ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հենրի Ֆորդ

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրի Ֆորդ

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 10 апр 2014, 18:12

(44.02 кб) Просмотров: 71





Հենրի Ֆորդի կենսագրությունը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ յուրաքանչյուր մարդ կյանքում կարող է հասնել այն ամենին, ինչ ցանկանա:





Կենսագրություն

Ծնվելով ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դիրբորն քաղաքի մոտակայքում գտնվող ֆերմաներից մեկում 1863 թվականի հուլիսի 30-ին` նա թողնում է դպրոցը 16 տարեկան հասակում և մահանում միլիարդատեր 83 տարեկանում: Նա միացյալ նահանգների մեքենաշինության արքան էր, 20-րդ դարի լավագույն գործարարը, որի համար չկար անհնար ոչինչ: Նրա վրա ծիծաղում էին, նրանից վախենում էին, նրան նախանձում էին, բայց Ֆորդին դա քիչ էր հետաքրքրում: Նա անսասան շարժվում էր դեպի իր նպատակը:

Ֆորդի մանկությունը անցել է ծնողների ֆերմայում, որտեղ նա օգնում էր ընտանիքին և հաճախում տեղի գյուղական դպրոցը: Տեխնիկայի հանդեպ մեծ հետաքրքրությունը, որը երիտասարդ Հենրին ցուցաբերում էր դեռ վաղ տարիքում, հետագայում օգնեց նրան դառնալու աշխարհի ամենահայտնի գործարարներից մեկը: 12 տարեկան հասակում Հենրին իր համար սարքավորում է փոքրիկ արհեստանոց, որտեղ մեծ հաճույքով անցկացնում էր ամբողջ ազատ ժամանակը: Հենց այնտեղ է մի քանի տարի անց նա նախագծում իր առաջին գոլորշային շարժիչը: 1879 թվականին նա տեղափոխվում է Դետրոյտ, որտեղ աշխատում է որպես մեքենավարի օգնական: Երեք տարի անց վերադառնում է Դիրբորն, որտեղ 5 տարի զբաղվում է գոլորշային շարժիչների նախագծմամբ և վերանորոգմամբ: Արդեն 1899 թվականին Ֆորդը հիմնում է իր սեփական ընկերությունը:

Այդ ժամանակվանից էլ սկսվում են նրա կյանքի հաջողությունների ու անհաջողությունների շարանը: Բայց անհաջողությունները չէին ընկճում Ֆորդին: Նա «աճում էր» յուրաքանչյուր անհաջողության հետ, փորձ էր ձեռք բերում և «հիմք գցում» իր հետագա հաջողությունների համար: Նրա կարծիքով, կյանքում մարդիկ ավելի շուտ հանձնվում են, քան թե պարտվում: Ով վախենում է անհաջողությունից, սահմանափակում է իր հնարավորությունները: Անհաջողությունը ընդամենը հնարավորություն է տալիս ամեն ինչ սկսել նորից, բայց ավելի շատ գիտելիքներով: Անհաջողություն կրելը և անկեղծ այն ընդունելը ամոթ բան չէ, սակայն ամոթ է անհաջողությունների հանդեպ վախը: Հաջողության հասնելը իրականում հեշտ չէ: Անհրաժեշտ է մեծ նվիրվածություն և շատ աշխատանք: Շատ մարդիկ տեսնում են այն հաջողությունները, որոնց հասել են ուրիշները և համարում են դրանք հեշտ հասանելի: Դա ճիշտ չէ: Կյանքում անհաջողություններն ավելի շատ են պատահում, իսկ հաջողության հասնում են մեծ դժվարությամբ:Ֆորդի ընտանեկան կյանքը իդեալական է թվում: Նա հանդիպում է Կլառա Ջեյն Բրայանտին` ֆերմերի աղջկան, փոքրիկ քաղաքում կազմակերպված խնջույքի ժամանակ և սիրահարվում առաջին հայացքից: Երբ նրանք ամուսնանում են, Ֆորդը 24 տարեկան էր, իսկ Կլառան` 22: Չորս տարի համատեղ կյանքից հետո ծնվում է նրանց առաջնեկը: Կլառան խելացի, հանգիստ կին էր և Ֆորդը, ամբողոջովին տարված լինելով աշխատանքով, միշտ զգում էր նրա օգնությունն ու հոգատարությունը: Կլառան երբեք չէր խառնվում ամուսնու գործերին: Ընդամենը մեկ անգամ է նա փորձում միջամտել Ֆորդի ընդունած որոշմանը` խնդրելով նրան վերջ տալ պրոֆմիությունների դեմ պատերազմին: Ֆորդը հետևում է կնոջ խորհրդին:

Ողջ կյանքի ընթացքում Կլառան միլիոնավոր դոլարներ է ծախսում բարեգործական նպատակներով: Եվ դա չնայած դրան, որ նա շատ խնայող էր, անձամբ էր կարում հագուստների պատռվածքներն ու կարկատում դրանք, նույնիսկ երբ նրանք արդեն միլիոնատեր էին: Կլառան մահանում է 1950 թվականին` Ֆորդի մահվանից 3 տարի անց:




(26.25 кб) Просмотров: 71
(45.08 кб) Просмотров: 71





Ֆորդը դառնում է 20-րդ դարի լավագույն գործարար իր համոզմունքների, աշխատասիրության և երազանքների շնորհիվ: Նրա կարծիքով կյանքում փող ունենալն անհրաժեշտ է: Բայց պետք չէ մոռանալ, որ փողի նպատակը «անիմաստ» ծախսելը չէ, այլ ֆինանսական միջոցների ավելացումը մարդկանց ծառայելու համար: Իսկ ֆինանսական միջոցների ավելացման նպատակը ոչ թե ուղղակի շատ փող ունենալն է, այլ շատ փող ունենալը կյանքը բարելավելու համար: Ամենավտանգավորը այն բիզնեսն է, երբ գործ ես անում սեփական օգտի համար: Դա նման է խաղամոլության, որը հազվադեպ է տևում մի քանի տարուց ավելի: Ավելի լավ է աշխատել այն գիտակցությամբ, որ հաջողության և երջանկության հասնում են միայն արդար աշխատանքի միջոցով: Մարդկանց անհաջողությունները հիմնականում հանդիսանում են այդ ճանապարհից շեղվելու արդյունք: Ֆինանսական հաջողության չհասնելու ամենահեշտ ճանապարհը` փողի հանդեպ ագահություն ունենալն է: Բայց եթե աշխատում ես հաճույքով և գործի ճշմարիտ լինելու գիտակցությամբ, ապա փողերն իրենք են հոսում դեպի քեզ: Այսպիսին էր Հենրի Ֆորդը` «ամերիկյան երազանքի» մարմնավորումն ու կենդանի լեգենդը:
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз