաղից կախված տանձ է,
Խավարի մեջ փայլող գանձ է:
(Լամպ)

***
Ապրում է ջրում անխոս ու անօդ,
Նա մանուկներին վաղուց է ծանոթ:
(Ձուկ)
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#12  Сообщение Генрих Бабаджанян » 22 сен 2013, 22:36

Հանելուկներ

***
Նա ոչ ինձ է, ոչ էլ՝ ուղտ,
Վիզը - երկար, պոզը – ջուխտ:
Պուտպուտուրիկ այդ հսկան
Ջուր է խմում միշտ ծնկած: (Ընձուխտ)

***
Վիզը ծուռ ու շուրթը հաստ է,
Սմբակ ունի – բրդոտ լաստ է,
Չունի կարիք գամ ու պայտի,
Նավն է անծայր անապատի: (Ուղտ)

***
Ոչ կով է, ոչ գոմի էշ,
Սև է, նույնիսկ մի քիչ գեշ,
Կաթ է տալիս կովի պես,
Ծանո՞թ է նա, ասա, քեզ: (Գոմեշ)

***
Միրուք ունի իմաստունի.
(Չգիտեմ ինչ իմաստ ունի)
Ուտում տերև ծառ ու թփի,
Կաթ է տալիս, բայց բուրդ չունի: (Այծ)

***
Պայտեմ, խփեմ գամը վերջին,
Փափուկ թամբը դնեմ մեջքին,
Քշեմ՝ նստած թամբի վրա,
Ամուր բռնած սանձը նրա:(Ձի)

ЮджиннА это нравится.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#13  Сообщение Генрих Бабаджанян » 10 ноя 2013, 00:55

Մեծացել ենք

Մեծացել է քույրս ինձ պես
Ու գնում է մանկապարտեզ,
Իսկ ես՝ ծանոթ գիրք ու գրոց,
Շուտով պիտի գնամ դպրոց:
Կարգապահ եմ ու ջանասեր՝
Սերտում եմ ես միշտ նոր դասեր:
Ինձ հետ դպրոց պիտի գնան՝
Կարոն, Գևոն, Պետոն, Արան:
Շնորքով ենք, ոչ թե՝ անձիրք,
Լինելու ենք գերազանցիկ,
Առանց անկում ու պարտություն
Դառնանք ազգի հպարտություն:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#14  Сообщение Генрих Бабаджанян » 10 ноя 2013, 19:15

Գիտե՞ք, թե ես ինչ եմ ուզում

Գիտե՞ք, թե ես ինչ եմ ուզում.
Ծառեր տնկել մեր պարտեզում,
Որ մեծանան ու երևան
Պատից կախած մեր քարտեզում:

Գիտե՞ք, թե ես ինչ եմ ուզում.
Վարդ, կակաչներ, հավքեր բազում,
Որ գույները նրանց տեսնեմ
Պատից կախած մեր քարտեզում:

Գիտե՞ք, թե ես ինչ եմ ուզում,
Բարին հայոց ամեն մարզում,
Որ ժպիտը մարդկանց տեսնեմ
Պատից կախած մեր քարտեզում:

Ահա, թե ես ինչ եմ ուզում:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#15  Сообщение Генрих Бабаджанян » 15 ноя 2013, 19:17

ԱՂԱՍԻՆ


Մեր գառնարած Աղասին
Մի ուլ ունի երկու գառ:
Այդ երեքը միասին
Գիտեն միայն երկու բառ:
-Բե՜,- ուտել են ուզում կրկին,
Մե՜,- կանչում են մայրիկին:


ՃՈՒՏԻԿՆԵՐԸ

Արևի հետ արթնանում եք,
Արևի հետ մտնում քուն:
Երբ կանչում եմ, «Ծի'պ, ծի'պ, եկե՜ք»,
Վազ եք տալիս գալիս տուն:
Ունեք դեղին կտուցներ,
Շատ եք սիրում զրուցել:


ԱՐՏԱԿԸ

-Մայրիկ, այս ին՞չ կրակ է:
-Սա բզեզ է լուսատու,
Մեջքը փայլող ճրագ է:
Սա խխունջ է ալարկոտ,
Մեջքի կուզը տնակ է:
Չի հավատում Արտակը,
Կարծում է, թե հանաք է:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#16  Сообщение Генрих Бабаджанян » 15 ноя 2013, 19:19

Ծիտիկը

Է՜դ ու՞ր, է՜դ ու՞ր,
Առանց փետուր,
Գիտեմ, քա'ջ ես,
Փոքրիկ ծիտիկ,
Կընկնես, ջարդես
Թև ու ոտիկ:
Թո'ղ մեծանան
Փետուրներդ,
Թո'ղ զորանան
Թևիկներդ,
Հետո թռիր,
Ճախրիր աննինջ
Անվե՜րջ, անվե՜րջ
Կապույտ ու ջինջ
Երկնքի մեջ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#17  Сообщение Генрих Бабаджанян » 15 ноя 2013, 19:20

ԾԻՏԻԿՆ ՈՒ ԹՈՌՆԻԿԸ

- Ծտեր կան թառած լարին,-
Պապն ասաց Անուշ բալին,-
-Եկ, գնանք նրանց մոտիկ,
Ու հաշվենք թև ու ոտիկ:
-Մի ծիտիկ, երկու թևիկ,
Մի ծիտիկ, երկու ոտիկ,
Երկու ծիտ, չորս հատ թևիկ,
Երկու ծիտ, չորս հատ ոտիկ:
Վա՜յ, պապի, չորսն էլ բոբիկ:



ԿՈՒԿՈՒ
Կուկու, Կուկու, այ Կուկու,
Անուն ունես – երկու կու,
Քանի՞ տարեկան եմ ես,
Քանի՞ տարեկան ես դու:

Կուկուն երգեց կու ու կու,
Հետո նորից երկու կու,
Դարձյալ՝ կու –կու,կու-կու, կու:
-Չորսը ես եմ, հենգը՝ դու:
-Ես քեզանից մե՜ծ եմ, Կու':
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#18  Сообщение Генрих Бабаджанян » 15 ноя 2013, 19:21

ԾԼՎԼԻԿԸ*

Է՜յ, չալ ծիտիկ, չալպտուրիկ,
Որ երգում ես տան կտուրին,
Նոր ես ելել տաք բարուրից,
Չե՞ս վախենում չար ուրուրից:
Թռի'ր, արի' դու ինձ մոտիկ,
Կեր եմ փթրել, տե'ս, ալյուրից:
Կորի'ր, ուրուր, է՜յ, միտքը չար,
Կորի'ր, կատու՝ գող, մեջքը չալ:
Եկավ մայրը ծլվըիկի,
Գտավ բալին իր մինուճար:

* Ծլվլիկ – երաժշտահավ: Синица.





ԱՐԱՆ ՈՒ ՇՆԻԿԸ

Արան ունի մի շնիկ՝
Ինչպես բրդի չալ կծիկ,
Ոտից գլուխ նու՜րբ, կլո՜ր,
Աչքեր ունի - զույգ շլոր:
Արան սիրում է նրան,
Քաջ պահակն է իր դռան:
Մոտ է վազում հարային,
Որ պաշտպանի Արային:
Կատուն չար ու մըռմըռան
Նախանձում է միշտ նրան:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#19  Сообщение Генрих Бабаджанян » 16 ноя 2013, 19:21

ԾԻԱԾԱՆ
- Ծիածա'ն, ա'յ ծիածան,
Դու գույների կոր արձան,
Այդ գույները յոթնածիր
Ինչպե՞ս իրար միացան:
- Անձրևի պաղ ցողերը,
Կաթիլների կողերը
Ջերմ արևից տաքացան,
Դարձան չքնաղ ծիածան,
Երկու սարի արանքում
Կամարվեցին երկնքում:
- Ծիածա'ն, ա'յ ծիածան,
Երանգների կոր արձան,
Ո՞նց են, ասա', քեզ ներկում,
Որ երկնքից չեն ընկնում:
- Ծիածանը չեն ներկում,
Նա ծնվում է ներկերում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ

Сообщение:#20  Сообщение Генрих Бабаджанян » 16 ноя 2013, 19:22

ՓԱԹԻԼԸ

Ամպիկ է ծնել արփին,
Ամպիկն էլ՝ կաթիլ,
Կաթիլը պաղել ճամփին՝
Դարձել է փաթիլ:

-Ե'կ, իջի'ր իմ ջերմ ափին,
Երկնային փաթիլ:
-Քո ափի տաքից, Արփիկ,
Կդառնամ կաթիլ:

Ձմեռ է, ցուրտ է կարքին -
Ձյունը փաթիլ-փաթիլ
Իջնում է իմ տաք ափին
Ու դառնում կաթիլ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз