СТАНЬ VIP

ՀԱՅԿԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԱՅԿԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 08 апр 2011, 21:09

ՀԱՅԿԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԱՅԿԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 08 апр 2011, 21:11

ԹՈՂՈԻԹ3ԱՆ ԳԻՆԸ


Մերօրյա թուրքական գրական աշխարհի խոշորագայն անունը Օրհան Փամուքն է։ 1979 թ. «Ջևդեթ բեյը և նրա զավակները» վեպի հրատարակությամբ Փամուքն ազդարարեց իր մուտքը գրական աշխարհ։ Գիրքն արժանացավ «Օրհան Քեմալի» անվան մրցանակին։ Հետագա տարիներին նա տպագրեց «Անձայն տուն», «Սև գիրք» (1990), «Նոր կյանք» (1994), «Անունս Կարմիր է» (1998), «Ձյունը» (2002), «Ստամբուլ» (2004) վեպերը։

90-ականների վերջերին Օրհան Փամուքն արդեն հանդես է գալիս որպես համաշխարհային գրական հեղինակություն, ոմանք նրան անվանում են «Արևելքի Ումբերտո Էկո», նույն տարիներին ակներև է դառնում գրողի հասարակական ակտիվությունը։ Փամուքը կապ է պահպանում Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության հետ, ազգային փոքրամասնություններից և մաս­նավորապես պոլսահայերից անշարժ գույքի «պետականացման» անօրեն արշավն անվանում «թուրքական պետության ամոթը»։ Փա­մուքը խոսում է Թուրքիայում ազգայնամոլության մասին, անհամա­ձայնություն հայտնում քրդական, հարցում պաշտոնական դիրքորոշ­մանը։ «Պետք է վերջ տրվի 30 հազար կյանք խլած թուրք-քրդական առճակատմանը»,– հայտարարում է նա։

Մեծ եղեռնի 90-ամյակի տարում, 2005 թ. փետրվարին, Փամուքը ազդու հարված հասցրեց ցեղասպանության հանդեպ թուրքական պաշտոնական մերժողական դիրքորոշմանը։

«Մենք 1 միլիոն հայ և 30 հազար քուրդ ենք սպանել» նախադասությամբ նրա անունը դրվեց այն թուրքերի կողքին, ում համար «հայրենասիրություն» չի նշանակում «մերժողականություն», «տգիտություն» կամ «ֆաշիզմ»։ Նրա այդ արտահայտությունը դարձավ սաղմնավորվող «թուրքական ապաշխարանքի» հազվագյուտ դրսևորումներից մեկը։ Համաշխարհային արձագանքը, որն ուղեկցեց Փամուքին և նրա շուրջ ծավալված պետական հետապնդմանն ու «հարայհրոցին», առաջ մղեց Մեծ Եդեռնի թեման նաև միջազգային օրակարգում։

Փամուքն այն փոքրաթիվ թուրքերից է, ով հասկացավ՝ այսպես շարունակել այլևս չի լինի։ Ազգային հարցերում Թուրքիան հեղեղած կեղծիքն ու սուտը խեղդում են հասարակությանը կամ առնվազն նրա մտավորականության մեծ մասին։ Եվ սեփական պատմության հետ առերեսումը ոչ թե դավաճանություն է, այլ՝ անխուսափելի ու անհրաժեշտ մի քայլ ժողովրդավարական երկիր ու առողջ հասարակություն ունենալու համար։ Եթե սա նույնիսկ դժվար է...

«Հնարավոր է խաբել ժողովրդի մի մասին և՝ անընդհատ, հնարավոր է խաբել ողջ ժողովրդին մի կարճ ժամանակ, բայց հնարավոր։ չէ անընդհատ խաբել ողջ ժողովրդին»,– ասել է Աբրահամ Լինքոլնը։

Բայց դոգմատիզմով սնուցված թուրք ազգայնականները չեն կարող կուլ տալ ճշմարտության այս փոքրիկ մասնաբաժինն անգամ, քանի որ տասնամյակներ, ապրելով խավարի և ստի մեջ, այն դարձրել են իրենց համար չփանիշ. «ճշմարիտ է նա, ով ավելի կտրուկ կմերժի Հայոց ցեղասպանությունը, ով ավելի բարձր կգոռա, թե Աֆրոդիտեի կղզին թուրքական հող է, իսկ Թուրքիան շրջապատված է «դուշմաններով»։ Այս է նրանց հայրենասիրության խտանյութը, ուրեմն Փամուքի դեմ պետք է արշավանք սկսվեր կամ ավելի ճիշտ՝ «ջիհադ»։

«Դուք շատ լավ հասկանում եք, որ երբ մութ պատմությունների մասին ասում եք այնպիսի բաներ, որ շատերը չէին ցանկանա լսել, ապա պետք է դրա դիմաց հատուցեք։ Բայց ես չեմ ափսոսում։ Ես ասացի այն, ինչ գիտեի և ինչին որ հավատում էի» թուրքական «Սաբահ» թերթին տված հարցազրույցում նշել է գրողը։ Օրհան Փամուքի դեմ հարձակումները արծարծվեցին թուրքական մամուլի էջերերում։ Ստամբուլի դատարանում հարուցվեց քրեական գործ։ Գրողի համաշխարհային հեղինակությանը նպաստեց, որ այս անգամ ազգայնականները հեշտությամբ չկարողանան բանտ նստեցնել մտավորականին, ինչպես սովորաբար արվում է Թուրքիայում: Համաշխարհային լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում էին Օրհան Փամուքի դատավարությանը։ Որոշ թվով իրավապաշտպաններ, լրագրողներ ու մտավորականներ հենց Թուրքիայի ներսում ձայն բարձրացրին ի պաշտպանության գրողի` Աքին Բիրդալ Էրեն Քեսքին, Մուրադ Բելգե, Մեթին Ջելալ, Ալի Ֆուաթ Քարթալ, Հրանտ Դինք: Ստամբուլի «Սաբանջը» համալսարանի դասախոս Հալիլ Բերքթայը «Վաթան» թերթում այսպես արտահայտվեց. «Այն, ինչ այսօր ասում է Փամուքը, ես նախկինում եմ ասել, և ինչպես Փամուքն այսօր, այնպես էլ ես անցյալում, ենթարկվել եմ թուրք ազգայնականների հետապնդմանը»։

Եվրախորհրդարանում ստորագրություններ էին հավաքում ի պաշտպանություն գրողի։ Փամուքին սատարող հայտարարություններ արեցին Եվրամիության պաշտոն­յաները՝ ԵՄ ընդարձակման հարցերով համակարգող Օլի Ռեյը, ԵՄ Թուրքիա միջխորհրդարանական հանձնախմբի համանախագահ Յուսթ Լագենդայկը, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ՝ Գաբրիել Գարսիա Մարկեսը, Ժոզե Սարամագոն, Գյունտեր Գրասսը...

Դեկտեմբերի 16-ին Ստամբուլի Շիշլի հայաշատ թաղամասի դատարանում մեկնարկած դատավարաթյունը վերածվեց հերթական սկանդալային պատմության։ Շեն­քի մոտ խմբված ազգայնականները, որոնք բղավում էին «դավաճան, հեռացիր» և «գոր­ծակալ, արի այստեղ» արտահայտությունները, հավկիթներ էին նետում նրա մեքենայի վրա։

«ԵՄ դեսանտը», որ ժամանել էր դատին հե­տևելու և Փամուքին աջակցելու, թուրքերի այս վարքագծի ականատեսը եղավ։ Այն թուրքերի, որոնք այդքան ուզում են Եվրամիություն մտնել... Կարելի է ենթադրել, թե դատարանի շեն­քի մոտ գրողի հասցեին լուտանքներ թափող ծայրահեղականների վարքագծին ականատես Յուսթ Լագենդայկը կամ Քեմիլ Յուրլինգզը ինչ էին մտածում թուրքերի և Եվրոպայի միավորման հեռանկարի մասին։ Գերմանիայից եվրախորհրդարանի պատգամավոր, ազգու­թյամբ թուրք Ջեմ Օզդեմիրը թուրքական TGRT հեռուստաալիքի եթերում մի ուշագրավ միտք հայտնեց, լրագրողի այն հարցին, թե «արդյոք Փամուքը հակաթուրքական արտահայտություն չկատարեց ինքնագովազդի նպատակով», ասաց. «Իսկ ով է որոշում, թե ինչն է հակաթուրքական և ինչը՝ ոչ, կառավարությո՞ւնը, այն 4-5 փաստաբաննե՞րը, ծայրահեղականնե՞րը, թե՞ դատավարության տեսաբանները, որոնց ամբողջ աշխարհն ականատես եղավ։ Ովքե՞ր են այդ ծայրահեղականները։ Այն­պիսի տպավորություն է, ասես Թուրքիայամ մի խումբ սեփականացրել է հայրենասի­րության գաղափարը և նրանցից բացի ոչ ոք չի կարող խոսել այդ մասին։ Նրանց ինչ-որ շատ է իշխանություն տրվել այս երկրում։ Սա շատ սխալ վիճակ է»։

«Թուրք հասարակությանը պահում են կոլբայի մեջ»,– ասում է պատմաբան, սոցի­ոլոգ Թաներ Աքչամը։ Եվ ճիշտ է ասում:

Դեկտեմբերի 16-ի դատավարությունը հետաձգվեց փետրվարի 7-ին, բայց ավելի ուշ՝ 2006-ի հունվարի 23-ին, արդարադատության նախարարության միջամտությամբ դատը փակվեց։ Արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքը, որն իր պահվածքով ամենաքիչը արդարադատության հետ է զուգորդվում, դժգոհեց, թե Փամուքի դատի շուրջ ամբողջ աղմուկի մեղավորը լրագրողներն են։ Հավանաբար Չիչեքը կնախընտրեր, որ միջազգային աղմուկի բացակայության պայմաններում գրողը մեկուսացվեր, ինչպես ժամանակին վարվել էին մեկ այլ արձակագրի՝ Յաշար Քեմալի հետ, որն, ի դեպ, նույնպես մեղադրում էր Թուրքիային իր պատմությունից խուսափելու համար։

Օրհան Փամուքի ստեղծագործություններից հայկական թեմայի հետ առնչություն ունի «Ձյունը» վեպը (2002 թ)։ Դեպքերը կատարվում են Կարս քաղաքում: Վեպի գլխավոր հերոսի, գրքի վերնագրի և Կարս քաղաքի անվանումները շաղկապված են։ Վեպի էջերում անդրադարձներ կան քաղաքում հայերի ներկայության, հայ-թուրքական փակ սահմանադռան և Հայոց Եղեռնի թեմային։

Խոսելով պատմական տարբեր ժամանակահատվածներում կատարված ոճրագործությունների մասին` Խաչակրաց արշավանքներ, հոլոքոստ, ամերիկյան հնդկացիների բնաջնջում, Ալժիրում ֆրանսիական ջարդարարություններ, գրքի հերոսը նաև հարց է առաջադրում. «Ո՞ւր են Կարսի և ամբողջ Անատոլիայի միլիոնավոր հայերը» (Էջ 279)։



ՁՅՈՒՆԸ

(հատված վեպից)


- Մենք եվրոպացի լինել չենք կարող,– հպարտ տոնով ասաց մի ուրիշ իսլամիստ երիտասարդ,– մեզ զոռով այդ կաղապարի մեջ խցկողները՝ տանկով կամ թնդանոթով հոգիներս վառելով, գուցե կարող են վերջիվերջո էդ գործը հաջողել բայց մեր հոգին հաստատ չեն կարող փոխել։

- Իմ մարմնին տիրել թե կարողանաք, հոգուս հաստատ չեք կարող,– թուրքա­կան ֆիլմերի ձայնով կատակեց քուրդ երիտասարդներից մեկը։

Բոլորը ծիծաղեցին։

- Ես էլ ասելիք ունեմ,– ասաց Լաջիվերթի կողքին նստած երիտասարդներից մեկը։ - Որքան էլ մեր ընկերները անինքնասերների պես չեն նմանակում արնմուտքին՝ միևնույն է. ասես ոնց որ զղջում են, որ եվրոպացի չեն, մի տեսակ «ներողություն» կա օդի մեջ...,– թեքվեց դեպի գրառումներ կատարող մարդը, որը կաշվե բաճկոնակ էր հագել,– էդ նախկին ասածները մի՛ գրի, Աստված կսիրես,– ասաց նուրբ մեծամտությամբ,– հիմա սկսիր գրել, ես հպարտ եմ, որ եվրոպացի չեմ. Հպարտանում եմ, որ եվրոպացուն մանկամիտ, դաժան ն մակերեսային եմ համարում, եթե նրանք սիրունն են՝ ես տգեղը կլինեմ նրանք խելոքն են՝ ես հիմարը կլինեմ, մոդեռն են՝ ես սովորական կմնամ։

Ոչ ոք հավանություն չտվեց այս խոսքերին։ Մեկն ասաց՝ տեղով հիմար ես: Բայց ճիշտ այդ պահին երկու ձախակողմյաններից տարեցը և սև բաճկոնովը հա­զային տենդով բռնվեցին և այդպես էլ չհասկացվեց՝ ո՛վ դա ասաց։ Դուռը պահող կարմրադեմ երիտասարդը սկսեց ոտանավոր ասել.

Եվրոպա, էխ Եվրոպա,

Դու քո տեղում էլ մնա,

Մեզ մեր երազում անգամ

Չի խաբի էդ սատանան։

Ֆազիլը հազիվ լսեց շարունակությունը՝ հազի, սրախոսությունների ու ծիծաղի պատճառով... - Չվախենանք նրանից, վախենալու բան չկա այնտեղ,– բղավեց մի­ջին տարիքին մոտեցող մի նախկին ձախակողմյան զինվորական։

Ստեպ-ստեպ՝ «Դուք որ ազգին նկատի ունեք» ադրբեջանցի տարեց լրագրողի հարցին «Մենք մեր թրքությունից և կրոնից չեևք հրաժարվի» ասելուց հետո Խաչա­կրաց արշավաևքի, հրեաների ջարդի, Ամերիկայում սպանված հնդկացիների և Ալժիրում ֆրանսիացիների կողմից մահմեդականների կոտորածի երկար թվարկումի պա­հին, խմբից մեկն ասես դավադիր հարց տվեց. «Ո՞ւր են Կարսի և ամբողջ Անատոլիայի միլիոնավոր հայերը»։ Լրագրողը գթալով ասողին՝ նրա անունը թղթին չգրեց։

Թուրքերենից թարգմանեց ՀԱՅԿԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Հոդվածներ