Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:
1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն եւ ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին:
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:
Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է
1965 թվականից, երբ
Ուրուգվայը առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Ուրուգվայ 1965, 2004 (Առաջին երկիրը, որը ճանաչեց ցեղասպանությունը)
Կիպրոս 1975, 1982, 1990
Հայաստան 1988 (Закон Армянской Советской Социалистической Республики "Об осуждении геноцида армян 1915 года в Османской Турции", Ведомости Верховного Совета Армянской ССР, 1988, 30 ноября, № 22, с. 312)
Ռուսաստան 1995, 2005 (ԽՍՀՄ-ը ճանաչեց 1915-ի դեպքերը որպես ցեղասպանություն, երբ 1965-ին դպրոցներում սկսեցին անցնել այդ մասին։)
Կանադա 1996, 2002, 2004
Լիբանան 1997, 2000
Բելգիա 1998
Ֆրանսիա 1998, 2001
Հունաստան 1999
Իտալիա 2000
Վատիկան 2000
Շվեյցարիա 2003
Արգենտինա 2003, 2004, 2005, 2006, 2007
Գերմանիա 2004
Նիդերլանդներ 2004
Սլովակիա 2004
Լիտվա 2005
Լեհաստան 2005
Վենեսուելա 2005
Ավստրալիա 2007
Չիլի 2007
Շվեդիա 2010
Բոլիվիա 2014 (Խորհրդարանների երկու պալատներն էլ ընդունել են հայերի ցեղասպանությունը ճանաչող ու Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը քննադատող բանաձև)
Շրջաններ որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Սան Պաուլո
Սեարա 2007
Պարանա 2013
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 44 նահանգները ճանաչել են
Կինդիո